ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 հունիսի 2025 թվականի N 775-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 787-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի` բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և այն տալու կարգը սահմանելու մասին» N 787-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշմամբ սահմանված N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
2) որոշմամբ սահմանված N 2 հավելվածում՝
ա․ 2-րդ կետը «(լիազորված անձը)» բառերից հետո լրացնել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով (այսուհետ՝ հարթակ)» բառերով,
բ․ 3-րդ կետում «փաստաթղթեր (եթե այդպիսիք առկա են)» բառերը փոխարինել փաստաթղթերի (եթե այդպիսիք առկա են) պատճենները» բառերով,
գ․ 8-րդ կետը «հաշվառման» բառից հետո լրացնել «էլեկտրոնային» բառով,
դ․ ուժը կորցրած ճանաչել 9-րդ կետը,
ե․ 10-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը,
զ․ 11-րդ կետում «և 8-րդ կետով նախատեսված մատյանի ձևերը» բառերը փոխարինել «ձևը» բառով,
է․ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ կետով.
«12․ Թերի ներկայացված փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու վերաբերյալ իրազեկումը, նոր երթուղի կամ այլ ժամանակահատված առաջարկելու վերաբերյալ իրազեկումը, ժամանակավոր թույլտվությունը կամ ժամանակավոր թույլտվություն տալը մերժելու մասին որոշումը համայնքային ոստիկանությունն ուղարկում է ավտոմոբիլի սեփականատիրոջ (լիազորված անձի) կողմից դիմումի մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեին։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Երևան |
|
13.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 775-Ն որոշման |
|
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 787-Ն որոշման |
ՁԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ՝ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ | |
|
Ավտոմոբիլի հաշվառման երկիրը |
|
|
Բնակավայրը |
|
|
Ավտոմոբիլի թույլատրված առավելագույն զանգվածը |
|
|
Ավտոմոբիլի հաշվառման վկայագրի համարը |
|
|
Ավտոմոբիլի մակնիշը, հաշվառման համարանիշը |
|
|
Թույլտվության սկիզբը (տարին, ամիսը, օրը, ժամը) |
|
|
Թույլտվության ավարտը (տարին, ամիսը, օրը, ժամը) |
|
|
Փողոցներ |
|
»:
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
|
13.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հունիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|