Basic information
Number
N 18-Ն
Type
Հրաման
Act type
Base act (07.08.2025-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2025
Enactment organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Enactment date
24.07.2025
Signing organisation
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Signing date
24.07.2025
Effective date
07.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«24» հուլիսի 2025 թ.
ք. Երևան

N 18-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 17-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝

 

Հրամայում եմ

 

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման և օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման կարգը (Avia Training Centers Certification, Validation) հաստատելու և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 22-ի N 2-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 17-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի փետրվարի 11-ի թիվ 3-Ն (այսուհետ՝ թիվ 3-Ն հրաման), 2022 թվականի ապրիլի հունիսի 1-ի թիվ 10-Ն (այսուհետ՝ թիվ 10-Ն/2022 հրաման) և 2025 թվականի մարտի 24-ի թիվ 10-Ն (այսուհետ՝ 10-Ն/2025) հրամանների պահանջներին Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկացման, ինչպես նաև օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունների սերտիֆիկատների հաստատման հետ կապված հարաբերությունները: Այն ուսումնական կազմակերպությունները (Training Organization (TO)), որոնք չեն իրականացնում «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 հավելվածի հիման վրա թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով պահանջվող հաստատված ուսուցում և վերապատրաստում, ենթակա չեն սույն կարգով սահմանված հաստատման և դրա հիման վրա վերահսկողության իրականացման։».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3. Սույն կարգը մշակված է թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Չիկագոյի կոնվենցիա) թիվ 1 և թիվ 19 հավելվածների և ԻԿԱՕ դոկ 9841 փաստաթղթի պահանջների հիման վրա:».

3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2) հաստատված ուսուցումը և վերապատրաստումը Կոմիտեի կողմից հաստատված հատուկ ուսումնական ծրագրերի և վերահսկողության ներքո անցկացվող ուսուցումն է: Կոմիտեի կողմից ուսումնական ծրագրերը հաստատվում են՝ հիմնվելով թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների, ինչպես նաև ԻԿԱՕ և ավիացիայի ոլորտին առնչվող այլ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված միջազգային ստանդարտների, առաջարկվող գործելաձևերի ու ընթացակարգերի վրա:».

4) 7-րդ կետում «(www.gdca.am)» բառը փոխարինել (www.aviation.am) բառով.

5) 10-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) ըստ ավիացիոն մասնագիտական ուսուցման ուղղությունների տեսակների` թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով նախատեսված այլ փաստաթղթեր, տեղեկություններ, այդ թվում՝ սարքավորումների և տեխնիկական միջոցների վերաբերյալ,».

6) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13. Հայտը և կից փաստաթղթերն ամբողջական լինելու դեպքում Կոմիտեն 30 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է փաստաթղթերի ուսումնասիրություն, գնահատում դրանց համապատասխանությունը թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների պահանջներին:».

7) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«18. Հայտատուի մոտ ստուգումներն իրականացվում են թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամանների հիման վրա մշակված և Կոմիտեի նախագահի կողմից հաստատված հարցաշարերով՝ սույն կարգի 15-րդ կետով նախատեսված տեղեկացումը հայտատուի մոտ ստացվելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:».

8) 20-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հայտատուի՝ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ եզրակացության դեպքում Կոմիտեի նախագահը 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է համապատասխան Սերտիֆիկատ, իսկ ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման դեպքում՝ որակավորման վկայական` թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով սահմանված ձևին համապատասխան։».

9) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«27. ՀԱՈՒԿ-ն սարքավորումների, ծրագրային ապահովման, օժանդակ միջոցների կամ պատասխանատու կառավարիչների (Post Holder) փոփոխության, ինչպես նաև թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով նախատեսված այլ դեպքերում այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով Կոմիտեին տեղեկացնում է անհապաղ:».

10) 31-րդ կետի 1-ին ենթակետում «կազմակերպության» բառից հետո լրացնել «կամ անձի» բառերը․

11) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«33. Սույն կարգի 31-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և տեղեկատվությունը.

1) կազմակերպության գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից տրված վկայականը (սերտիֆիկատը),

2) կազմակերպության կիրառելի շահագործման և ուսուցման ձեռնարկը (Operations and Training Manual, Maintenance Training Organisation Exposition),

3) ուսումնական թռիչքային վարժասարքի սերտիֆիկատների պատճենները (առկայության և հաստատման կամ ճանաչման անհրաժեշտության դեպքում),

4) կազմակերպության գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից իրականացված վերջին վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև համապատասխան իրավասու կազմակերպության (Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալություն (EASA), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն (ICAO)) կողմից իրականցված վերջին աուդիտի արդյունքները (եթե կիրառելի և առկա է),

5) համապատասխանության և որակի ապահովման նպատակով ներքին աուդիտի վերաբերյալ տեղեկատվություն՝ դրանք հիմնավորող փաստաթղթերով։».

12) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«35. Սույն կարգի 34-րդ կետով նախատեսված համապատասխանության վերաբերյալ դրական եզրակացության դեպքում Կոմիտեն ճանաչում է օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպությունը, ուսումնական ծրագիրը կամ առկայության դեպքում ուսումնական թռիչքային վարժասարքի սերտիֆիկատը։ Կոմիտեն, նախքան օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության սերտիֆիկատի հաստատումը (ճանաչումը), սույն կարգի 5-րդ գլխով նախատեսված ընթացակարգով կարող է կազմակերպությունում իրականացնել ստուգումներ, եթե կազմակերպության վերաբերյալ բացակայում են գրանցման պետության ավիացիոն իշխանության կողմից իրականացված վերահսկողության վերաբերյալ տեղեկատվություն կամ համապատասխան իրավասու կազմակերպության (Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալություն (EASA), Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն) կողմից իրականցված վերջին աուդիտի արդյունքները կամ վերջին 1 տարվա ընթացքում կազմակերպությունում չեն իրականացվել սույն կարգի 33-րդ կետի 4-րդ և 5-րդ կետով նախատեսված գործողություններից որևէ մեկը կամ կազմակերպությունում իրականացված վերջին աուդիտի կամ վերահսկողության գործողության վավերականության ժամկետն ավարտվում է մինչև շահառու կազմակերպության կամ անձի կողմից ուսումնական ծրագրին մասնակցության ավարտը։ Տվյալ դեպքում օտարերկրյա ավիացիոն ուսումնական կազմակերպության մոտ ստուգումների անցկացումն իրականացվում է շահառու հանդիսացող կազմակերպության կամ անձի միջոցների հաշվին:»․

13) 39-րդ կետում «Ուսումնական թռիչքային վարժասարքի հաստատման դեպքում Կոմիտեի կողմից տրվում է որակավորման վկայական (Ձև 9):» նախադասությունը հանել.

14) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«48. Կոմիտեի կողմից Վերահսկողությունն իրականացվում է թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով սահմանված կարգով՝ Կոմիտեի նախագահի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:».

15) 49-րդ կետի 4-րդ ենթակետում «տարին մեկ անգամ» բառերը փոխարինել «երկու տարին մեկ անգամ» բառերով.

16) 51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«51. Չպլանավորված վերահսկողությունն (random inspection) իրականացվում են Կոմիտեի նախագահի հրամանի հիման վրա՝ թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով սահմանված կարգով և դեպքերում:».

17) 53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«53. Սերտիֆիկատի սահմանափակման, կասեցման և դադարեցման հիմքերը սահմանված են թիվ 3-Ն, թիվ 10-Ն/2022 և թիվ 10-Ն/2025 հրամաններով:».

18) Ձև 1-ում «pursuant to order N Order N 3-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure, dated 11.02.2022» բառերը փոխարինել «pursuant to order N 3-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure of RA, dated 11.02.2022» բառերով.

19) Ձև 2-ում «pursuant to order N Order N 8-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure, dated 08.04.2022» բառերը փոխարինել «pursuant to order N 10-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure, dated 01.06.2022» բառերով.

20) Ձև 3-ում «COMMISSION REGULATION (EU) 2015/340 of 20 February 2015» բառերը փոխարինել «pursuant to order N 10-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure, dated 24.03.2025» բառերով.

21) Ձև 5-ում «pursuant to order N Order N 3-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure of the Director General of GDCA RA» բառերը փոխարինել «pursuant to order N 3-Ն of the Minister of Territorial Administration and Infrastructure of RA, dated 11.02.2022» բառերով.

22) ուժը կորցրած ճանաչել Ձև 6-ը, Ձև 7-ը, Ձև 8-ը և Ձև 9-ը։

2․ Սահմանել, որ մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը տրված վկայականները գործում են դրանցում նշված գործողության ժամկետում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախարար`

 

24.07.2025

/Դ․ ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2025 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation