Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-51-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (17.06.2013-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.06.07/30(970) Հոդ.552
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2013 թվականի մայիսի 2-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 21-ի դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 78-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «Դատական դպրոցում» բառերը փոխարինել «Արդարադատության ակադեմիայում» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 102-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

 

«3. Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական անդամի լիազորությունները դադարելու դեպքերում վճռաբեկ դատարանի նախագահը մեկշաբաթյա ժամկետում դիմում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Ազգային ժողով՝ Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 103-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ և 3-րդ մասերը «դեպքում» բառից հետո լրացնել «նոր անդամի նշանակմամբ» բառերով։

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-7-րդ մասերով.

«4. Վճռաբեկ դատարանի նախագահը, համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան կամ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկշաբաթյա ժամկետում դիմում է նշանակող մարմնին` Արդարադատության խորհրդի նոր անդամ նշանակելու համար։

5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում։

6. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնը ստանձնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում։

7. Մինչև համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամների նշանակումը նախկին անդամները շարունակում են պաշտոնավարել։»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 115-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Դատարանների նախագահների խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 1-ը հաշվարկում է հաջորդ երկու տարվա ընթացքում առաջին ատյանի դատարանում դատավորների թափուր պաշտոնների համալրման համար անհրաժեշտ քանակը և դրա հիման վրա որոշում է կայացնում դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի համալրման անհրաժեշտության մասին, եթե դատավորների թեկնածությունների ցուցակում առկա թեկնածուների քանակը համապատասխանաբար քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժնում չի գերազանցում հաջորդ երկու տարում թափուր պաշտոնների կանխատեսվող քանակը 2-ով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1-ով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.5-րդ մասերով.

«1.1. Դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման համար անհրաժեշտ թեկնածուների քանակի հաշվարկը կատարվում է հաջորդ երկու տարվա ընթացքում քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ բաժիններում համալրման համար անհրաժեշտ քանակը 2 թեկնածուով, իսկ վարչական մասնագիտացմամբ բաժնում՝ 1 թեկնածուով գերազանցող քանակի հաշվարկով:

1.2. Արդարադատության խորհրդի աշխատակազմը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 10-ը առնվազն 3000 տպաքանակ ունեցող մամուլում, հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում և դատական իշխանության պաշտոնական ինտերնետ կայքում հրապարակում է հայտարարություն` դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման ստուգում անցկացնելու մասին՝ նշելով դիմումների ընդունման ժամկետները, վայրը, որակավորման գրավոր քննության օրը, համալրման ենթակա տեղերի քանակը՝ ըստ դատավորների թեկնածությունների ցուցակի մասնագիտացման բաժինների:

1.3. Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը ակնհայտ է դառնում, որ դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ կամ դրան հաջորդող տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից կամ հավասար է այդ քանակին, ապա Դատարանների նախագահների խորհուրդը կարող է որոշում ընդունել դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացմամբ բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության մասին՝ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված քանակով: Եթե դատավորների թեկնածությունների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժնում առկա անձանց քանակը պակաս է այդ տարվա համար համապատասխան մասնագիտացմամբ դատավորների թափուր տեղերի կանխատեսված քանակից, ապա թափուր մնացող համապատասխան տեղերի քանակը նույնպես ներառվում է սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան կատարվող հաշվարկում: Արտահերթ համալրում չի կարող իրականացվել, եթե մինչև հերթական համալրման համար սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը մնացել է ոչ ավելի, քան 6 ամիս:

1.4. Դատավորների թեկնածությունների ցուցակը սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված կարգով համալրելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հերթական համալրումը կատարվում է արտահերթ համալրմանը հաջորդող տարվանից:

1.5. Դատավորների թեկնածությունների ցուցակի արտահերթ կարգով համալրումը կատարվում է հերթական համալրման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ արտահերթ համալրման մասին որոշումը կայացնելուն հաջորդող գործողություններում պահպանելով սույն օրենսգրքով հերթական համալրման համար նախատեսված ժամկետների համամասնությունը:».

3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Արդարադատության խորհուրդը ոչ ուշ, քան մինչև սեպտեմբերի 30-ը սահմանում և հրապարակում է որակավորման ստուգման գրավոր քննությունների ձևը, քննական հարցերի կառուցվածքի և բովանդակության նվազագույն պահանջները, քննությունների և Արդարադատության խորհրդում հարցազրույցի կազմակերպման և անցկացման կարգը, այդ թվում՝ քննական նյութերի բաշխման, քննության ընթացքի, իրավական կամ այլ փաստաթղթերից կամ տեխնիկական միջոցներից օգտվելու, քննական աշխատանքների ստուգման և միավորների հաշվարկման կարգը, որակավորման ստուգման գնահատման չափորոշիչները, գրավոր քննության արդյունքներով նվազագույն անցողիկ միավորը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով.

«3.1. Քննական հարցերի մշակման համար Արդարադատության խորհուրդը ընտրում է համապատասխան մասնագետ (մասնագետներ) կամ մասնագիտացված կազմակերպություն: Քննական հարցերը մշակողը պատասխանատվություն է կրում մինչև որակավորման ստուգման անցկացումը հարցերի գաղտնիության պահպանման համար: Որակավորման ստուգման քննական հարցերի մշակումը չի կարող հանձնարարվել Արդարադատության խորհրդի անդամներին: Համապատասխան որակավորման ստուգման քննական հարցերը մշակած անձինք չեն կարող ընդգրկվել այդ հարցերի հիման վրա որակավորման ստուգման գնահատման հանձնաժողովներում:

3.2. Որակավորման ստուգման անցկացման հետ կապված կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Արդարադատության խորհրդի աշխատակազմը:».

5) 4-րդ մասի «սույն օրենսգրքի 185-րդ հոդվածի հիման վրա» բառերը փոխարինել «օրենքով սահմանված կարգով» բառերով.

6) 5-րդ մասի «Դատական դպրոցի տնօրենին» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով.

7) 8-րդ մասի «Դատական դպրոցի կառավարման խորհրդի» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի» բառերով.

8) 9-12-րդ մասերի «Դատական դպրոցի տնօրեն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի առաջին և երկրորդ նախադասությունների «Դատական դպրոցի կառավարման խորհուրդը» բառերը փոխարինել «Արդարադատության խորհրդի աշխատակազմը» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 15-րդ և 16-րդ գլուխներում, բացառությամբ 115-րդ և 116-րդ հոդվածների, «Դատական դպրոց» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Արդարադատության ակադեմիա» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով։

 

Հոդված 7. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը «137-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ» բառերից հետո լրացնել «և 4-րդ» բառերով, իսկ նույն նախադասության «138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով» բառերը փոխարինել «138-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով» բառերով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 120-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 120. Դատավորների թեկնածությունների ցուցակից թեկնածուին հանելու հիմքերը

 

1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը հանվում է ցուցակից, եթե՝

1) նա նշանակվել է դատավորի պաշտոնում.

2) նա դիմում է այդ մասին.

3) լրացել է նրա 65 տարին.

4) դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով ապացուցված է, որ նա ընդգրկվել է ցուցակում օրենքի պահանջների խախտմամբ.

5) նա առանց հարգելի պատճառի չի անցել տարեկան վերապատրաստման ծրագիրը.

6) սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերում չի համաձայնվում նշանակվել իրեն առաջարկված դատավորի պաշտոնում.

7) նա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ հայտարարվել է մահացած.

8) նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով.

9) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.

10) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.

11) ի հայտ է եկել դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատ կամ հիվանդություն.

12) արդարադատության ակադեմիայում ուսումն ավարտելուց հետո ավելի քան 4 ամիս անընդմեջ չի զբաղվում իրավաբանի մասնագիտական որակավորում պահանջող աշխատանքով և չի դիմել Դատական դեպարտամենտում աշխատանքի անցնելու համար.

13) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 20 տոկոսից.

14) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում ժամանակավոր անաշխատունակության հետևանքով բացակայել է նախատեսված ուսումնական դասընթացների առնվազն 50 տոկոսից, բացառությամբ տարկետում տրամադրելու դեպքերի.

15) արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում դասավանդվող առարկայական կուրսի արդյունքում ստացած քննական միավորը պակաս է կուրսը հանձնված համարելու համար Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդիուղղ.  սահմանած նվազագույն միավորից, կամ նա չի անցել օրենքով նախատեսված փորձաշրջանը:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-12-րդ կետերով սահմանված հիմքերն ի հայտ գալուց հետո` եռօրյա ժամկետում, վճռաբեկ դատարանի նախագահը, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 13-15-րդ կետերով նախատեսված դեպքերում` արդարադատության ակադեմիայի կառավարման խորհուրդը՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ դիմում են Արդարադատության խորհուրդ:

3. Արդարադատության խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է վճռաբեկ դատարանի նախագահի կամ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի միջնորդությունը: Եթե բաց քվեարկության արդյունքներով Արդարադատության խորհուրդը համարում է, որ միջնորդությունը համապատասխանում է սույն հոդվածի պահանջներին, ապա դիմում է Հանրապետության Նախագահին անձին ցուցակից հանելու առաջարկությամբ:

4. Եթե խախտված չեն սույն օրենսգրքով սահմանված ընթացակարգերը, ապա Հանրապետության Նախագահը տասնօրյա ժամկետում համապատասխան անձին հանում է դատավորների թեկնածությունների ցուցակից:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու միջնորդությունը ներկայացվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգին համապատասխան:»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4) վերջին 8 տարվա ընթացքում առնվազն 3 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր, վճռաբեկ դատարանի պալատի նախագահ կամ վճռաբեկ դատարանի դատավոր աշխատած նախկին դատավորը:»:

 

Հոդված 10. Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

 

«4) վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը:»:

 

Հոդված 11. Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «, ինչպես նաև Դատական դպրոցում ուսուցման ծրագիրը ավարտած դատախազները, փաստաբանները և քննիչները» բառերը:

 

Հոդված 12. Օրենսգրքի 145-րդ հոդվածում «ընդհանուր իրավասության» բառերը փոխարինել «առաջին ատյանի» բառերով:

 

Հոդված 13. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «191-րդ հոդվածով, 167-րդ հոդվածի 3-րդ մասով, 193-րդ հոդվածով» բառերը փոխարինել «167-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր վերապատրաստում անցնելու և փորձաշրջանի ղեկավարի» բառերով։

 

Հոդված 14. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 166.1-ին հոդվածով.

 

«Հոդված 166.1. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվությունը

 

1. Էթիկայի հանձնաժողովը դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի կողմից սույն օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված վարքագծի կանոնների խախտում կատարելու մասին հաղորդում ստանալով կամ նման փաստի հանդիպելով` իր իրավասության շրջանակում որևէ այլ հարց քննելիս կազմակերպում է քննարկում՝ մասնակից դարձնելով խախտում կատարած անձին:

2. Եթե քննարկումից հետո էթիկայի հանձնաժողովը գտնում է, որ այդ խախտումները կոպիտ չեն և չեն կրում պարբերական բնույթ, ապա նա կարող է սահմանափակվել հարցի քննարկմամբ: Հակառակ դեպքում հանձնաժողովը կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ դիմում է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին:

3. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո Արդարադատության խորհուրդը նրանց նկատմամբ կարող է կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն.

4) դատավորների թեկնածությունների ցուցակից անձին հանելու միջնորդությամբ Հանրապետության Նախագահին դիմելը:

4. Եթե Հանրապետության Նախագահը Արդարադատության խորհրդի՝ անձին դատավորների թեկնածությունների ցուցակից հանելու վերաբերյալ միջնորդությունը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, անձին չի հանում ցուցակից, ապա միջնորդությունը համարվում է մերժված: Այդ դեպքում օրենքի ուժով դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձը համարվում է սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված համապատասխան կարգապահական տույժի ենթարկված:

5. Դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կարգապահական պատասխանատվության ընթացակարգի վրա տարածվում են սույն գլխի նորմերը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ:»:

 

Հոդված 15. Օրենսգրքի 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած։

 

Հոդված 16. Օրենսգրքի 209-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասի երկրորդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և ժամաքանակը սահմանում է Դատական դեպարտամենտի ղեկավարը` դատական կարգադրիչների ծառայության պետի ներկայացմամբ: Վերապատրաստումն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

 

Հոդված 17. Եզրափակիչ և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքը, բացառությամբ 1-ին, 6-րդ, 8-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածների, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին, 6-րդ, 8-րդ, 13-րդ և 15-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

3. 2014 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 122-րդ և 123-րդ հոդվածների՝ արդարադատության ակադեմիային և արդարադատության ակադեմիան ավարտած անձանց վերաբերող դրույթները տարածվում են նաև Դատական դպրոցի և Դատական դպրոցն ավարտած անձանց նկատմամբ:

4. Հայաստանի Հանրապետության Նախագահը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետում նշանակում է Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ Հանրապետության նորընտիր Նախագահը չի նշանակել Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ: Ազգային ժողովը սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգամսյա ժամկետում նշանակում է Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ համապատասխան գումարման Ազգային ժողովը չի նշանակել Արդարադատության խորհրդի իրավաբան գիտնական նոր անդամներ:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 3

Երևան

ՀՕ-51-Ն