Գլխավոր տեղեկություն
Համար
N 385-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (23.06.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.09-2025.06.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 385-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանելու մասին» N 499-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1. Որոշման նախաբանում «23» թիվը փոխարինել «24» թվով:

2. Որոշման հավելվածի՝

1) 2-րդ և 3-րդ կետերից հանել «ու կոմպետենցիաների» բառերը․

2) 5-րդ կետը «մասնագիտական գիտելիքների» բառերից հետո լրացնել «, դրանք կիրառելու կարողությունների» բառերով․

3) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«6․ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից (այսուհետ՝ ընդհանուր օրենսդրական ակտեր) մասնագիտական գիտելիքներն ստուգող թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրություն) մասնագիտական գիտելիքներն ստուգող թեստային առաջադրանքները՝ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինները (այսուհետ՝ համապատասխան մարմին), բացառությամբ գլխավոր քարտուղարի մրցույթի։»․

4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«7․ Գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում ընդհանուր օրենսդրական ակտերից, ինչպես նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից մասնագիտական գիտելիքներն ստուգող թեստային առաջադրանքները կազմում և տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի թեստում քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխանաբար՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը։»․

5) 8-րդ կետում «մասնագիտական գիտելիքների» բառերը փոխարինել «քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրության» բառերով․

6) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«9․ Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմվում են համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով նախատեսված պաշտոնատար անձի կողմից հաստատված մասնագիտական գիտելիքների շրջանակից՝ հիմք ընդունելով տվյալ մարմնի գործունեության հիմնական ոլորտները և տվյալ պաշտոնի առանձնահատկությունները:»․

7) 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

8) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«13․ Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից թեստային առաջադրանքները կազմվում են տվյալ ոլորտը և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը կանոնակարգող սահմանադրական օրենքներից, օրենքներից, օրենսգրքերից և տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից։ Հայտարարության մեջ համապատասխան մարմնի կողմից թեստային առաջադրանքներ կազմելու, ինչպես նաև հարցազրույցի փուլում մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողություններն ստուգելու համար հրապարակվող սահմանադրական օրենքների, օրենքների, օրենսգրքերի կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի թիվը չի կարող վեցից ավելի լինել։»․

9) 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

10) 25-րդ, 32-րդ, 34-րդ և 36-րդ կետերը «մասնագիտական գիտելիքների» բառերից հետո լրացնել «, դրանք կիրառելու կարողությունների» բառերով․

11) 27-րդ կետում «և» շաղկապը փոխարինել «կամ մեկից» բառերով․

12) 30-րդ կետում «պատասխանի բացակայությունն է, 1-ը ցածր մակարդակն է, 2-ը՝ միջին և 3-ը՝ բարձր» բառերը փոխարինել «պատասխանի բացակայությունն է կամ անբավարար պատասխանը, 1-ը բավարար պատասխանն է, 2-ը՝ լավ, իսկ 3-ը՝ գերազանց» բառերով․

13) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«31․ Սույն հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափով նախօրոք կազմված հարցերի միջոցով անցկացվում է հարցազրույց: Հարցարանը կազմված է չորս հիմնական բաժիններից։ Հարցարանի առաջին բաժնի հարցերի միջոցով ստուգվում են ընդհանուր օրենսդրական ակտերից մասնակցի մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները, երկրորդ բաժնի հարցերի միջոցով ստուգվում են քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից մասնակցի մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները, երրորդ բաժնի հարցերի միջոցով ստուգվում են մասնակցի ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաները, իսկ չորրորդ բաժնի հարցերի միջոցով՝ անձնային որակները։ Պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների առանձնահատկությունից բխող որևէ կոնկրետ կարողություն ստուգելու անհրաժեշտության դեպքում հարցարանը կարող է ներառել նաև լրացուցիչ՝ հինգերորդ բաժին։ Հինգերորդ բաժնում ներառված հարցերի բովանդակությունը պետք է բխի տվյալ կոնկրետ կարողությունն ստուգելու անհրաժեշտությունից։».

14) 35-րդ կետը «մասնագիտական գիտելիքները» բառերից հետո լրացնել «, դրանք կիրառելու կարողությունները» բառերով․

15) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«38․ Էսսե ձևաչափով հարցազրույց անցկացնելու որոշում կայացվելու դեպքում մրցույթի հայտարարության մեջ նշվում է այն ոլորտը, որի շրջանակում առաջադրվելու է էսսեի թեման։ Էսսեի թեման ընտրում է մասնակիցը՝ հանձնաժողովի կողմից առաջարկված առնվազն երեք տարբերակներից:».

16) 43-րդ կետը «մասնագիտական գիտելիքները» բառերից հետո լրացնել «, դրանք կիրառելու կարողությունները» բառերով․

17) N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև N 1

ԹԵՍՏՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԵՍՏԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

NN

ը/կ

Պաշտոնը, պաշտոնի խումբը կամ պաշտոնի ենթախումբը

Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությանը վերաբերող առաջադրանքների տոկոսը

Ընդհանուր օրենսդրական ակտերին վերաբերող առաջադրանքների տոկոսը

1.

Գլխավոր քարտուղարների պաշտոններ

40

60

2.

Ղեկավար խմբի պաշտոններ, բացառությամբ գլխավոր քարտուղարների

պաշտոնների

50

50

3.

Մասնագիտական խմբի

1-ին և 2-րդ ենթախմբի պաշտոններ

50

50

4.

Մասնագիտական խմբի

3-րդ, 4-րդ և 5-րդ

ենթախմբի պաշտոններ

60

40

».

 

18) N 3 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

 

«Ձև N 3

 

ՀԱՐՑԱՐԱՆ

ՀՀ_______ (համապատասխան մարմին)-ի________ (ստորաբաժանում)-ի_______(պաշտոն)-ի (ծածկագիր__) թափուր պաշտոնի համալրման համար անցկացվող հարցազրույցի փուլի

1-ին բաժին

Բաժնի անվանումը

Հարցեր (օրինակ)

(Ղեկավար խմբի պաշտոնների համար)

Ընդհանուր օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների ստուգում

1. Ինչպե՞ս է իրականացվում պետական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, ո՞ր սկզբունքն է դրված պետական իշխանության իրականացման հիմքում։

2. Որո՞նք են հանրային ծառայության հիմնական սկզբունքները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք «հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից» սկզբունքի բովանդակությունը։

3. Ի՞նչ նպատակ է հետապնդում հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովի և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորումը:

4. Որո՞նք են քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերը։ Ներկայացրեք փոխադրման կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերն ու առանձնահատկությունները։

5. Ներկայացրեք պետական ծառայողին տրվող դրամական օգնության դեպքերը և ընթացակարգը։

6. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։

1-ին բաժնի գնահատման չափանիշները

 

Գնահատման

չափանիշը

Միավորը

Ցուցիչը

Գերազանց

3

Գերազանց պատկերացնում է պետական համակարգի, հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության նպատակները և առաջնահերթությունները:

Լավ

2

Պատկերացնում է պետական համակարգի, հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության նպատակները և առաջնահերթությունները:

Բավարար

1

Հստակ չի պատկերացնում քաղաքացիական ծառայության և պետական կառավարման խնդիրներն ու առաջնահերթությունները: Գիտելիքները

մակերեսային են։

Անբավարար

0

Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։

2-րդ բաժին

Բաժնի անվանումը

Հարցեր (օրինակ)

 

(Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար)

Քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված աշխատանքի բնույթը, իրավունքներն ու պարտականությունները կանոնակարգող գործառույթներից բխող օրենսդրությունից մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների ստուգում

1. Թվարկեք գլխավոր քարտուղարի լիազորությունները։

2. Պարզաբանեք հետևյալ կարգավորման իմաստը՝

«Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար»։

3. Ո՞ր կառուցվածքային ստորաբաժանումներն են անմիջական հաշվետու գլխավոր քարտուղարին: Ինչպիսի՞ մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ գլխավոր քարտուղարին մարդկային ռեսուրսների կառավարումն արդյունավետ իրականացնելու համար:

4. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։

2-րդ բաժնի գնահատման չափանիշները

Գնահատման

չափանիշը

Միավորը

Ցուցիչը

Գերազանց

3

Գերազանց տիրապետում է աշխատանքային գործունեության ոլորտին, ունի մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ։

Լավ

2

Պատկերացնում է աշխատանքային գործունեության ոլորտը, ունի մասնագիտական պատրաստվածության միջին մակարդակ։

Բավարար

1

Աշխատանքային գործունեության ոլորտի վերաբերյալ գիտելիքները մակերեսային են, ունի մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակ։

Անբավարար

0

Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։

3-րդ բաժին

Բաժնի անվանումը

Հարցեր (օրինակ)

 

(Ղեկավար, իսկ 6-15-րդ հարցերի դեպքում՝ նաև մասնագիտական խմբի պաշտոնների համար)

Ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների ստուգում

1. Ի՞նչ չափանիշներ եք կարևորում լավ ղեկավարի իմիջի ստեղծման համար:

2. Ո՞րն է ղեկավարի և առաջնորդի տարբերությունը։ Ներկայացրեք մի քանի տարբերություններ և մեկնաբանեք։

