Basic information
Number
թիվ 91
Type
Որոշում
Act type
Base act (09.07.2014-till now)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2024.11.25-2024.12.08 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2024
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Enactment date
10.06.2014
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Signing date
10.06.2014
Effective date
09.07.2014

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2014 թվականի

թիվ 91

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 880 ՈՐՈՇՄԱՆ 3.1 ԵՆԹԱԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» 2011 թվականի նոյեմբերի 18-ի պայմանագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի ««Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգն ընդունելու մասին» թիվ 880 որոշման 3.1 ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) առաջին նախադասության մեջ «կաթին և կաթնամթերքին, մսին և մսամթերքին» բառերը հանել.

բ) երկրորդ նախադասության մեջ՝

«սահմանող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգեր» բառերը փոխարինել «սահմանող՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ» բառերով».

«կաթին և կաթնամթերքին, մսին և մսամթերքին,» բառերը հանել.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Վ. Խրիստենկո

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2024 թվական: