Basic information
Number
N 156
Type
Որոշում
Act type
Base act (-01.05.1997)
Status
Չի գործում
Source
ՀՀԿՈ 1994/3-4, մարտ, ապրիլ 1994
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
05.04.1994
Signing organisation
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Interrupt date
01.05.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 ապրիլի 1994 թ. N 156

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առանձին կատեգորիայի աշխատողների աշխատանքի վարձատրության կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առանձին կատեգորիայի աշխատողների աշխատանքի վարձատրության տարիֆային ցանցը, համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առանձին կատեգորիայի աշխատողների ըստ պաշտոնների  աշխատանքի վարձատրության կարգերը և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցները, համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, առողջապահության նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով հաստատել պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առանձին կատեգորիայի աշխատողների ըստ պաշտոնների տարիֆաորակավորման բնութագրերը.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության ու ֆինանսների նախարարության հետ համատեղ, մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումը կիրարկել 1994 թվականի ապրիլի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 5-ի N 156 որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՖԱՅԻՆ ՑԱՆՑԸ

 

Աշխատանքի վարձատրության կարգը

9  10  11  12  13  14  15  16

Դրույքաչափերի հաշվարկման գործակիցը 3,5  3,8  4,0  4,2  4,3  4,5  4,9  5,6

 

Ծանոթագրություն. Աշխատանքի վարձատրության 1-ին կարգի համար տարիֆային դրույքաչափն ընդունվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատա-վարձը: Տարիֆային ցանցի մնացած կարգերի համար աշխատողների աշխատավարձի դրույքները սահմանվում են նվազագույն աշխատավարձը համապատասխան հաշվարկման գործակցով բազմապատկելու միջոցով:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1994 թ.
ապրիլի 5-ի N 156 որոշման

 

ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶՄԱՊԱՏԻԿ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ

 

NN

ը/կ

Պաշտոնի անվանումը

Վարձատրության կարգը

Դրույքաչափի հաշվարկման գործակիցը

 

1

2

3

1.

Գլխավոր հաշվապահ

 

 
 

համալսարանի

16

5,6

 

բուհի

14

4,5

 

մասնաճյուղի

12

4,2

2.

Գլխավոր ինժեներ    
 

համալսարանի

15

4,9

 

բուհի

14

4,5

3.

Ուսումնական մասի, ուսումնական, ուսումնամեթոդական, ֆինանսատնտեսական վարչության, բաժնի պետ, վարիչ    
 

համալսարանի

14

4,5

 

բուհի

13

4,3

 

մասնաճյուղի

12

4,2

4.

Գլխավոր մեխանիկ, գլխավոր էներգետիկ, գլխավոր իրավախորհրդատու, գիտական քարտուղար    
 

համալսարանի

13

4,3

 

բուհի

12

4,2

5.

Հիմնական գործունեության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար (վարիչ, պետ, տնօրեն)    
 

համալսարանի

12

4,2

 

բուհի

11

4,0

 

մասնաճյուղի

10

3,8

6.

Ոչ հիմնական ստորաբաժանումների ղեկավար (վարիչ, պետ)    
 

համալսարանի

11

4,0

 

բուհի

10

3,8

 

մասնաճյուղի

9

3,5

7.

Ռեկտորի օգնական 

10

3,8

 

Ծանոթագրություն. Բուհի մասնաճյուղի փոխտնօրենի պաշտոնային դրույքաչափը սահմանվում է տնօրենի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցից 0,2-0,5-ով պակաս:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Change History
Changing Act Corresponding incorporation
01.04.1997, N 62 01.05.1997, N 156
Changed acts
Changing Act Corresponding incorporation