Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-161-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.28/35(479) Հոդ.1186.23
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին

 

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինծառայողների նյութական պատասխանատվության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-7-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ կետում «դրամական բավարարման վկայական» բառերը փոխարինել «վարձատրության մասին վկայական» բառերով, իսկ «դրամական բավարարումների» բառերը` «վարձատրության» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

 

1) 1-4-րդ մասերի «ամսական դրամական բավարարման» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափի» բառերով.

2) 5-րդ մասի «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով.

3) 6-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարման (աշխատավարձի)» և «դրամական բավարարումների (աշխատավարձի)» բառերը փոխարինել համապատասխանաբար «պաշտոնային դրույքաչափի» և «պաշտոնային դրույքաչափերի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «դրամական բավարարման վկայականի» բառերը` «վարձատրության մասին վկայականի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում «դրամական բավարարումից» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափից» բառերով, իսկ «ամսական դրամական բավարարման» բառերը` «պաշտոնային դրույքաչափի» բառերով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-161-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան