Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Ակտի տիպ
                    Base act (24.05.2025-till now)
                 
                
                
                
                
                
                
                    Սկզբնաղբյուր
                    Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 23.05.2025
                 
                
                
                
                    Ընդունող մարմին
                    ՀՀ կառավարություն
                 
                
                
                
                    Ընդունման ամսաթիվ
                    22.05.2025
                 
                
                
                
                    Ստորագրող մարմին
                    ՀՀ փոխվարչապետ
                 
                
                
                
                    Ստորագրման ամսաթիվ
                    23.05.2025
                 
                
                
                
                    Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
                    24.05.2025
                 
                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
22 մայիսի 2025 թվականի N 635-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» N 2093-Ն որոշման`
1) N 1 հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկի՝
ա․ 231-րդ տողը ճանաչել ուժը կորցրած,
բ. 281-րդ կետի 3-րդ և 4-րդ սյունակներում «վարժարան» բառը փոխարինել «հիմնական դպրոց» բառերով,
գ. 286-րդ, 287-րդ, 288-րդ, 291-րդ կետերի 8-րդ սյունակում «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ» բառերը փոխարինել «ՀՀ քաղաքաշինության կոմիտե» բառերով,
դ․ 302-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 303-րդ կետով.
 
| « | 
| 303 | Արմավիր | Ամասիայի կրթահամալիր | կրթահամալիր | կառուցում |  |  | Հայաստանի տարածքային  զարգացման հիմնադրամ |  |  | ». | 
2) N 3 հավելվածով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված վերանորոգվող/հիմնանորոգվող դպրոցների ցանկը՝ ներառյալ հաստատության տեսակի, շինարարական աշխատանքների, ինչպես նաև պատվիրատու մարմնի վերաբերյալ տեղեկատվությունը» աղյուսակի՝
ա. 1-ին տողի 5-րդ սյունակը «Վերանորոգում/հիմնանորոգում» բառերից հետո լրացնել «, նոր մասնաշենքի կառուցում» բառերով,
բ. 69-րդ և 109-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,
գ․ 121-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 122-145-րդ կետերով.
 
| « | 
| 122 | Շիրակ | Այգաբացի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 123 | Արմավիր | Սարդարապատի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Մարզադահլիճի մասնաշենքի կառուցում, ուսումնական մասնաշենքի հիմնանորոգում/ վերանորոգում | ՀՀ քաղաքա-շինության կոմիտե | Ավարտված (մարզադահլիճի մասնաշենքի վերակառուցում) |  
| 124 | Արագածոտն | Վարդենիսի Զ․ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 125 | Արագածոտն | Կարբիի Վ․ Թեքեյանի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 126 | Արագածոտն | Փարպիի Ղ․ Փարպեցի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 127 | Արագածոտն | Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 128 | Արագածոտն | Ոսկեվազի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 129 | Կոտայք | Քաղսի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 130 | Կոտայք | Առինջի Կ․ Ծառուկյանի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 131 | Արարատ | Ոստանի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 132 | Արարատ | Սիփանիկի հիմնական դպրոց | հիմնական դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 133 | Արարատ | Դարակերտի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 134 | Արմավիր | Ծիածանի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 135 | Արմավիր | Նորապատի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 136 | Արմավիր | Այգեվանի Մ. Խորենացու անվան միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 137 | Գեղարքունիք | Գավառի թիվ 4 հիմնական դպրոց | հիմնական դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 138 | Գեղարքունիք | Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 139 | Վայոց ձոր | Ռինդի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 140 | Վայոց ձոր | Գլաձորի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 141 | Վայոց ձոր | Զառիթափի Ա. Մելիքյանի անվան միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 142 | Կոտայք | Ծաղկաձորի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 143 | Կոտայք | Մեղրաձորի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 144 | Կոտայք | Հրազդանի Խ․ Աբովյանի թիվ 1 ավագ դպրոց | ավագ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  
| 145 | Սյունիք | Աճանանի միջնակարգ դպրոց | միջնակարգ դպրոց | Վերանորոգում/ հիմնանորոգում | Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ |  |  | »: | 
2․ Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին 2024 թվականի նոյեմբերի 28-ին «Լուսէ-16» ՍՊԸ, «Լիլանարմ» ՍՊԸ և «Գիգա շին» ՍՊԸ համատեղ գործունեության և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև կնքված «ՀՀ Արմավիրի մարզի գ․ Վարդանաշեն կրթահամալիրի կառուցում» N ՀՏԶՀ-ԴԲՄ-ԱՇՁԲ-2024/118 պայմանագրում և դրա անբաժանելի մասը կազմող հավելվածներում «Վարդանաշեն» բառերը փոխարինել «Ամասիա» բառերով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
| Հայաստանի Հանրապետությանփոխվարչապետ
 | Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ | 
|   Երևան | 
 
|  | 23.05.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մայիսի 2025 թվական:
            
                
                    Փոփոխման պատմություն
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | Համապատասխան ինկորպորացիան | 
            
 
            
                
                    Փոփոխված ակտ
                
                
                    
                        | Փոփոխող ակտ |  | Համապատասխան ինկորպորացիան |