Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-99-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.30/59(999) Հոդ.983
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
30.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի սեպտեմբերի 30-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի 3-րդ կետը «կրթական» բառից հետո լրացնել «(այդ թվում` ռազմական)» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

«4.1) ռազմաուսումնական հաստատություն` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություն, որն ապահովում է սովորողների ուսուցումն ու դաստիարակությունը ռազմական կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան.».

3) 1-ին մասի 20-րդ կետը «ոստիկանական» բառից հետո լրացնել «կամ զինվորական» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը «Բուհական» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության)» բառերով, իսկ «ուսանողներն» բառը փոխարինել «ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

2) 4-րդ մասի «Ուսանողներն» բառը փոխարինել «Ուսանողները (կուրսանտները, ունկնդիրները)» բառերով.

3) 5-րդ մասի առաջին նախադասությունը՝

1) «ռեկտոր,» բառից հետո լրացնել «ռազմաուսումնական հաստատության պետի ուսումնական գծով տեղակալ,» բառերով.

2) «ղեկավար» բառից հետո լրացնել «, ռազմաուսումնական հաստատության ֆակուլտետի պետ» բառերով.

3) «վարիչ» բառից հետո լրացնել «(ռազմաուսումնական հաստատության ամբիոնի պետ, ցիկլի պետ, խմբի պետ)» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին մասով.

«8.1. Ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

 

«Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սույն հոդվածի 3-րդ, 6-րդ, 6.1-ին, 7-րդ, 10-րդ և 14-րդ կետերով սահմանված իրավասությունները ռազմական կրթության ոլորտում իրականացնում է պետական համապատասխան լիազորված մարմնի հետ համատեղ:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 23

Երևան

ՀՕ-99-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան