ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2010 թվականի ապրիլի 27-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ, 32-րդ և 33-րդ կետերով`
«31) խաղատների գործունեության կազմակերպումը.
32) շահումով խաղային ավտոմատների շահագործումը.
33) ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
(2-րդ հոդվածը փոփ. 06.12.12 ՀՕ-234-Ն)
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2010 թ. մայիսի 18 Երևան ՀՕ-57-Ն |
|