Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-111-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.08.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.07.30/41(1054) Հոդ.637
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.06.2014
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 12-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.4-րդ ենթակետով.

«12.4. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն.

 

1. փորձաքննության գործընթացի իրականացման համար

 

ա) հիմնադրութային փաստաթղթի համար՝

բազային տուրքի 500-ապատիկի չափով

բ) նախատեսվող գործունեության
Ա կատեգորիայի համար՝

բազային տուրքի 500-ապատիկի չափով

գ) նախատեսվող գործունեության
Բ կատեգորիայի համար՝

բազային տուրքի 400-ապատիկի չափով

դ) նախատեսվող գործունեության
Գ կատեգորիայի համար՝

բազային տուրքի 15-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2014 թ. հուլիսի 22

Երևան

ՀՕ-111-Ն