Գլխավոր տեղեկություն
Համար
N 377
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/8 օգոստոս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.08.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 օգոստոսի 1994 թ. N 377

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ N 170 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում է.

Հայաստանի Հանրապետության նախագահի 1994 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության վերակառուցման մասին» հրամանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի ապրիլի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում զինծառայողների պաշտոնային դրույքաչափերի և զինվորական կոչումների դրույքաչափերի հաշվարկման մասին» N 170 որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
ՀՀ կառավարության 1993 թ.
ապրիլի 19-ի N 170 որոշման

 

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնների անվանումը

ՀՀ օրենսդրությամբ սահմանված նվազագույն

աշխատավարձի նկատմամբ պաշտոնային

դրույքաչափերի հաշվարկման բազմապատիկ գործակիցը

1

2

Գլխավոր վարչության, վարչության պետ, ԱԱՊՎ-ի պետի խորհրդական

7,8

Ինքնուրույն բաժնի, տարածքային բաժնի, գլխավոր վարչության կազմի մեջ մտնող բաժնի, քարտուղարության, տեսչության, հասարակության և մամուլի հետ կապի ծառայության պետ

7,3

Հատուկ գործողությունների ծառայության պետ

7,0

Ռազմաբժշկական ծառայության պետ, վարչության, ծառայության կազմի մեջ մտնող բաժնի պետ

6,5

Քննչական մեկուսարանի պետ

6,2

Բաժանմունքի պետ,ավագ տեսուչ, ավագ իրավախորհրդատու, ԱԱՊՎ-ի պետի օգնական, հատուկ կարևորության գործերի ավագ օպեր-լիազոր, ավագ քննիչ

5,8

Խմբի պետ

5,6

Ռազմաբժշկական ծառայության ատամնաբուժական առանձնասենյակի պետ, իրավախորհրդատու, հատուկ նշանակության օպեր-թարգմանիչ, ավագ` օպեր-լիազոր, տեսուչ, քննիչ, քննիչ-փորձագետ, մարտական պատրաստականության հրահանգիչ, պատասխանատու հերթապահ

5,4

Ավագ` սպա, ինժեներ, վերահսկիչ, առաջին կարգի օպեր-թարգմանիչ

5,2

Քննիչ, օպեր-լիազոր, օպերատիվ հերթապահ, ռեֆերենտ, հատուկ նշանակության ավագ հրահանգիչ-ռադիոհաղորդ, էներգետիկ

5,0

Սպա 2-րդ կարգի օպերատիվ թարգմանիչ, ինժեներ, ինժեներ-քիմիկոս, ավագ հետախույզ, վերահսկիչ, հատուկ նշանակության ավագ ռադիոհաղորդ

4,8

Հերթափոխի պետ, կրտսեր օպեր-լիազոր

4,6

ԱԱՊՎ-ի վարչական շենքի պարետ, պատասխանատու պարետ, բարձրագույն դասընթացների ուսանող (ունկնդիր)

4,3

 

Հայաստանի Հանրապետության

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