Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-176-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (20.10.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.10.10/49(923) Հոդ.1070
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

 

1) «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի մանրածախ առևտրի կետ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետ` օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված վայրերում քաղաքաշինական և տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան կառուցված` հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող լցավորման մշտակա (ստացիոնար) կայան.».

2) «բացօթյա առևտուր» հասկացության «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.

3) «առևտրի կենտրոն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«առևտրի կենտրոն»` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` մեկ ամբողջական շենքում կամ իրար հետ մշտակա (ստացիոնար) անցուղիներով կապված շենքային համալիրում տեղաբաշխված առևտրի, հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համախումբ, որտեղ նախատեսված են նաև այլ ծառայությունների համար տարածքներ.».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«առևտրի իրականացման վայր` առևտրի իրականացման վայրի կազմակերպչի կողմից որպես մեկ ամբողջություն տիրապետվող և կառավարվող` առանձնացված, կառուցապատված և կահավորված, երկու և ավելի վաճառատեղ ունեցող տարածք, որտեղ կարող են նախատեսվել նաև հանրային սննդի և այլ ծառայությունների համար տարածքներ.

առևտրի իրականացման վայրի վաճառատեղ` առուվաճառքի պայմանագրով գործարքներ կատարելու համար օգտագործվող տեղ.

խանութ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված` հատուկ սարքավորված շենք, շինություն կամ դրա մաս, որն ունի առևտրական դահլիճ.

կրպակ` առևտրական գործունեության իրականացման համար նախատեսված շինություն, որը չունի առևտրական դահլիճ.

վաճառատեղ (վաճառասեղան)` սույն օրենքի իմաստով առևտրի իրականացման վայրում առևտուր իրականացնելու համար մեկ և ավելի վաճառողներին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված գույք (սեղան):»:

 

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Առևտրի օբյեկտների տեսակներն են` խանութները, կրպակները, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերը:»:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 7-րդ մասի «Հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի «տաղավարներում, հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.

2) 15-րդ մասի «ա» կետում «առանձնացված տաղավարներում և կրպակներում» բառերը փոխարինել «առանձնացված կրպակներում» բառերով.

3) 17-րդ մասի «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով.

4) 18-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերից դուրս հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի:»:

 

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» և «բ» կետերում «հեղուկ վառելիքի, տեխնիկական հեղուկների, հեղուկացված գազերի» բառերը փոխարինել «հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 28

Երևան

ՀՕ-176-Ն