ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների ապահովման և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով.
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ) |
Արայիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ |
Սիմոն ՊԱՊՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ |
Սամվել ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ |
Վաչե ՏԵՐՏԵՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Հրանտ ԲԵԳԼԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ |
Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ |
Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Վահե ԴԱՆԻԵԼՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Արեգ ԳԱԼՍՏՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Արա ԱՎԵՏԻՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ |
Արա ՆԱԶԱՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ |
Վարդան ԱՐԱՄՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ |
Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ |
Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ |
Արտյոմ ՄՈՎՍԵՍՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Միշա ՄԵԼՔՈՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին կապերի վարչության պետ |
Արամ ԹԱՆԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ |
Գագիկ ԵԳԱՆՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ |
Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ |
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
8 սեպտեմբերի 2008 թվականի ՆԿ-149-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.10.2008, ՆԿ-177-Ն | 01.11.2008, ՆԿ-149-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|