Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-158-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2008-22.08.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.991
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
17.09.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացն իրականացնելու նպատակով`որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը` համաձայն 1-ին հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացման փուլերի ժամանակացույցը` համաձայն 2-րդ հավելվածի:

4. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն 3-րդ հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման փուլային փաստաթղթերը` ըստ հաստատված ժամանակացույցի:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 17

Երևան

ՆԿ-158-Ն

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2008 թ. սեպտեմբերի 17-ի

ՆԿ-158-Ն կարգադրության

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի համանախագահ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի համանախագահ)

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական

Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսչի

առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության և պաշտպանական ծրագրերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար):

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավարի պաշտոնակատար

Մ. Զաքարյան

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2008 թ. սեպտեմբերի 17-ի

ՆԿ-158-Ն կարգադրության

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՒԼԵՐԻ

#

ՓՈՒԼԵՐԸ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

1.

Անվտանգության միջավայրի և սպառնալիքների գնահատման փաստաթղթի մշակում

Միջգերատեսչական հանձնաժողով

մինչև 01.01.2009 թ.

2.

Պլանավորման ղեկավար փաստաթղթերի մշակում

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ (միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնությամբ)

մինչև 01.05.2009 թ.

Ռազմական առաջադրանքների որոշում և սահմանում

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ

մինչև 01.07.2009 թ.

3.

Զորային կառույցի բարեփոխումների ծրագրի մշակում

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ

մինչև 01.01.2010 թ.

4.

Վերանայման արդյունքների վերաբերյալ որոշումների կայացում

ՀՀ Նախագահ,

ՀՀ կառավարություն,

ՀՀ ՊՆ

մինչև 02.02.2010 թ.

5.

Հասարակական իրազեկում և իրագործման ծրագրերի մշակում

ՀՀ Նախագահ,

ՀՀ կառավարություն,

ՀՀ ՊՆ

մինչև 01.04.2010 թ.

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավարի պաշտոնակատար

Մ. Զաքարյան

 

Հավելված 3

ՀՀ Նախագահի

2008 թ. սեպտեմբերի 17-ի

ՆԿ-158-Ն կարգադրության

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակով իրականացնում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում, ինչպես նաև ամփոփում և լրամշակում է այդ մարմիններից ստացված դիտողություններն ու առաջարկությունները:

2. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին, ազգային անվտանգության ռազմավարությանը, ռազմական դոկտրինին, ազգային անվտանգության ոլորտի հիմնարար փաստաթղթերին և սույն կարգին համապատասխան:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի խնդիրն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական վերանայման իրականացումը` ըստ հաստատված ժամանակացույցի:

4. Հանձնաժողովն իր խնդրի կատարման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն իրականացնում է հետևյալ գործառույթները`

- կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում ռազմավարական վերանայման վերաբերյալ քննարկումներ,

- հաշվի առնելով ստացված դիտողությունները և առաջարկությունները` համակարգում է ռազմավարական վերանայման աշխատանքները:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովի համանախագահներն են՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը:

6. Հանձնաժողովի նախագահը`

- ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,

- կազմակերպում է քննարկումներ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններում և հասարակական-քաղաքական կազմակերպություններում,

- ամփոփում և լրամշակում է պաշտպանության ռազմավարական վերանայման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից և հասարակական-քաղաքական կազմակերպություններից ստացված առարկությունները, առաջարկություններն ու դիտողությունները,

- հաստատում է հանձնաժողովի գործունեության հետ առնչվող փորձագետների և փորձագիտական հաստատությունների (կազմակերպությունների) կազմը և գործունեության կարգը,

- նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման վայրը, օրը և հաստատում օրակարգը,

- հրավիրում է հանձնաժողովի նիստերը, ներկայացնում հանձնաժողովն այլ մարմիններում և կազմակերպություններում:

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է աշխատանքային պլանի հիման վրա, որը հաստատում է հանձնաժողովի նախագահը:

7. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ:

8. Հանձնաժողովի նիստերը նախագահում է հանձնաժողովի համանախագահներից մեկը` փոխադարձ համաձայնությամբ, իսկ նրանց բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

9. Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, հրավիրել փորձագետներ այլ պետական մարմիններից, գործընկեր պետություններից և միջազգային կազմակերպություններից:

10. Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները ստորագրում են նիստը նախագահողը և քարտուղարը:

11. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն 2/3-ը:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Եթե հանձնաժողովի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի այլ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնաժողովի նիստի արձանագրությանը և հանդիսանում վերջինիս անբաժանելի մասը:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավարի պաշտոնակատար

Մ. Զաքարյան