3. Ինչպե՞ս կվարվեք այն իրավիճակում, երբ աշխատողը ցուցաբերում է կատարողականի ցածր արդյունք, սակայն որպես ղեկավար համոզված եք, որ նա կարողունակ է: Ձեր գործողությունները:

4. Ինչպե՞ս եք պատրաստ հաղթահարել որոշումների կայացման գործընթացում առկա կանխակալ վերաբերմունքը: Ինչպե՞ս կապահովեք որոշումների կայացման թափանցիկությունը:

5. Եթե ստիպված լինեք աշխատանքից ազատելու որևէ աշխատողի, ապա այդ որոշման կայացման համար ինչպիսի՞ գործոններ հաշվի կառնեք։

6. Ղեկավար-աշխատող կամ աշխատող-աշխատող փոխհարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակներում ի՞նչ քայլեր կձեռնարկեք։ Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ եթե ղեկավարը միջամտում է և կառավարում է կոնֆլիկտը դրա զարգացման սկզբնական փուլում, ապա հիմնականում կոնֆլիկտը լուծվում է:

7. Պատկերացրեք իրավիճակ, երբ Ձեր ստորաբաժանմանը հանձնարարվել է կարճ ժամկետում պետության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ուսումնասիրել հնարավոր ռիսկերը, ակնկալվող արդյունքը և ներկայացնել եզրակացություն։

Ինչպե՞ս կհաղթահարեք խնդիրները, ինչպես կմոտիվացնեք աշխատողներին/գործընկերներին արդյունավետ աշխատելու համար։

8. Ինչպե՞ս կապահովեք բաց և թափանցիկ հաղորդակցություն թիմում՝ հաշվի առնելով աշխատողների/գործընկերների անհատական կարիքները և հնարավորությունները:

9. Ինչպե՞ս եք կառավարում սեփական հույզերը լարված իրավիճակներում:

10. Ինչպե՞ս եք ստեղծում վստահության մթնոլորտ:

11. Պատմեք՝ ինչպե՞ս կխրախուսեք նոր գաղափարները և նախաձեռնությունները:

12. Ինչպե՞ս եք աջակցում ոչ ստանդարտ մտածողությանը:

13. Ինչպե՞ս կդիմակայեք խմբային մտածողությանը, եթե կարծում եք, որ Ձեր կամ մեկ այլ աշխատողի տեսակետն ավելի փաստահեն է, արժեքային:

14. Ինչպե՞ս կվարվեք, եթե Ձեր գործընկերը կամ Ձեր ղեկավարած ստորաբաժանման աշխատողը զգուշանում է մտքերը բարձրաձայն արտահայտել:

15. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։

3-րդ բաժնի գնահատման չափանիշները

Գնահատման

չափանիշը

Միավորը

Ցուցիչը

Գերազանց

3

Ցուցաբերում է կոմպետենցիաների բարձր մակարդակ։ Որոշումներ կայացնելիս ցուցաբերում է վճռականություն։ Ունի խնդիրները տարանջատելու և լուծման

հերթականություն սահմանելու հստակ կարողություն։

Լավ

2

Ցուցաբերում է կոմպետենցիաների միջին մակարդակ։

Կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել և խնդիրներ լուծել:

Բավարար

1

Ցուցաբերում է կոմպետենցիաների ցածր մակարդակ։

Բարդ իրավիճակներում ունակ չէ ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու։

Անբավարար

0

Կոմպետենցիաները բացակայում են։

4-րդ բաժին

Բաժնի անվանումը

Հարցեր (օրինակ)

 

(Ղեկավար և մասնագիտական խմբի պաշտոնների համար)

Անձնային որակներ

1. Անձնային ո՞ր որակներն են օգնում Ձեզ հաջողության հասնել աշխատանքում, որ անձնային որակներն են խանգարում։

2. Մասնագիտական գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ դեմ եք գնացել Ձեր սկզբունքներին:

3. Որքանո՞վ եք վստահում մարդկանց, եթե ունեք կասկածներ կբարձրաձայնե՞ք, թե կնախընտրեք լռել և սպասել հարմար պահի։

4. Աշխատանքային գործունեության մեջ որո՞նք են եղել Ձեզ համար հիասթափությունները, ներկայացրեք։

5. Եթե տեսնեք, որ Ձեր աշխատակիցներից (գործընկերներից) մեկը խտրական վերաբերմունք ունի որևէ աշխատակցի նկատմամբ, ինչպե՞ս կվարվեք:

6. Ինչպե՞ս եք ապահովում հավասար և արդարացի վերաբերմունք բոլոր աշխատակիցների նկատմամբ՝ անկախ նրանց անձնական հատկանիշներից:

7. Խնդրում եմ պատմել մի իրավիճակի/դեպքի մասին, երբ Դուք կամ Ձեր աշխատակիցն աշխատավայրում բախվել եք/է անարդար վերաբերմունքի կամ խտրականության։ Ինչպե՞ս եք դիմակայել այդ մարտահրավերին, ինչպե՞ս եք արձագանքել և պահպանել հավասարության և արդարության սկզբունքներին հավատարմությունը:

8. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։

 

4-րդ բաժնի գնահատման չափանիշները

Գնահատման

չափանիշները

Միավորը

Ցուցիչը

Գերազանց

3

Ցուցաբերում է անձնային որակների բարձր մակարդակ։ Հստակ ներկայացնում է իր բնավորության դրական և բացասական կողմերը, շփումներում շատ բարեկիրթ է։ Ունի խտրական իրավիճակներում միջամտելու, աշխատանքային միջավայրում արժեքները պաշտպանելու համարձակություն։ Ցուցադրում է անկողմնակալություն, արդարություն, ազնվություն և ճշմարտացիություն։

Լավ

2

Ցուցաբերում է անձնային որակների միջին մակարդակ։ Կարողանում է գնահատել իր բնավորության դրական և բացասական կողմերը։ Հաղորդակցվելիս հասնում է փոխըմբռնման, շփումներում ձգտում է պահպանել բարեկրթության

նորմերը, դրսևորում է արդարամտություն։

Բավարար

1

Ցուցաբերում է անձնային որակների ցածր մակարդակ։ Հաղորդակցվելիս չի ձգտում լսել զրուցակցին։ Ունի խտրական իրավիճակներում չմիջամտելու, աշխատանքային միջավայրում արժեքները չպաշտպանելու հակումներ։ Ունի կողմնակալ վերաբերմունք։

Անբավարար

0

Անձնային որակները բացասական են։ Հաղորդակցվելիս կոպիտ է, չի լսում զրուցակցին, չի պահպանում բարեկրթության նորմերը։ Բացասաբար

է տրամադրված։

5-րդ (լրացուցիչ) բաժին

Բաժնի անվանումը

Հարցեր (օրինակ)

 

(Ղեկավար և մասնագիտական խմբի պաշտոնների համար)

Տեղեկատվական տեխնոլոգիաների
տիրապետում

1. Ի՞նչ եք հասկանում էլեկտրոնային կառավարում ասելով:

2. Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետման Ձեր մակարդակը:

3. Ո՞րն է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը թափանցիկության ապահովման գործում:

4. Անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար ծրագրատեխնիկական ի՞նչ նոր լուծումներ կառաջարկեք:

5. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։

5-րդ (լրացուցիչ) բաժնի գնահատման չափանիշները

Գնահատման չափանիշները

Միավորը

Ցուցիչը

Գերազանց

3

Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման բարձր մակարդակ։ Գերազան տիրապետում է անհրաժեշտ հմտություններին։

Լավ

2

Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման միջին մակարդակ։

Բավարար

1

Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման ցածր մակարդակ։

Անբավարար

0

Կարողությունը բացակայում է։

».

19) N 4 ձևի «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ»՝

ա․ աղյուսակի գնահատման չափանիշները սյունակում «Բարձր մակարդակ» բառերը փոխարինել «Գերազանց» բառով, «Միջին մակարդակ» բառերը՝ «Լավ» բառով, իսկ «Ցածր մակարդակ» բառերը՝ «Բավարար» բառով,

բ․ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

Անբավարար

0

Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։

».

 

20) N 5 ձևի «ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ»՝

ա․ աղյուսակի գնահատման չափանիշները սյունակում «Բարձր մակարդակ» բառերը փոխարինել «Գերազանց» բառով, «Միջին մակարդակ» բառերը՝ «Լավ» բառով, իսկ «Ցածր մակարդակ» բառերը՝ «Բավարար» բառով,

բ․ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«

Անբավարար

0

Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։

».

 

21) N 6 ձևի «ԷՍՍԵԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ»՝

ա․ աղյուսակի գնահատման չափանիշները սյունակում «Բարձր մակարդակ» բառերը փոխարինել «Գերազանց» բառով, «Միջին մակարդակ» բառերը՝ «Լավ» բառով, իսկ «Ցածր մակարդակ» բառերը՝ «Բավարար» բառով,

բ․ աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«

Անբավարար

0

Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։

»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 23-ից։

4. Որոշման գործողությունը չի տարածվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահին քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽաչատրՅԱՆ

 

Երևան

 

11.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2025 թվական: