| Համարը | Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ | Ապրանքախմբի անվանումը | Ապրանքախմբի համառոտ անվանումը | 
| 1) | 0207 | ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ 0105 ապրանքային դիրքում դասակարգված, թարմ, պաղեցրած կամ սառեցրած | միս | 
| 2) | 0209 | անյուղ մսից առանձնացված խոզի ճարպ և չհալեցրած կամ այլ եղանակով չստացած ընտանի թռչունների ճարպ՝ թարմ, պաղեցրած, սառեցրած, աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած | միս | 
| 3) | 0210 | ընտանի թռչունների միս և մսից սննդային ենթամթերք՝ աղ դրված, աղաջրի մեջ դրված, չորացրած կամ ապխտած. մսից կամ մսի սննդային ենթամթերքից ստացված մանր և խոշոր աղացվածքի ալյուր | միս | 
| 4) | 0401 | կաթ և սերուցք` ոչ խտացված և առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման | կաթնամթերք | 
| 5) | 0402 | կաթ և սերուցք` խտացված կամ շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելմամբ | կաթնամթերք | 
| 6) | 0403 | թան, մակարդված կաթ և սերուցք, յոգուրտ, կեֆիր և այլ ֆերմենտացված կամ խմորված | կաթնամթերք | 
|  |  | կաթ և սերուցք` խտացված կամ ոչ խտացված, շաքարի հավելմամբ կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման, համաբուրային հավելումներով կամ առանց դրանց, մրգերի, ընկույզների կամ կակաոյի հավելմամբ կամ առանց դրանց |  | 
| 7) | 0404 | կաթնային շիճուկ՝ խտացրած կամ չխտացրած, շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, մթերք կաթի բնական բաղադրիչներից՝ շաքար կամ այլ քաղցրացնող նյութեր ավելացրած կամ չավելացրած, այլ տեղում չնշված կամ չներառված | կաթնամթերք | 
| 8) | 0405 | կարագ և կաթից պատրաստված այլ ճարպեր ու յուղեր, կաթնային մածուկներ | կաթնամթերք | 
| 9) | 0406 | պանրի տեսակներ և կաթնաշոռ | կաթնամթերք | 
| 10) | 1601 00 | երշիկներ և մսից, մսային ենթամթերքից կամ արյունից պատրաստված համանման մթերք. դրանց հիմքով պատրաստված պատրաստի սննդամթերք | պատրաստի սննդամթերք | 
| 11) | 1603 00 | լուծամզվածքներ և հյութեր մսից, ձկից կամ խեցգետնանման-ներից, կակղամարմիններից կամ ջրային այլ անողնաշարա-վորներից | պատրաստի սննդամթերք | 
| 12) | 2105 00 | պաղպաղակ և սննդային սառույցի այլ տեսակներ՝ կակաո պարունակող կամ չպարունակող | պաղպաղակ | 
| 13) | 2309 | կենդանիներին կերակրելու համար օգտագործվող մթերք | մթերք | 
| 14) | 2710 19 710 0 2710 19 750 0 2710 19 820 0 2710 19 840 0 2710 19 860 0 2710 19 880 0 2710 19 920 0 2710 19 940 0 2710 19 980 0 | քսայուղեր, այլ յուղեր | նավթավե-րամշակման արտադրանք | 
| 15) | 2936 | պրովիտամիններ, վիտամիններ | վիտամին | 
| 16) | 3002 41 000 0 | պատվաստանյութ՝ մարդու համար, մանրածախ առևտրի համար | պատվաստանյութ | 
| 17) | 3002 42 000 0 | պատվաստանյութ՝ կենդանիների համար | պատվաստանյութ | 
| 18) | 3004 | դեղամիջոց՝ թերապևտիկ և պրոֆիլակտիկ նպատակներով օգտագործման համար՝ փաթեթավորված մանրածախ առևտրի համար, բացառությամբ պետության կողմից | դեղ | 
|  |  | կենտրոնացված կարգով ձեռք բերվող և երաշխավորված կարգով տրամադրվող ինսուլինի կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութ պարունակող դեղերի, որոնց համար դրոշմապիտակով դրոշմավորում չի պահանջվում |  | 
| 19) | 3006 30 000 0 | կոնտրաստային նյութեր՝ ռենտգենաբանական հետազոտությունների համար, ախտորոշիչ ռեագենտներ, որոնք նախատեսված են հիվանդներին բժշկական նպատակներով ներարկելու համար | կոնտրաստային նյութեր | 
| 20) | 3006 60 000 | քիմիական հակաբեղմնավորիչներ, որոնք պատրաստված են հորմոնների, 2937 ապրանքային դիրքի այլ միացությունների կամ սպերմիցիդների հիման վրա | հակաբեղմնավո-րիչներ | 
| 21) | 3203 00 | բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութեր (ներառյալ ներկող լուծամզուքները, բացի կենդանական ածուխից)՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված բուսական կամ կենդանական ծագում ունեցող ներկող նյութերի հիմքով պատրաստված պատրաստուկներ | ներկանյութեր | 
| 22) | 3204 | օրգանական սինթետիկ ներկող նյութեր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության, պատրաստուկներ՝ պատրաստված տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված օրգանական սինթետիկ ներկող նյութերի հիմքով, օրգանական սինթետիկ արտադրանք, որն օգտագործվում է որպես օպտիկական սպիտակեցնող նյութ կամ լյումինաֆոր՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության | ներկանյութեր | 
| 23) | 3205 00 000 0 | գունավոր լաքեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված գունավոր լաքերի հիմքով պատրաստուկներ | լաքեր | 
| 24) | 3206 | ներկող այլ նյութեր, տվյալ խմբի 3-րդ ծանոթագրության մեջ նշված և 3203, 3204 կամ 3205 ապրանքային դիրքերում ընդգրկված պատրաստուկներից տարբեր պատրաստուկներ, որպես լյումինաֆոր օգտագործվող անօրգանական արտադրանք՝ որոշակի կամ անորոշ քիմիական բաղադրության | ներկանյութեր | 
| 25) | 3207 10 000 0 | պատրաստի գունանյութեր, ապակու պատրաստի պղտորիչներ և պատրաստի ներկեր և համանման պատրաստուկներ | ներկանյութեր | 
| 26) | 3208 | ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված, տվյալ խմբի 4-րդ ծանոթագրության մեջ նշված լուծույթներ | ներկանյութեր | 
| 27) | 3209 | ներկեր և լաքեր (ներառյալ արծնները և ողորկալաքերը)՝ սինթետիկ պոլիմերների կամ քիմիապես վերափոխված բնական պոլիմերների հիմքով՝ ջրային միջավայրում դիսպերսված կամ լուծված | ներկանյութեր | 
| 28) | 3210 00 | այլ ներկեր և լաքեր (ներառյալ արծնները, ողորկալաքերը և սոսնձային ներկերը), պատրաստի ջրային գունանյութեր՝ կաշվի մշակման համար օգտագործվող | ներկանյութեր | 
| 29) | 3211 00 000 0 | պատրաստի չորարարներ | չորարարներ | 
| 30) | 3212 | գունանյութեր (ներառյալ մետաղական փոշիներ և  փաթիլներ)՝ ոչ ջրային միջավայրում դիսպերսված, հեղուկ կամ մածուկանման, որոնք օգտագործվում են ներկերի արտադրության մեջ (ներառյալ արծնները), փայլաթիթեղ՝ դրոշմատպման համար, ներկանյութեր և ներկող այլ նյութեր՝ բաժնեծրարված կամ փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար | գունանյութեր | 
| 31) | 3303 00 | օծանելիք, հարդաջուր | օծանելիք | 
| 32) | 3304 | կոսմետիկ միջոցներ կամ դիմահարդարման և մաշկի խնամքի այլ միջոցներ (բացառությամբ դեղամիջոցների)՝ ներառյալ արևայրուքի դեմ կամ արևայրուքի համար միջոցներ, ձեռքերի կամ ոտքերի մատնահարդարման միջոցներ | կոսմետիկա | 
| 33) | 3305 | մազերի խնամքի միջոցներ | կոսմետիկա | 
| 34) | 3306 | բերանի խոռոչի և ատամների հիգիենայի միջոցներ՝ ներառյալ ատամնապրոթեզների ֆիքսման փոշիներն ու մածուկները, միջատամային տարածքները մաքրելու թելեր (ատամները մաքրելու մետաքսաթել)՝ անհատական փաթեթավորմամբ՝ մանրածախ վաճառքի համար | հիգիենայի միջոցներ | 
| 35) | 3307 | միջոցներ սափրվելուց առաջ, սափրվելու ընթացքում կամ դրանից հետո օգտագործելու համար, անհատական օգտագործման | խնամքի միջոցներ | 
|  |  | հոտազերծիչներ, բաղադրություններ լոգանք ընդունելու համար, մազահեռացման միջոցներ և օծանելիքային, կոսմետիկական ու հարդարման այլ միջոցներ` այլ տեղում չնշված կամ չներառված. հոտազերծիչներ՝ նախատեսված շենքերում օգտագործելու համար՝ բուրավետացված կամ ոչ բուրավետացված, ախտահանիչ հատկություններով օժտված կամ առանց դրանց |  | 
| 36) | 3401 | օճառ, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և միջոցներ, որպես օճառ կիրառվող (կտորների, քառակողիկների կամ կաղապարվածքների ձևով)՝ օճառ պարունակող կամ չպարունակող, մակերևութային ակտիվ օրգանական նյութեր և մաշկը լվանալու համար միջոցներ հեղուկների կամ քսուքների տեսքով՝ կշռաբաշխված մանրածախ առևտրի համար` օճառ պարունակող կամ չպարունակող, թուղթ, բամբակ, թաղիք կամ նրբաթաղիք (ֆետր) և չհյուսված նյութեր՝ ներծծված կամ պատված օճառով կամ լվացող միջոցով | օճառ | 
| 37) | 3402 | մակերևութային ակտիվ օրգանական նյութեր (բացի օճառից), մակերևութային ակտիվ նյութեր, լվացող միջոցներ (ներառյալ օժանդակ լվացող միջոցները) և մաքրող միջոցներ` օճառ պարունակող կամ չպարունակող (բացի 3401 ապրանքային դիրքի միջոցներից) | օճառ | 
| 38) | 3403 19 100 0 3403 19 900 0 3403 99 000 0 | քսայուղեր, այլ յուղեր | նավթավե- րամշակման արտադրանք |