ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 384-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2019 թվականի հունվարի 9-ի «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու, միջազգային հավաստագրերի ճանաչելիության սկզբունքները, տեսակները սահմանելու մասին» N 2-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»:
2. Որոշման նախաբանում «14» թիվը փոխարինել «11» թվով:
3. Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1․ Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստողներին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու ձևը՝ համաձայն հավելվածի:»։
4. Որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԸ»:
5. Որոշմամբ սահմանված հավելվածում՝
1) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10․ Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար՝ ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա։»․
2) 14-րդ կետից հանել «Հաշվեքննիչ պալատում վերապատրաստման ծրագիրը հաստատում է հաշվեքննիչ պալատը։» բառերը․
3) 16-րդ կետում «քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքացիական ծառայողների առցանց վերապատրաստման հարթակով (https://elearning.cso.gov.am)» բառերով․
4) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«17․ Կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը։ Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթները և դրանցից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների ցանկը սահմանվում է սույն հավելվածի N 10 ձևով։»․
5) 20-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Եթե քաղաքացիական ծառայողը աշխատել է մեկ կիսամյակ, կամ աշխատել է մեկ կիսամյակից պակաս, սակայն ունի գնահատված կատարողական, ապա տարեկան կատարողականի գնահատական է ընդունվում կատարողականի ընթացիկ գնահատականը:»․
6) 21-րդ կետը «քաղաքացիական ծառայողի,» բառերից հետո լրացնել «ապա» բառով, իսկ «և անձնակազմի կառավարման ստորաբաժանման» բառերը հանել․
7) 21-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին կետով՝
«21.1. Յուրաքանչյուր տարի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, իսկ առանձին ստորաբաժանում չունեցող մարմիններում պատասխանատու անձը (այսուհետ՝ պատասխանատու անձ) ուսումնասիրում է համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական վերապատրաստման կարիքները, ամփոփում և մինչև ընթացիկ տարվա հունվարի 20-ը անհրաժեշտ կարիքները մուտքագրում է տեղեկատվական հարթակ։»․
8) 24-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
9) 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«25․ Քաղաքացիական ծառայողի և նրա անմիջական ղեկավարի ընտրած մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստման կարիքների կամ դրանց մի մասի չհամընկնելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է համաձայնել անմիջական ղեկավարի ընտրած վերապատրաստման կարիքների հետ կամ չհամաձայնել։ Անհամաձայնության դեպքում վերջնական որոշումն ընդունում է գլխավոր քարտուղարը:»․
10) 26-րդ և 27-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
11) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«29․ Համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նպատակներից բխող մասնագիտական գիտելիքների վերապատրաստման դասընթացները (մոդուլները) տեղեկատվական հարթակում մուտքագրում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (պատասխանատու անձը), իսկ կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ դասընթացները (մոդուլները)՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Նշված դասընթացները մուտքագրվում են հատկացված կրեդիտների հետ միասին:»․
12) 30-րդ կետից հանել «և վերապատրաստման կարիքների գնահատման արդյունքի» բառերը․
13) 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 30.1-ին կետով՝
«30․1. Եթե քաղաքացիական ծառայողի կատարողականի տարեկան գնահատականը 90 տոկոսից բարձր է, կամ քաղաքացիական ծառայողն աշխատել է մեկ կիսամյակից պակաս և չունի կատարողականի գնահատական, ապա քաղաքացիական ծառայողի համար վերապատրաստման արդյունքով անհրաժեշտ կրեդիտների շեմ չի սահմանվում։ Նշված դեպքերում քաղաքացիական ծառայողը որպես իրավունք կարող է ընտրել կոմպետենցիայի կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առավելագույնը երկու վերապատրաստման ծրագիր։»․
14) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31․ Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում իրականացվում է՝ հաշվի առնելով տվյալ տարվա համար քաղաքացիական ծառայողին անհրաժեշտ պարտադիր կրեդիտների նվազագույն շեմը և սույն հավելվածի N 8 ձևին համապատասխան՝ պաշտոնների ենթախմբերի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների համար նախատեսված հարաբերակցությունը (N 4 ձև):»․
15) 32-րդ կետը «ստորաբաժանումն» բառից հետո լրացնել «(պատասխանատու անձը)» բառերով․
16) 33-րդ կետից հանել «N 5 ձևի 7-9-րդ սյունակները լրացվում են գնումների գործընթացի ավարտից հետո» բառերը,
17) 34-րդ կետից հանել «, ինչպես նաև դրանում կարող է ներառել կոմպետենցիաների վերաբերյալ կազմված դասընթացներ (մոդուլներ)» բառերը․
18) 35-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
19) 36-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«36. Համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագրի հաստատումից հետո քաղաքացիական ծառայողի անձնական էջում ինքնաշխատ եղանակով արտացոլվում է քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագիրը (N 6 ձև):».
20) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«37․ Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները և վերապատրաստում իրականացնող մասնագետները (այսուհետ՝ վերապատրաստողներ) կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումներն իրականացնում են քաղաքացիական ծառայության գրասենյակի, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ գլխավոր քարտուղարի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան:»․
21) 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«38․ Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերապատրաստողները կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում քաղաքացիական ծառայության գրասենյակ, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում՝ համապատասխան մարմին են ներկայացնում տեղեկանք վերապատրաստման արդյունքների (թեստավորման առաջադրանքներից ստացված տոկոսների) մասին:»․
22) 39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«39․ Կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (պատասխանատու անձը) թեստավորման առաջադրանքներից ստացված տոկոսները մուտքագրում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում: Համակարգը քաղաքացիական ծառայողների անհատական ծրագրերում ներառում է տվյալ դասընթացի համար նախատեսված կրեդիտին և մուտքագրված տոկոսին համապատասխան կրեդիտ:»․
23) 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«42․ Հարգելի պատճառով (հիվանդություն, գործուղում, արձակուրդ և այլն) անհատական ծրագրով հաստատված վերապատրաստումից բացակայած կամ հեռավար ուսուցման դասընթացը չյուրացրած քաղաքացիական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ վերապատրաստումներից որևէ մեկին։ Սույն կետով նախատեսված գործընթացը կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում՝ գլխավոր քարտուղարը: Եթե սույն կետով սահմանված հիմքով վերապատրաստումից բացակայած քաղաքացիական ծառայողի համար տվյալ տարում հնարավոր չի եղել կազմակերպել նշված թեմայով վերապատրաստում, ապա վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալը համարվում է ոչ քաղաքացիական ծառայողի մեղքով: Ոչ քաղաքացիական ծառայողի մեղքով է համարվում նաև վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված այն անհրաժեշտ վերապատրաստումների համար կրեդիտները չստանալը, որոնք չեն կազմակերպվել քաղաքացիական ծառայության գրասենյակի կամ համապատասխան մարմնի կողմից:»․
24) 43-րդ կետում «անցկացվում» բառը փոխարինել «իրականացվում» բառով․
25) 46-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«46․ Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ մասնակցելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացների»․
26) 48-րդ կետից հանել «՝ համաձայնեցնելով և գրավոր տեղեկացնելով անմիջական ղեկավարին, իսկ ստորաբաժանման ղեկավարների դեպքում՝ գլխավոր քարտուղարին» բառերը ․
27) 4-րդ բաժնի վերնագրից հանել «, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՏԵՍԱԿՆԵՐԸ» բառերը․
28) 54-րդ կետում «վերապատրաստումներից և միջոցառումներից» բառերը փոխարինել «՝ սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված վերապատրաստումներից» բառերով․
29) 60-րդ, 61-րդ, 62-րդ և 63-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
30) 64-րդ կետում «63» թիվը փոխարինել «54» թվով․
31) 65-րդ կետում «սահմանված պահանջներից» բառերը փոխարինել «նախատեսված գործառույթներից կամ համապատասխան մարմնի գերակա խնդիրներից» բառերով․
32) 66-րդ, 67-րդ, 68-րդ և 69-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․
33) 70-րդ կետից հանել «և 69-րդ կետով նախատեսված միջազգային հավաստագրերով հավաստվող վերապատրաստումների» բառերը․
34) 71-րդ կետն ուժը կորցրած ճանաչել․
35) 72-րդ կետում «և 69-րդ կետերով» բառերը փոխարինել «կետով» բառով և «, ինչպես նաև կարող են լրացվել սույն հավելվածի 62-րդ կետով ստացված կրեդիտներից՝ անհատական ծրագրով հաստատված կրեդիտների 10 տոկոսի չափով: Եթե անհատական ծրագրով հաստատված կրեդիտների 10 տոկոսն ստացվում է ոչ ամբողջ թիվ, ապա այն կլորացվում է մաթեմատիկական եղանակով» բառերը հանել․
36) N 3 ձևում «կարող է ընտրել վերապատրաստման մեկ ծրագիր» բառերը փոխարինել «որպես իրավունք կարող է ընտրել կոմպետենցիայի կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առավելագույնը երկու վերապատրաստման ծրագիր։» բառերով․
37) N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև N 5
____________________________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը)
ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
|
». |
38) N 6 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ձև N 6
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ր Ա Գ Ի Ր
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ
|
». |
39) N 9 ձևն ուժը կորցրած ճանաչել․
40) լրացնել N 10 ձևով՝
«Ձև N 10
ՑԱՆԿ
Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների
|
»: |
6․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից՝ բացառությամբ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ և 25-րդ ենթակետերի: Սույն որոշման 5-րդ կետի 3-րդ և 25-րդ ենթակետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունիսի 23-ից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
11.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունիսի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|