Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-238-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2013-01.01.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.12.28/66(940) Հոդ.1401
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի դեկտեմբերի 19-ին

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սեպտեմբերի 30-ի ՀՕ-155 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասը «կանոնների» բառից հետո լրացնել «, օգտագործվող հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի մասին» բառերով.

2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` «Սույն օրենքի կիրառման առումով օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ են համարվում ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատման արդյունքները, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որտեղ ուղղակիորեն նշված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է հարկվող շահույթի կամ շահութահարկի հաշվարկման նպատակով:»:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի`

ա. «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ժզ) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները կամ դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, իսկ հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.»,

բ. «ժէ» ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

գ. «իա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«իա) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.»,

դ. «իբ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«իբ) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.»,

ե. լրացնել հետևյալ բովանդակությամբ «իդ» և «իե» ենթակետերով`

«իդ) գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը, իսկ հարկատուի կողմից տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը: Գույքի ավելցուկը, տիրազուրկ գույքը գնահատվում են տվյալ ռեզիդենտի մոտ առկա համանման արժեքով, իսկ այդ արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով, որը ձևավորում է այդ գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքը և համախառն եկամտի մեջ ներառվում է ամբողջությամբ տվյալ (գույքի ավելցուկի դեպքում` ավելցուկի հայտնաբերման, իսկ տիրազուրկ գույքի դեպքում` իրավունքների ճանաչման) հաշվետու ժամանակաշրջանում.

իե) համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները (ստացողի մոտ), եթե համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով հայտարարություն հարկային մարմին չի ներկայացվել:».

2) 3-րդ մասը «ցպահանջ» բառից հետո լրացնել «դեբիտորական և» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`

 

1) առաջին պարբերության «համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները» բառերը փոխարինել «համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները (ստացողի մոտ), եթե հարկային մարմին է ներկայացվել համատեղ գործունեության մասով հարկերը հաշվարկելու և վճարելու պարտավորությունները ստանձնելու մասին «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով հայտարարություն, ինչպես նաև համատեղ գործունեության շրջանակներում մասնակիցների կողմից կատարված ներդրումների դիմաց ստացվող եկամուտները, եթե համատեղ գործունեությունն իրականացվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով» բառերով.

2) երկրորդ պարբերության «հիմնական միջոցների» բառերը փոխարինել «ակտիվների» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում`

 

1) «ժը» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) «ժթ» ենթակետը «ընթացիկ ծախսերը» բառերից հետո լրացնել «, հիմնական միջոցների սպասարկման ծախսերը» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) «դ» ենթակետի «հիմնական միջոցների» բառերը փոխարինել «ակտիվների» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» ենթակետով`

«է) համատեղ գործունեության իրականացման նպատակով մասնակիցների կողմից կատարվող ներդրումները, ինչպես նաև համատեղ գործունեության մասով հարկերի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող անձի կողմից մասնակիցներին ներդրումների դիմաց վճարվող միջոցները, եթե համատեղ գործունեությունն իրականացվել է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1 հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 12.

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները».

 

2) 1-ին մասից հանել «գործունեության մեջ օգտագործվող և» բառերը և նույն մասը «մաշվածքի ենթակա» բառերից հետո լրացնել «սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ երկարաժամկետ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) վերցված» բառերով:

 

Հոդված 7. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին հոդվածով`

 

«Հոդված 12.1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) ոչ ընթացիկ ակտիվների ամորտիզացիոն մասհանումները

 

1. 2014 թվականի հունվարի 1-ից հետո հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է մաշվածքի ենթակա, սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ երկարաժամկետ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) վերցված ոչ ընթացիկ ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով` սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված կարգով:

2. Հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների գումարը հաշվարկվում է` ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար ստորև սահմանված` ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքից`

Հիմնական միջոցների խումբ

Ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույք

ա) հյուրանոցներ, պանսիոնատներ, հանգստյան տներ, առողջարաններ, կրթական և ուսումնական հաստատությունների շենքեր և շինություններ

15

բ) այլ շենքեր և շինություններ, փոխանցող հարմարանքներ

7.5

գ) հոսքային գծեր և ռոբոտատեխնիկա

50

դ) հաշվողական և համակարգչային տեխնիկա

100

ե) այլ հիմնական միջոցներ (այդ թվում` բանող անասուններ, բազմամյա տնկիներ և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումներ)

30

Աղետի գոտում գտնվող` սույն մասի «ա» և «բ» կետերում նշված հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 100 տոկոս: Սույն մասում նշված` աղետի գոտու տարածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Գյումրի քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների համար Գյումրի քաղաքում գտնվող` սույն մասի «ա», «բ» և «գ» կետերում նշված հիմնական միջոցների և Գյումրի քաղաքում տեղակայված` սույն մասի «ե» կետում նշված հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 100 տոկոս` Գյումրի քաղաքում գտնվելու (տեղակայվելու) ժամանակաշրջանում: Եթե Գյումրի քաղաքում գտնվող (տեղակայված) հիմնական միջոցների խմբերի նկատմամբ կիրառվել է նշված ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը, և այդ հիմնական միջոցների խմբում ներառված հիմնական միջոցները տեղափոխվել են Գյումրի քաղաքից դուրս (առանց այլ անձանց օտարման), ապա հարկատուն պետք է վճարի արագացված ամորտիզացիայից օգտված լինելու հետևանքով պակաս վճարված շահութահարկը և շահութահարկը (այդ թվում` կանխավճարները) ուշ վճարելու համար սահմանված տույժերը:

Եթե հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ավարտին հիմնական միջոցների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքը չի գերազանցում 50 հազ. դրամը, ապա այդ հաշվետու ժամանակաշրջանի համար հիմնական միջոցների տվյալ խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 100 տոկոս:

3. Ոչ նյութական ակտիվների խմբի ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքը որոշում է հարկատուն` ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների խմբի ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է տարեկան 20 տոկոս (բայց ոչ պակաս հարկատուի գործունեության ժամկետից ելնելով հաշվարկված` ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքից, որը այդ ժամկետում բաշխվում է հավասարաչափ):

Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափանիշների համաձայն, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից որպես կոնցեսիայի պայմանագրեր որակված` ծառայությունների մատուցման կոնցեսիոն համաձայնությունների շրջանակներում կոնցեդենտից (շնորհատուից) հանրային ծառայությունների ենթակառուցվածքների (այդ թվում` կոնցեսիոների (օպերատորի) կողմից կոնցեդենտին պատկանող ենթակառուցվածքային ակտիվների, դրանց առանձին տարրերի վրա կատարված բարելավման արդյունքի կամ գնված կամ կառուցված ու սեփականության իրավունքով կոնցեդենտին հանձնված ենթակառուցվածքային ակտիվների (նյութական կամ ոչ նյութական), դրանց կազմում առանձին տարրերի) շահագործման իրավունքը կոնցեսիոների մոտ շահութահարկով հարկման նպատակով հաշվառվում է որպես ոչ նյութական ակտիվների առանձին խումբ, որի գծով ամորտիզացիոն մասհանումները, սույն օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում, կատարվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն տարեկան այլ տոկոսադրույք, որը չի կարող գերազանցել հիմնական միջոցների տվյալ խմբի համար սույն հոդվածով սահմանված` ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքը:

5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է ըստ ոչ ընթացիկ ակտիվների խմբերի` որպես տվյալ խմբի` հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ավարտին հաշվեկշռային (մնացորդային) արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի համար սահմանված` ամորտիզացիոն տարեկան տոկոսադրույքի արտադրյալ: Տարվա ընթացքում ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքը գումարվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքին, իսկ օտարված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը հանվում է ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքից:

Սույն մասի կիրառության իմաստով, օտարված ոչ ընթացիկ ակտիվի (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) հաշվեկշռային (մնացորդային) արժեքը որոշվում է օտարվող հիմնական միջոցների թվի և օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի մեջ մտնող հիմնական միջոցների թվի հարաբերությունը բազմապատկելով օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հետ:»:

 

Հոդված 8. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 13.

Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված ծախսերը և դրանց սպասարկման ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

1) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում.

2) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով.

3) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների սպասարկման ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում:

2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային (մնացորդային) արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով.

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:

3. Վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը (փոխառուն) ամորտիզացնում է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական (անհատույց օգտագործման) պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի (փոխառուի) համախառն եկամտից:

4. Սույն օրենքի իմաստով` սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ, կապիտալ և սպասարկման ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:»:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդվածով`

 

«Հոդված 13.1.

2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների վրա կատարված ծախսերը և դրանց սպասարկման ծախսերը

 

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`

1) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում.

2) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերի չափով` սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված կարգով.

3) սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում` լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների սպասարկման ծախսերի չափով` դրանց կատարման տարվա ընթացքում:

2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և`

1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի տվյալ խմբի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքի և ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ խմբում ներառված հիմնական միջոցների թվի հարաբերությանը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12.1-ին հոդվածով սահմանված կարգով.

2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի տվյալ խմբի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային (մնացորդային) արժեքի և ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ տվյալ խմբում ներառված հիմնական միջոցների թվի հարաբերությանը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12.1 հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ ավելի, քան ամորտիզացիոն տարեկան 30 տոկոս տոկոսադրույքով: Եթե հիմնական միջոցի տվյալ խմբի ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքը սահմանված է 30 տոկոսից ավելի, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են հիմնական միջոցի տվյալ խմբի համար սահմանված` ամորտիզացիոն տարեկան առավելագույն տոկոսադրույքով:

3. Վարձակալված (այդ թվում՝ լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը (փոխառուն) ամորտիզացնում է սույն օրենքի 12.1 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական (անհատույց օգտագործման) պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդը չի նվազեցվում վարձակալի (փոխառուի) համախառն եկամտից:

4. Սույն օրենքի իմաստով` սեփականության իրավունքով հարկատուին պատկանող կամ վարձակալությամբ (այդ թվում՝ լիզինգով) կամ անհատույց օգտագործմամբ վերցված հիմնական միջոցների վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ, կապիտալ և սպասարկման ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների և (կամ) չափերի հիման վրա:»:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասում`

ա. «ա» ենթակետը «վճարները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ձեռք բերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը» բառերով,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» և «ժզ» ենթակետերով`

«ժե) բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն կամ ներդրումային ընկերություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսները, եթե դրանք անտոկոս տրամադրվում են այլ անձանց, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ անձանց.

ժզ) բանկ, վարկային կազմակերպություն, ապահովագրական ընկերություն կամ ներդրումային ընկերություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսների այն մասը, որը գերազանցում է այդ միջոցների հաշվին այլ անձանց տրամադրված վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսներին, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարների այն մասը, որը գերազանցում է այդ ոչ ընթացիկ ակտիվներն այլ անձանց ենթավարձակալության տրամադրելու դիմաց ստացվող եկամուտներին:».

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի «ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «գ» ենթակետի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն հաշվարկված և վճարված եկամտահարկի» բառերը փոխարինել «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 7-րդ մասի համաձայն հաշվարկված և վճարված եկամտային հարկի» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 20-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում:»:

 

Հոդված 15. Օրենքի 30-րդ հոդվածում`

 

1) վերնագրի «ներդրումային ընկերությունների և ապահովագրական ընկերությունների» բառերը փոխարինել «ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց» բառերով.

2) «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով.»:

 

Հոդված 16. Օրենքի 31-րդ հոդվածում`

 

1) «դ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) «ե» ենթակետի «վճարված» բառը փոխարինել «վճարվող» բառով.

3) «թ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«թ) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչված ծախսերի չափով:»:

 

Հոդված 17. Օրենքի 32-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասը «դրանց իրացման համապատասխան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերով.

2) նույն մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով`

«Սույն մասի կիրառության իմաստով, 2014 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված (կառուցված, մշակված) ոչ ընթացիկ ակտիվների (բացառությամբ օտարման տարվա ընթացքում ձեռք բերված ոչ ընթացիկ ակտիվի) մնացորդային արժեքը որոշվում է օտարվող հիմնական միջոցների թվի և օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի մեջ մտնող հիմնական միջոցների թվի հարաբերությունը բազմապատկելով օտարման օրն ընդգրկող տարվա սկզբի դրությամբ ոչ ընթացիկ ակտիվների տվյալ խմբի հաշվեկշռային (մնացորդային) արժեքի հետ:».

3) 5-րդ մասը «որին դրանք վերաբերում են» բառերից հետո լրացնել «, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքի մեջ» բառերով:

 

Հոդված 18. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 34. Շահութահարկին փոխարինող վճարները

 

Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող շրջանառության հարկեր, հաստատագրված վճարներ կամ արտոնագրային վճարներ:»:

 

Հոդված 19. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39.3-րդ հոդվածով`

 

«Հոդված 39.3.

Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած` գործարար ծրագրեր իրականացնող ռեզիդենտների արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հավանության արժանացած գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտի (բացառությամբ առևտրի կամ ֆինանսական ոլորտում գործունեություն իրականացնող ռեզիդենտի)` գործարար ծրագրի մեկնարկման ու դրան հաջորդող երկու հաշվետու տարիների շահութահարկի գումարը նվազեցվում է գործարար ծրագրի շրջանակներում ստեղծված նոր աշխատատեղերի մասով համապատասխան տարվա ընթացքում հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան համապատասխան հաշվետու տարվա համար հաշվարկված փաստացի շահութահարկի գումարի 30 տոկոսը:

2. Գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ լրացուցիչ աշխատավարձի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 20. Օրենքի 46-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 46.

Շահութահարկի հաշվարկների ներկայացումը

 

Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 15-ը, ներկայացնում են սահմանված կարգով հարկային մարմնի կողմից հաստատված շահութահարկի հաշվարկ:»:

 

Հոդված 21. Օրենքի 47-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երկրորդ պարբերության «5-րդ և 6-րդ կետերով» բառերը փոխարինել «5-րդ կետով» բառերով, իսկ «պարզեցված հարկի և (կամ) հաստատագրված վճարի» բառերը` «շրջանառության հարկի, հաստատագրված վճարի և (կամ) արտոնագրային վճարի» բառերով.

2) 3-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Այն հարկատուն, որը հարկային մարմին է ներկայացրել գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո շահութահարկի կանխավճարներ չկատարել:»:

 

Հոդված 22. Օրենքի 471-րդ հոդվածը`

 

1) ուժը կորցրած ճանաչել 3-րդ մասի երկրորդ նախադասությունը.

2) ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 23. Օրենքի 51-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում հարկատուն կարող է հարկային տեսչության մարմիններին օրենքով սահմանված դեպքերում ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:»:

 

Հոդված 24. Օրենքի 53-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով`

«դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը սույն հոդվածի 5-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներ են համարվում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարքեթինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններից ստացված եկամուտները:»:

 

Հոդված 25. Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում`

 

1) երրորդ տողից հանել «, ինչպես նաև այլ հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտներ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«ոչ ռեզիդենտ կազմակերպությունների կողմից մատուցվող այլ ծառայություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս Հայաստանի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Հայաստանի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ

20».

Հոդված 26. Օրենքի 64-րդ հոդվածը «վճարվող» բառից հետո լրացնել «(ներառյալ` կանխիկ կամ անկանխիկ փողային վճարման, այլ գույքով, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվանցման, պարտքերի վերաձևակերպման կամ պարտքերի նորացման, ինչպես նաև հայաստանյան աղբյուրներից ստացման ենթակա եկամուտների մասով հարկային գործակալի նկատմամբ ոչ ռեզիդենտի կողմից հարկային գործակալ չհանդիսացող անձին պահանջի իրավունքի զիջման դեպքերում)» բառերով:

 

Հոդված 27. Օրենքի 69-րդ հոդվածում`

 

1) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) երրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Ռեզիդենտները նշված տուգանքը պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 28. Օրենքի 71-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

 «Հոդված 71. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ»:

 

Հոդված 29. Օրենքի 72-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի, 2-րդ և 3-րդ կետերի և 22-րդ հոդվածի 2-րդ կետի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի դրույթները վերաբերում են նաև 2012 թվականի համար ներկայացվող շահութահարկի հաշվարկներին:

3. Սույն օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարությունը հարկային մարմին է ներկայացվել մինչև 2014 թվականի հունվարի 1-ը:

4. Մինչև 2014 թվականի հունվարի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող` վճարված և փաստացի շահութահարկից չհաշվանցված նվազագույն շահութահարկի գումարները հաշվանցվում են 2014 թվականից սկսած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող ռեզիդենտի փաստացի շահութահարկի գումարներից մինչև 2014 թվականի հունվարի 1-ը գործող օրենքով սահմանված կարգով:

5. 2013 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները 2012 թվականի հաշվետու տարվա համար շահութահարկի հաշվարկները կամ շահութահարկի պարզեցված հաշվարկները հարկային մարմին են ներկայացնում մինչև 2013 թվականի հունվարի 1-ը գործող կարգով ու ժամկետներում:

6. Սույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթները վերաբերում են 2013 թվականի և հետագա հաշվետու տարիների համար ներկայացվող շահութահարկի հաշվարկներին:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012թ. դեկտեմբերի 28

Երևան

ՀՕ-238-Ն