ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին
«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի 9.2-րդ հոդվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«2936 |
պրովիտամիններ, վիտամիններ |
վիտամին |
3002 20 000 |
պատվաստանյութ՝ մարդու համար |
պատվաստանյութ |
3002 30 000 |
պատվաստանյութ՝ կենդանիների համար |
պատվաստանյութ |
3003 |
դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար, մանրածախ առևտրի համար չփաթեթավորված |
դեղ |
3004 |
դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար |
դեղ |
3303 00 |
օծանելիք |
օծանելիք»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից երեք ամիս հետո:
1. Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի և օծանելիքի իրացումը թույլատրվում է մինչև 2014 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2014 թվականի նոյեմբերի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված վիտամինների, պատվաստանյութերի, դեղերի և օծանելիքի իրացումը թույլատրվում է մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2014 թ. հուլիսի 21 Երևան ՀՕ-108-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
07.05.2015, ՀՕ-35-Ն | 04.06.2015, ՀՕ-108-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|