ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 դեկտեմբերի 1993 թվականի N 665
քաղ. Երևան
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԱՑԻ, ԱԼՅՈՒՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Սպառողական շուկայում ապրանքաշրջանառության ընդլայնման և հանրապետությունում արտադրության վնասաբերության նվազեցման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. 1994 թվականի հունվարի 4-ից սահմանել`
ա) հացի մանրածախ գին` 1 կգ 1,5 դրամ (կամ 300 ռուբլի) ալյուրի 1 կգ 1,25 դրամ (կամ 250 ռուբլի), ներառյալ 2 տոկոս առևտրական զեղչը:
Սահմանել, որ արտասահմանից վարկի հաշվին և մարդասիրական օգնության կարգով ստացված ցորենը հացի արտադրության համար օգտագործելու դեպքում ալրաղաց գործարանները յուրաքանչյուր 1 տոննա ցորենի դիմաց բյուջե պետք է մուծեն 150 դրամ (կամ 30 հազ.ռուբլի)` վարկի տոկոսների մարման կամ միջազգային պայմանագրերով նախատեսված այլ նպատակների համար:
Սահմանել, որ հացի և բնակչությանն իրացման ենթակա ալյուրի բեռնումն ու փոխադրումը մինչև սպառողը կատարվում է մատակարարի միջոցով և նրա հաշվին, իսկ բեռնաթափումը` ստացողի միջոցով և նրա հաշվին.
բ) պետության կողմից կարգավորվող բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների սահմանային գործակիցները, համաձայն հավելվածի.
գ) կենցաղային կարիքների համար բնակչությանը տրվող էլեկտրաէներգիայի միասնական սակագին` 1 կվտ ժամը 0,2 դրամ (կամ 40 ռուբլի)
դ) ներքաղաքային տրանսպորտով (ավտոբուս, տրոլեյբուս, տրամվայ) և մետրոյով ուղևորների փոխադրման համար սակագին` յուրաքանչյուր անձից 0,5 դրամ (կամ 100 ռուբլի):
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը`
ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, առևտրի նախարարության և Հայկոոպի վարչության հետ համաձայնեցնելով 1994 թվականի հունվարի 3-ի դրությամբ սահմանել հացի և ալյուրի մնացորդների վերագնահատման կարգ.
բ) հաստատել հացի մանրածախ գնի գնացուցակը և դրանով ապահովել բոլոր սպառող ձեռնարկություններին և կազմակերպություններին:
3. Սույն որոշման ընդունման պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հոկտեմբերի 17-ի «Բնակչությանն իրացվող հիմնական ծառայությունների սակագների փոփոխման մասին» N 530 (բացառությամբ 2-րդ կետի) և 1993 թվականի հոկտեմբերի 28-ի «Հացի մանրածախ գնի և ներքաղաքային տրանսպորտի սակագների փոփոխման մասին» N 549 (բացառությամբ 2-րդ և 4-րդ կետերի) որոշումները:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Հավելված |
ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԸ
|
---------------------------------------------------------
--------------------------------------------------------- |
--------------------------- Սահմանային գործակիցները գործող սակագների նկատմամբ --------------------------- |
--------------------------- Սահմանային շահութաբերության չափը` տոկոսներով
--------------------------- |
----------
---------- |
|
1 --------------------------------------------------------- |
2 --------------------------- |
3 --------------------------- |
4 ---------- |
| Կաթ, մածուն |
- |
առանց փոփոխության | |
|
Մանկական սնունդ (բացի «Ազնավուրը Հայաստանին» ֆոնդի կողմից ստացված սարքավորումներով թողարկվող սննդից) |
- |
առանց փոփոխության | |
| Բնակչությանը իրացվող կերակրի աղ |
- |
առանց փոփոխության | |
| Հեղուկ գազ |
- |
առանց փոփոխության | |
| Բնական գազ |
2,5 |
- |
|
|
Բնակվարձ, ներառյալ հանրակացարաններում բնակվելու համար վարձ |
2,5 |
- |
|
| Ջրախողովակից օգտվելու ծառայություն |
2 |
- |
|
| Կոյուղուց օգտվելու ծառայություն |
4 |
- |
|
| Բնակելի շենքերի ջեռուցում |
3 |
- |
|
| Տաք ջրամատակարարում |
2 |
- |
|
| Կենցաղային աղբի տեղափոխում |
3 |
- |
|
|
Ուղևորատար տրանսպորտի ծառայություններ --------------------------------------------------------- |
|
||
|
Երկաթուղային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում |
առանց փոփոխության |
- |
|
|
Օդային տրանսպորտով ուղևորների և բեռների փոխադրում |
- |
առանց փոփոխության առանց փոփոխության |
|
|
Մերձքաղաքային ավտոտրանսպորտով ուղևորների փոխադրում |
- |
առանց փոփոխության | |
|
Կապի ծառայություններ ------------------------------ |
- |
||
|
Քաղաքային և տեղական հեռախոսային կապի համար աբոնենտային վճար |
2 |
- |
|
| Ռադիոֆիկացիա |
- |
առանց փոփոխության | |
|
Հեռախոսային կապ ------------------------ |
|||
| Ներհանրապետական |
2 |
- |
|
|
Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) |
2 |
- |
|
|
Հեռագրական կապ ----------------------- |
|||
| Հանրապետությունից դուրս (ԱՊՀ անդամ
և նախկին ԽՍՀՄ հանրապետություններ) |
առանց փոփոխության |
- |
|
| Ներհանրապետական |
2 |
- |
|
|
Փոստային կապ -------------------- |
|||
| Բացի ծանրոցների առաքումից |
2,5 |
- |
|
| Ծանրոցների առաքում |
2 |
- |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 06.05.1994, N 210 | 06.05.1994, N 665 | |
| 01.04.1994, N 144 | 01.04.1994, N 665 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|