ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերով, ինչպես նաև Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության շրջանակներում պետական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների ապահովման և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով.
Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով հետևյալ կազմով`
Արթուր ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ | Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահ) | |
Արևիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) | |
Արայիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ | |
Սիմոն ՊԱՊՅԱՆ | Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ | |
Սամվել ԱՎԵՏԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ | |
Վաչե ՏԵՐՏԵՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ | |
Հրանտ ԲԵԳԼԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ | |
Նիկոլայ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ | |
Արման ԿԻՐԱԿՈՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ | |
Վահե ԴԱՆԻԵԼՅԱՆ | Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Արեգ ԳԱԼՍՏՅԱՆ | Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ | |
Արա ԱՎԵՏԻՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ | |
Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ | Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ | |
Արա ՆԱԶԱՐՅԱՆ | Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ | |
Վարդան ԱՐԱՄՅԱՆ | Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ | |
Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ | |
Արտյոմ ՄՈՎՍԵՍՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ | |
Ռոմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ | |
Հովհաննես ՀՈՒՆԱՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ | |
Արմեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ | |
Գագիկ ՂԱԼԱՉՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) | |
Միշա ՄԵԼՔՈՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության կառավարության արտաքին կապերի վարչության պետ | |
Արամ ԹԱՆԱՆՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ | |
Գագիկ ԵԳԱՆՅԱՆ | Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի միգրացիոն գործակալության պետ | |
Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ | Հայաստանի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ: |
(Կազմը խմբ., 08.10.08 ՆԿ-177-Ն)
Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
(Կարգադրությունը լրաց. 08.10.08 ՆԿ-177-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
8 սեպտեմբերի 2008 թվականի ՆԿ-149-Ա |
Հավելված ՀՀ Նախագահի 2008թ. սեպտեմբերի 8-ի |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմակերպում է քննարկումներ, լրամշակում և ամփոփում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից իրականացվող ընթացիկ աշխատանքների վերաբերյալ ստացված առաջարկությունները:
2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:
II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի խնդիրն է ապահովել Եվրոպական կառույցների հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության և ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում նախատեսվող ընթացիկ աշխատանքների իրականացումը:
4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում ՆԱՏՕ-ի անհատական գործընկերության գործողությունների ծրագրի և Եվրոպական միության Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ,
2) ամփոփելով քննարկումների արդյունքները և հաշվի առնելով ծրագրերի իրականացումից բխող բարեփոխումների պահանջները` նպաստում է պետական մարմինների կողմից համապատասխան աշխատանքների արդյունավետ կատարմանը:
III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովի նախագահն է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:
6. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
2) հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին,
3) կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում,
4) հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող՝ հանձնաժողովի կողմից ստեղծված աշխատանքային խմբերի կազմը և գործունեության կարգը,
5) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,
6) հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:
7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային ծրագրի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:
8. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:
9. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` հանձնաժողովի քարտուղարը:
10. Հանձնաժողովի քարտուղարը պատասխանատու է հանձնաժողովի ընթացիկ գործունեության կազմակերպման, հանձնաժողովում ներգրավված պետական մարմինների հետ համատեղ նիստերի աշխատանքների համար փաստաթղթերի նախապատրաստման, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հետ կապված այլ կազմակերպչական հարցերի լուծման համար: Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ հետևում է հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների և հանձնաժողովի գործունեության հետ կապված հանձնարարականների կատարման ընթացքին:
11. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր և հրավիրել փորձագետներ այլ պետական մարմիններից:
12.ԽՀանձնաժողովի նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:
13. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն երկու երրորդը:
14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:
(Հավելվածը լրաց. 08.10.08 ՆԿ-177-Ն)
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար |
Կ. Կարապետյան |