Գլխավոր տեղեկություն
Համար
ՆԿ-107-Ն
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Base act (03.07.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.02/33(557) Հոդ.768
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
21.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 28-Ի ՆԿ-68-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետը և 10-րդ հոդվածը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի մարտի 28-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը հաստատելու մասին» ՆԿ-68-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) կարգադրության հավելվածը լրացնել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների նոր անձնագրերով՝ համաձայն 1-ին հավելվածի.

2) կարգադրության հավելվածից հանել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների անձնագրերը՝ համաձայն 2-րդ հավելվածի։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ Է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2007 թ. հունիսի 21
Երևան
ՆԿ-107-Ն

 

Հավելված 1
ՀՀ Նախագահի
 2007 թ. հունիսի 21-ի
ՆԿ-107-Ն կարգադրության

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՆՈՐ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 61

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 71 ։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Գևորգյան 


 

Հավելված 2
ՀՀ Նախագահի
 2007 թ. հունիսի 21-ի
ՆԿ-107-Ն կարգադրության


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 6

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի պաշտոնի անձնագիր N 7։


Հայաստանի Հանրապետության
Նախագահի աշխատակազմի
ղեկավար

Ա. Գևորգյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան