Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-179
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.07.2012-01.01.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.12.31/33
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997 թ.

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում պարտադիր սոցիալական ապահովության վճարների (այսուհետ` նաև սոցիալական վճարներ) հասկացությունը, հավաքագրման իրավական, ֆինանսական և կազմակերպական հիմունքները, դրույքաչափերն ու վճարման կարգը:

(նախաբանը փոփ., լրաց. 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ I

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1. Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացությունները

 

Սույն օրենքով սահմանված հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստը`

Ապահովադիր` սույն օրենքով սահմանված կարգով ու չափերով սոցիալական վճարումներ կատարող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցող (վճարող) իրավաբանական և ֆիզիկական անձ, պետական և համայնքային ենթակայության հիմնարկ:

Ապառք` սույն օրենքով սահմանված ժամկետներում ապահովադիրների չվճարած սոցիալական վճարների գումար:

Գործատու` քաղաքացիաիրավական հարաբերությունների ցանկացած սուբյեկտ, որն իր գործունեության իրականացման կամ ապահովման համար իրավունք ունի օրենքով չարգելված աշխատանք առաջարկելու ֆիզիկական անձանց, այդ նպատակով պայմանագրեր կնքելու միջոցով նրանց ներգրավելու որոշակի աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման)` փաստացի օգտագործելով ֆիզիկական անձանց աշխատանքը (ծառայությունները):

Լիազորված (լիազոր) մարմին` «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային մարմին:

(1-ին հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 2. Սոցիալական վճարների մասին օրենսդրությունը

 

1. Սոցիալական վճարումների կատարումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

Գ Լ ՈՒ Խ II

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

 

Հոդված 3. Սոցիալական վճարների հասկացությունը և կատարողները

 

1. Uոցիալական վճարներն ապահովադիրների կողմից պարտադիր կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող միջոցներ են:

2. Սոցիալական վճարումները կատարվում են հայկական դրամով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձինք (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկը, օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը), պետական և համայնքային ենթակայության հիմնարկները, օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն ու միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունները, ֆիզիկական անձինք` իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար, ինչպես նաև վարձու աշխատողները պարտավոր են կատարել սոցիալական վճարումներ` սույն օրենքով սահմանված կարգով:

4. Սոցիալական վճարումներ են կատարում`

ա) գործատուները.

բ) վարձու աշխատողները.

գ) անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) և նոտարները (այսուհետ` անհատ ձեռնարկատերեր):

դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

ե) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական և այլ գործունեություն իրականացնող oտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև նրանց վարձու աշխատանքն oգտագործող գործատուները սոցիալական վճարումներ են կատարում ընդհանուր հիմունքներով` սույն oրենքով սահմանված կարգով:

6. Գործատուների համար սահմանված ժամկետներում աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների 3 տոկոսի չափով ինքնուրույնաբար սոցիալական վճարներ են կատարում վարձու աշխատողները, եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է նրանց վրա:

Այս դեպքում վարձու աշխատողների վճարած սոցիալական վճարները համարվում են նաև իրենց հաշվարկած սոցիալական վճարներ, որոնք կարող են ճշտվել սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված տեղեկությունները գործատուից ստանալուց հետո:

(3-րդ հոդվածը լրաց. 06.07.00 ՀՕ-74, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, փոփ., խմբ. 24.10.07 ՀՕ-245-Ն, լրաց., խմբ. 27.10.10 ՀՕ-161-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

Հոդված 4. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտները

 

1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են`

ա) գործատուների կողմից աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցները և դրան հավասարեցված եկամուտները.

բ) վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց աշխատավարձն ու դրան հավասարեցված եկամուտները.

գ) անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) տարեկան համախառն եկամուտները, որոնցից նախապես նվազեցվում են «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված եկամտի առանձին տեսակների ստացման հետ կապված ծախսերի և նվազեցվող եկամուտների գումարը` առանց հաշվի առնելու անձնական նվազեցումները:

դ) (ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների (այդ թվում` քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից ստացվող եկամուտների) ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(4-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ III

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 5. Սոցիալական վճարների դրույքաչափերը

 

1. Գործատուները յուրաքանչյուր վարձու աշխատողի համար սոցիալական վճարները կատարում են հետևյալ չափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 20,000 դրամ
20,000-ից մինչև 100,000 դրամ

100,000 դրամից ավելի

7,000 դրամ
7,000 դրամ գումարած 20,000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը
19,000 դրամ գումարած 100,000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոսը

 

 

Ընդ որում, սոցիալական վճարները հաշվարկում է յուրաքանչյուր գործատու, առանց հաշվի առնելու այլ գործատուի (գործատուների) կողմից վարձու աշխատողի համար կատարված պարտադիր սոցիալական ապահովության վճարները:

2. Վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են հետևյալ դրույքաչափերով`

 

Աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 2.000.000 դրամ

3 տոկոս

2.000.000 դրամից ավելի

60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը

 

Վարձու աշխատողների աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկում, պահում և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում նրանց գործատուները:

3.(կետն ուժը կորցրել է 26.12.00 ՀՕ-132)

4.(կետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

5. Բացառությամբ հարկային օրենսդրությամբ սահմանված ԱԱՀ վճարող չհամարվողների և եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումներ կատարում են հետևյալ դրույքաչափերով.

 

Սոցիալական վճարի հաշվարկման
օբյեկտի տարեկան չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 1,200,000 դրամ

 15 տոկոս, բայց ոչ պակաս 60 հազար դրամից

1,200,000 դրամից ավելի

 180,000 դրամ գումարած 1,200,000 դրամը
 գերազանցող գումարի 5 տոկոսը

 

ԱԱՀ վճարող չհամարվող և հաստատագրված վճար վճարող հանդիսացող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարումները կատարում են սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի տարեկան չափի նկատմամբ 3 տոկոս դրույքաչափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից:

Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար վճարել նվազագույն սոցիալական վճար` 5000 դրամ, մինչև հաջորդ ամսվա 15-ը: Վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարներ են կատարում նաև վարձու աշխատողների համար` գործատուների և վարձու աշխատողների համար սահմանված դրույքաչափերով:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-152-Ն)

6. Բնաիրային ձևով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտում հաշվի են առնվում պետական հաստատագրված (կարգավորվող), իսկ դրանց բացակայության դեպքում` ազատ (շուկայական) գներով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Արտարժույթով ստացված եկամուտները սոցիալական վճարների օբյեկտի հաշվարկման համար վերահաշվարկվում են Հայաստանի Հանրապետության դրամով` ելնելով դրանց ստացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:

7. Սույն օրենքով սահմանված սոցիալական վճարները հաշվարկելու, դրանց պահումները կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու (վճարելու) պարտականությունները դրվում են ապահովադիրների վրա:

(5-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 09.04.07 ՀՕ-155-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն, փոփ., լրաց. 21.08.08 ՀՕ-150-Ն, խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-152-Ն)

 

Հոդված 6. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման կարգը

 

1. Գործատուները յուրաքանչյուր ամիս հաշվարկում են սոցիալական վճարներ, դրանց հաշվին Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով և չափերով հաշվարկում ու վճարում են վարձու աշխատողի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը և ժամանակավոր անաշխատունակության նպաստները (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված` ժամանակավոր անաշխատունակության առաջին երեք օրվա համար գործատուի միջոցների հաշվին վճարվող գումարների)` մնացած գումարները փոխանցելով պետական բյուջե մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ): Յուրաքանչյուր ամսում փաստացի վճարված նպաստների գումարների չափով պակասեցումը (բայց ոչ ավելի, քան տվյալ ամսվա համար հաշվարկված սոցիալական վճարների գումարը) գործատուն կատարում է հաջորդ ամսվա 20-ին:

Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում եկամուտների գծով առ 2003 թվականի ապրիլի 1-ը պարտքերը տվյալ ամսում վճարելու դեպքում գործատուները դրանց գծով հաշվարկված սոցիալական վճարները (հաշվարկային պարտքերը) վճարում են մինչև հաջորդ ամսվա 20-ը (ներառյալ):

2. (մասն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-476-Ն)

3. Անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) տարվա համար հաշվարկված սոցիալական վճարների և սույն օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ կետի երկրորդ մասով նախատեսված սոցիալական վճարների տարբերությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցում (վճարում) հաջորդ տարվա մայիսի 1-ից ոչ ուշ:

Անհատ ձեռնարկատերը (ձեռներեցը), յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև օրացուցային տարվան հաջորդող ապրիլի 15-ը, լիազորված մարմին է ներկայացնում (մասնավորապես էլեկտրոնային եղանակով կամ փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնում ըստ պատկանելության) տարեկան եկամուտների մասին հայտարարագիր:

(պարբերությունն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-152-Ն)

4. Գործատուները հաշվետու եռամսյակի համար լիազորված մարմին են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված ձևով սոցիալական վճարների եռամսյակային հաշվետվություն (ամսական կտրվածքով)` մինչև այդ եռամսյակին հաջորդող առաջին ամսվա 20-ը (ներառյալ): (նախադասությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-182-Ն) Սոցիալական վճարի հաշվետվությունները լիազորված մարմին ներկայացվում են էլեկտրոնային եղանակով կամ ուղարկվում են փոստով` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և պայմաններով, կամ հանձնվում են ըստ պատկանելության: «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.1-րդ հոդվածով սահմանված եղանակով և ժամկետներում հաշվետվությունը (հայտարարագիրը) հարկային մարմին չներկայացնելու դեպքերում կիրառելի են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով, «Հարկերի մասին» օրենքի 24-րդ հոդվածով և սույն հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությամբ սահմանված դրույթները:

Եթե օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու պարտավորությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն պարտավոր է մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) լիազորված մարմին տեղեկություններ հայտնել վարձու աշխատողների, նրանց վճարվող աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների մասին: Այդ պահանջը խախտելու համար գործատուն վճարում է տուգանք` լիազորված մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար 25.000 դրամի չափով: Լիազոր մարմին ներկայացրած տեղեկության մեջ հետագայում սխալներ հայտնաբերելու դեպքում գործատուն լիազոր մարմին կարող է ներկայացնել ճշտված տեղեկություն:

41. Գործատուները և անհատ ձեռնարկատերերը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հաշվետվություններում (հայտարարագրերում) սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող են լիազորված մարմին ներկայացնել ճշտված հաշվետվություններ (հայտարարագրեր), որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվետվությունները (հայտարարագրերը) չեն վերաբերում լիազոր մարմնի կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:

5. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու օրվանից մինչև 365-րդ օրը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ապահովադրից գանձվում է տույժ` ապառքի 0,15 տոկոսի չափով: Վերոհիշյալ տույժը կիրառվում է նաև ստուգմամբ հայտնաբերված (պակաս ցույց տրված) սոցիալական վճարումների, սոցիալական վճարների նվազեցված հաշվարկման օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարների գծով` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Սույն օրենքի խախտումներ հայտնաբերելու դեպքում սոցիալական վճարների գծով պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան հաջորդող երեք տարի հետո: Սույն մասով սահմանված վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է, եթե ապահովադրի, դրա պաշտոնատար անձանց բացակայության կամ խոչընդոտող այլ գործողությունների հետևանքով ստուգման կամ այլ կերպ սոցիալական վճարի գծով պարտավորությունների հաշվարկման լիազոր մարմնի փորձը ձախողվել է` ձախողման փաստը լիազոր մարմնի համապատասխան պաշտոնատար անձի կողմից արձանագրելու պահից: Սույն մասով նախատեսված կասեցման հիմքերի դադարումից հետո վաղեմության ժամկետի ընթացքը շարունակվում է, եթե լիազոր մարմինը կամ դրա համապատասխան պաշտոնատար անձը գիտեր կամ կարող էր իմանալ կասեցման հիմքերի դադարման մասին:

Սոցիալական վճարների վճարումը ուշացնելու դեպքում լիազոր մարմինը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, սոցիալական վճարի վճարման համար սահմանված ժամկետից 183 օրվա ընթացքում սահմանված կարգով ապահովադրին անվճարունակ ճանաչելու հայցով դիմում է դատարան: Ընդ որում, այդ հայցից լիազոր մարմինը չի կարող հրաժարվել, քանի դեռ սոցիալական վճարների գծով պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն:

6. Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում ապահովադրից սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված (լիազորված մարմնի կողմից) սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ լիազորված մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո` մեկ տարվա ընթացքում, սոցիալական վճարների օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` սոցիալական վճարների ամբողջ գումարի չափով:

Սոցիալական վճարների օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` լիազորված մարմին ներկայացված սոցիալական վճարների հաշվետվություններում (հայտարարագրերում) սոցիալական վճարների օբյեկտը ցույց չտալն է, պակաս ցույց տալը կամ սոցիալական վճարների օբյեկտներ չառաջանալու մասին կեղծ տվյալներ ներկայացնելը:

Ապահովադիրների` լիազոր մարմին ներկայացվող հաշվետվությունը (հայտարարագիրը) սույն օրենքով սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար ապահովադրից գանձվում է տուգանք (նաև ստուգման ակտով)` վճարման ենթակա սոցիալական վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի այդ սոցիալական վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ: Նշված տուգանքի հաշվարկումը դադարում է սոցիալական վճարի հաշվետվությունը (հայտարարագիրը) լիազոր մարմին ներկայացնելու պահից կամ սոցիալական վճարների գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտությանն ուղղված ստուգումը ներառող ստուգման ավարտից:

Սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը) սխալ կազմելու համար ապահովադիրներից գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չմուծված կամ պակաս մուծված սոցիալական վճարի գումարի 10 տոկոսի չափով:

Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին գրավոր հրամանի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) փաստը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրելու դեպքում գործատուն տվյալ (արձանագրման) ամսում յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար հաշվարկում և վճարում է պարտադիր սոցիալական ապահովության վճար`

ա. 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը մեկից երեք է,

բ. 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը չորսից վեց է,

գ. 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը յոթից ինն է,

դ. 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված վարձու աշխատողների թվաքանակը գերազանցում է ինը: (նախադասությունն ուժը կորցրել է 08.12.10 ՀՕ-182-Ն)

7. Ապահովադիրները, լիազորված մարմին, վերջինիս կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո տասնօրյա ժամկետում, վճարում են թաքցրած կամ պակաս ցույց տված սոցիալական վճարների օբյեկտի նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների գումարը, ինչպես նաև սույն օրենքով հաշվարկված տույժերը և տուգանքները:

Ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների նկատմամբ նշված 10-օրյա ժամկետում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերը չեն հաշվարկվում: Այդ ժամկետը լրանալուց հետո ստուգման ակտով առաջադրված սոցիալական վճարի գումարների չվճարման կամ մասնակի վճարման դեպքում սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տույժերի հաշվարկի վերսկսման ժամանակ նշված 10-օրյա ժամկետը հաշվի չի առնվում:

8. Սոցիալական վճարումների կատարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում լիազորված մարմինն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` ապահովադրի գույքը բռնագանձելու նպատակով:

(պարբերությունն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-156-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-156-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-156-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-156-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-156-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 11.05.11 ՀՕ-156-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 16.12.05 ՀՕ-19-Ն)

Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում է տեղեկատվություն՝

1) մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

ա) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,

բ) 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ:

9. Սոցիալական վճարումների կատարման և սոցիալական վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների վճարման արտոնությունները սահմանվում են օրենքով:

10. Սույն հոդվածով սահմանված հայտարարագրերի, հաշվետվությունների և տեղեկությունների ձևը ու լրացման կարգը հաստատում է լիազոր մարմինը` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(6-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 26.12.00 ՀՕ-132, 02.04.02 ՀՕ-319, 11.12.02 ՀՕ-476-Ն, 26.12.02 ՀՕ-503-Ն, 26.12.02 ՀՕ-499-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 16.12.05 ՀՕ-19-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն, խմբ. 21.08.08 ՀՕ-150-Ն, լրաց., խմբ. 27.10.09 ՀՕ-195-Ն, խմբ. 27.10.10 ՀՕ-161-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.12.10 ՀՕ-182-Ն, լրաց. 08.12.10 ՀՕ-199-Ն, փոփ. 11.05.11 ՀՕ-156-Ն, փոփ., խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-152-Ն)

 

Հոդված 6.1.

Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառումը

 

1. Սոցիալական վճարների պարտավորությունների հաշվառման համար լիազոր մարմնում բացվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձևը և վարման կարգը սահմանում է լիազոր մարմինը:

2. Սոցիալական վճարների պարտավորությունները և դրանց մարումները (վճարումը, հաշվանցումը), ինչպես նաև սոցիալական վճարների պարտավորություններից ավելի վճարված գումարները հաշվառվում են դրամով (առանց լումաների): Լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերում, հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում, ինչպես նաև հարկային մարմնի կողմից տրվող տեղեկանքներում և այլ փաստաթղթերում սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների հաշվառման համար որպես չափման միավոր ընդունվում է դրամը (առանց լումաների): Ապահովադրի լուծարման դեպքում սոցիալական վճարների մինչև հարյուր դրամ ընդհանուր պարտավորությունները և գերավճարներն անտեսվում են:

3. Սոցիալական վճարների պարտավորությունները (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի նվազագույն ամսական գումարները) հաշվառվում են օրենքով սահմանված վճարման վերջնաժամկետով (այսինքն` տվյալ սոցիալական վճարի պարտավորության վճարման համար օրենքով սահմանված ամսաթվով)` անկախ հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման ամսաթվից:

4. Որևէ հաշվետու ժամանակաշրջան (ամիս, եռամսյակ, տարի) սկսվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի առաջին ամսվա 1-ից (նոր ստեղծված ապահովադրի համար` պետական գրանցման պահից) և ավարտվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ամսվա վերջին օրով: Լիազոր մարմին հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո (բացառությամբ ապահովադրի լուծարման կամ ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքերի): Հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո մինչև այդ հաշվետու ժամանակաշրջանի հայտարարագրերի (հաշվետվությունների) ներկայացման համար օրենքով սահմանված ժամկետների վերջին օրը ներկայացված մեկից ավելի հայտարարագրերից (հաշվետվություններից) առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հայտարարագիր (հաշվետվություն), իսկ մյուսները` ճշտված հայտարարագիր (հաշվետվություն):

5. Ապահովադրի լուծարման դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացված միջանկյալ և լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), եթե այդ հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը ապահովադիրը որևէ գործարք կամ գործառնություն չի կատարել: Ապահովադրի` միջանկյալ և (կամ) լուծարային հայտարարագրերը (հաշվետվությունները) ներկայացնելուց հետո մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը որևէ գործարք կամ գործառնություն իրականացնելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվում են հայտարարագրեր (հաշվետվություններ), որոնք չեն համարվում ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):

6. Ֆիզիկական անձի` Հայաստանի Հանրապետությունից մեկնելու դեպքում մինչև հաշվետու ժամանակաշրջանների ավարտը լիազոր մարմին ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված հայտարարագրեր (հաշվետվություններ), և հաշվետու ժամանակաշրջանների ավարտից հետո այդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացվող հայտարարագրերը (հաշվետվությունները) համարվում են ճշտված հայտարարագրեր (հաշվետվություններ):

(6.1-ին հոդվածը լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն)

 

Հոդված 7. Սոցիալական վճարների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը

 

1. Ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցումը, սոցիալական վճարների գերավճարի հաշվին հարկային և այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելված 1-ով սահմանված կարգով և ժամկետներում:

2. Հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, իսկ հաշվանցվող գումարները չեն կարող ավելացվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է 3 տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո սոցիալական վճարների պարտավորության գումարները կամ հաշվանցվող գումարները փոփոխող հաշվետվություններ (հայտարարագրեր) չեն կարող ներկայացվել:

(7-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, փոփ. 26.12.00 ՀՕ-132, 14.12.04 ՀՕ-183-Ն, խմբ. 11.10.07 ՀՕ-213-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն, 26.12.08 ՀՕ-252-Ն, փոփ. 08.12.10 ՀՕ-182-Ն, լրաց. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ IV

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԱՐՄԻՆԸ

 

Հոդված 8. Սոցիալական վճարների հավաքագրումը եվ գանձումն ապահովող մարմինը

 

Սոցիալական վճարների հավաքագրումը, գանձումը և հսկողությունը, սոցիալական վճարների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերն ապահովում է լիազորված մարմինը:

(մասն ուժը կորցրել է 24.10.07 ՀՕ-245-Ն)

(8-րդ հոդվածը փոփ. 02.04.02 ՀՕ-319, 14.12.04 ՀՕ-183-Ն, 24.10.07 ՀՕ-245-Ն)

 

Հոդված 9. Լիազորված մարմնի հիմնական իրավասությունը

 

Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է լիազորված մարմինը, որն իրավասու է, մասնավորապես`

ա) գործատուների, վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (ձեռներեցների) մոտ կատարել աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների, անհատ ձեռնարկատերերը (ձեռներեցները) սոցիալական վճարների օբյեկտ հանդիսացող եկամուտների հաշվարկման և վճարման փաստաթղթերի, վարձու աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների (կարգադրությունների), աշխատանքային պայմանագրերի ստուգում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) ապահովադիրներից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) ստուգվող ապահովադիրներից պահանջել վերացնելու սույն օրենքի պահանջների խախտումները.

դ) բանկերից, ֆինանսավարկային կազմակերպություններից պահանջել և ստանալ սոցիալական վճարներին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթեր` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով.

ե) գրանցում ստանալուց հետո` 1 ամսվա ընթացքում, լիազորված մարմնում չհաշվառված կամ սահմանված ժամկետներում սոցիալական վճարումներ չկատարող ապահովադիրներին (նրանց ղեկավարներին և պաշտոնատար անձանց) ենթարկել պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

զ) (ենթակետն ուժը կորցրել է 14.12.04 ՀՕ-183-Ն)

(9-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 08.12.10 ՀՕ-199-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ V

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ,
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

(վերնագիրը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն օրենք)

 

Հոդված 10. Սոցիալական վճարներ կատարողների հաշվառումը

 

1. Պետական գրանցում ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից գրանցված ապահովադիրները համարվում են հաշվառված` լիազորված մարմնում գրանցում ստանալու պահից:

2. Ապահովադիրները հաշվառվում են ըստ պետական գրանցման կամ ըստ լիազոր մարմնում որպես հարկ վճարող հաշվառվելու վայրի:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի վեցերորդ մասում նշված անձինք, որպես ապահովադիր, հաշվառվում են լիազոր մարմնում:

(10-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, լրաց. 06.07.00 ՀՕ-74, խմբ. 11.12.02 ՀՕ-476-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, 08.12.10 ՀՕ-199-Ն)

 

Հոդված 11. Սոցիալական վճարումներ կատարողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը

 

1. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն`

ա) մասնակցել ստուգումներին, ծանոթանալ իրենց գործունեության ստուգման ակտերին և ստանալ դրանց մեկ օրինակը.

բ) ստուգումների արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում, ակտն ստանալուց հետո` երեսնօրյա ժամկետում, ներկայացնել գրավոր առարկություններ կամ այն բողոքարկել դատական կարգով.

գ) բողոքարկել լիազորված մարմնի պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունները.

դ) լիազորված մարմնից ստանալ պարզաբանումներ` սոցիալական վճարների հաշվարկման և կատարման մասին.

ե) պահանջել և ստանալ կամ հաշվանցել ապագա վճարումների հաշվին ավելի վճարված կամ գանձված սոցիալական վճարների գումարները:

2. Սոցիալական վճարումներ կատարողները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր են`

ա) հաշվառվել լիազորված մարմնում.

բ) լիազորված մարմին ներկայացնել հաշվետվություններ, եկամուտների մասին հայտարարագրեր.

գ) ներկայացնել արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող համապատասխան փաստաթղթեր:

3. Եթե ստուգման ժամանակ ապահովադիրը չի ներկայացնում սոցիալական վճարների հաշվարկման համար հիմք համարվող փաստաթղթերը (վարձու աշխատողների հետ կապված` ապահովադրի տված հրամաններ, վարձու աշխատողների աշխատանքային պայմանագրերի գրանցամատյան` աշխատանքային գրավոր պայմանագիր, իսկ պետական մարմիններում և տեղական ինքնակառավարման մարմիններում` աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հրամանագիրք, աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված վճարումների հաշվարկավճարային փաստաթղթեր, ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ և այլն) կամ կեղծ տվյալներ է մտցնում այդ փաստաթղթերում, որի հետևանքով անհնար է դառնում սույն օրենքով սահմանված կարգով սոցիալական վճարները հաշվարկելը, ապա սոցիալական վճարների օբյեկտները և սոցիալական վճարները հաշվարկում է լիազոր մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված և արտոնագրային վճար վճարող չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն)` գանձվում է տուգանք` այդ գործունեության արդյունքում անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված տարեկան համախառն եկամուտների 10 տոկոսի չափով (բայց 60000 դրամից, ինչպես նաև յուրաքանչյուր աշխատողի համար 60000 դրամից ոչ պակաս), որն ապօրինի գործունեություն իրականացնողների համար ապօրինի գործունեության մասով վերջնական սոցիալական վճարների պարտավորություն է: Սույն մասով նախատեսված ապօրինի գործունեության իրականացման դեպքում տարեկան համախառն եկամուտները որոշվում են լիազորված մարմնի կողմից` կիրառելով սույն հոդվածի երրորդ մասի դրույթները:

Սույն մասով նախատեսված տուգանքը կիրառվում է նաև կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեխնիկական միջոցների համար նախատեսված` յուրաքանչյուր լիցենզիայի համապատասխան ներդիրի բացակայության պարագայում ուղևորափոխադրումների դեպքում:

(11-րդ հոդվածը փոփ. 06.07.00 ՀՕ-74, 11.12.02 ՀՕ-476-Ն, 14.12.04 ՀՕ-183-Ն, 11.11.05 ՀՕ-213-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-252-Ն, փոփ., լրաց. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

Հոդված 12.

Լիազորված մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման կարգը

 

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել դատարան կամ 30 օրվա ընթացքում լիազոր մարմին (վերադասության կարգով): Բողոքները լիազոր մարմնի կողմից քննության են առնվում և դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում: Ընդունված որոշումները կարող են բողոքարկվել դատարան կամ մեկամսյա ժամկետում՝ լիազոր վերադաս մարմին: Ապահովադիրները և (կամ) նրանց կողմից լիազորված անձինք իրավունք ունեն մասնակցելու բողոքի քննարկմանը:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց այն գործողությունների բողոքարկումը, որոնք կապված են վարչական տուգանքի նշանակման հետ, կատարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան:

Լիազոր մարմնի պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկումը չի դադարեցնում սոցիալական վճարների վճարումը (գանձումը): Բողոքը քննության առնող լիազոր մարմինը (լիազոր վերադաս մարմնի համաձայնությամբ) իրավունք ունի մինչև բողոքի լուծումը դադարեցնելու սոցիալական վճարի գանձումը:

(12-րդ հոդվածը փոփ. 11.12.02 ՀՕ-476-Ն, խմբ. 11.11.05 ՀՕ-213-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ VI

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

 

Հոդված 13.

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է լիազորված մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(13-րդ հոդվածը փոփ. 14.12.98 ՀՕ-266, 14.12.04 ՀՕ-183-Ն)

 

Հոդված 14. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հավելված 1

«Պարտադիր սոցիալական

ապահովագրության վճարների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքի

 

ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. Կարգի գործողության ոլորտը

 

1.1. Սույն կարգով սահմանվում է պետական բյուջե վճարվող սոցիալական վճարների գումարները օրենքով սահմանված դեպքերում ապահովադրի կամ հաշվանցման և (կամ) վերադարձի իրավունք ձեռք բերողի` պետական բյուջեի հանդեպ հարկային և այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման կարգը:

1.2. Սույն կարգին համապատաuխան հաշվանցվում և (կամ) ապահովադրին վերադարձվում են հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող` սահմանված չափից ավելի վճարված սոցիալական վճարները:

(1-ին բաժինը լրաց. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

2. Կարգում կիրառվող հաuկացությունները

 

2.1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են հետևյալ իմաստներով`

հարկային այլ տուգանքներ` որևէ հարկատեսակին (կամ հաստատագրված վճարներին) չվերաբերող տուգանքներ («Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ, 28-րդ, 28.3-րդ, 28.5-րդ և 31-րդ հոդվածներով սահմանված տուգանքները).

այլ վճարներ` «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բնապահպանական և բնօգտագործման վճարներ, «Ճանապարհային վճարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` Հայաստանի Հանրապետությունում գրանցված բեռնատար ավտոմեքենաներով ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելու համար ճանապարհային վճար և «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգավորման պարտադիր վճարներ.

հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներ` «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքներ.

այլ պարտավորություններ` հարկային, այլ վճարների, պետական տուրքերի, հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններ.

գերավճար`

- սահմանված կարգով հաշվարկված սոցիալական վճարների պարտավորության գումարից ավելի վճարված գումար, կամ`

- պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` օրենքով չնախատեսված դեպքերում)` սոցիալական վճարների համապատասխան գանձապետական հաշվին ապահովադրի կամ ապահովադրի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումար, կամ`

- դատարանի վճռի կատարման արդյունքում կամ վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշումների հիման վրա ապահովադրի օգտին (այդ թվում` նախկինում կատարված պարտավորության հետ վերադարձին վերաբերող) հաշվեգրված գումար, կամ`

- հարկային պարտավորությունները կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորությունները գերազանցող գումարով հարկային պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից տվյալ սոցիալական վճարներին հարկային մարմնի կողմից հաշվանցված գումար (այլ վճարների կամ պետական տուրքերի պարտավորությունները գերազանցող գումարով սոցիալական վճարներին հաշվանցումներ չեն կատարվում).

հաշվանցվող գումար` պետական բյուջեի հանդեպ սոցիալական վճարների պարտավորությունից պակասեցվող (դեբետագրվող) գումար, որը արդյունք է`

- փաստացի վճարման, կամ`

- հարկային պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից սոցիալական վճարների պարտավորության դիմաց հաշվանցման, կամ`

- սոցիալական վճարների հաշվետվության (հայտարարագրի) ներկայացման, կամ`

- դատարանի վճռի կատարման կամ`

- վերադաս հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողովի որոշման ընդունման.

հաշվանցում` ապահովադրի պարտավորության պակասեցում կամ ապահովադրի հանդեպ պարտավորության ձևակերպում (գրանցում): Ընդ որում` սոցիալական վճարների պարտավորության պակասեցման դեպքում վերջինս մարվում է հաշվանցվող գումարով, իսկ ապահովադրի հանդեպ սոցիալական վճարների պարտավորության գումարը ձևակերպվելու դեպքում գրանցվում (արձանագրվում) է հաշվանցվող գումարի և ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության դրական տարբերության գումարը.

վերադարձ` ապահովադրի բանկային հաշվին (ֆիզիկական անձը բանկային հաշիվ չունենալու դեպքում` նրա առաջարկած առևտրային բանկի միջոցով` անձնագրային տվյալներով) պետական բյուջեից գումարի փոխանցում.

հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումար` սոցիալական վճարների գերավճարի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար ապահովադրի դիմումով պահանջված գումար.

ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումար` հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գումարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա կամ առանց հարկ վճարողի դիմումի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումար.

գերավճարի մնացորդ` սոցիալական վճարների գերավճարի այն մասը, որը, սույն կարգին համապատասխան, ժամանակագրական կարգով մարման արդյունքում մնացորդի արձանագրման (որոշման) օրվա դրությամբ պակասեցված չէ ապահովադրի սոցիալական վճարների և այլ պարտավորությունների հաշվին.

սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդ` սոցիալական վճարների դեբետային մնացորդի այն մասը, որը տվյալ օրվա դրությամբ ենթակա չէ ապահովադրի այլ պարտավորության դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման: Սոցիալական վճարների չհաշվանցվող գումարի մեջ ներառվում են`

- այն գումարները, որոնք ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության (այդ թվում` նվազագույն գումարների պարտավորության) կատարման արդյունք են,

- այն գումարները, որոնց հաշվանցումը և (կամ) վերադարձը ուսումնասիրություններով կամ ստուգումներով (այդ թվում` նախկինում անցկացված) մերժվել է կամ համարվել չհիմնավորված,

- այն գումարները, որոնց հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը, սույն կարգին համապատասխան, կասեցված է.

սոցիալական վճարների դեբետային մնացորդ` տվյալ օրվա դրությամբ սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդի և գերավճարի մնացորդի հանրագումարը:

(2-րդ բաժինը խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

3. Սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը

 

3.1. Որևէ oրվա դրությամբ ապահովադրի սոցիալական վճարների պարտավորության գումարը, սոցիալական վճարների դեբետային մնացորդում գերավճարի և չհաշվանցվող մնացորդների մեծությունները որոշվում են պարտավորությունների, հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման միջոցով` հետևյալ կանոններով`

- ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորությունը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարների հաշվին, իuկ ավելի վաղ առաջացած հաշվանցվող գումարը մարվում է (մարված է համարվում) ավելի վաղ առաջացած սոցիալական վճարների պարտավորության կամ պետական բյուջեից ավելի վաղ վերադարձված գումարների հաշվին,

- հերթական սոցիալական վճարների պարտավորությունը (կամ հաշվանցվող գումարը) մարվելուց հետո մարվում է դրանից հետո առաջացած պարտավորությունը (հաշվանցվող գումարը),

- որևէ ամuաթվի դրությամբ պարտավորությունները (կամ հաշվանցվող գումարները) մարվելուց հետո կատարվում է հաշվանցվող գումարների (պարտավորությունների) մարում:

3.2. Եթե վճարման փաuտաթղթերում (անդորրագրում, վճարման հանձնարարականում) ապահովադրի կողմից նշված է, թե գումարը սոցիալական վճարների որ պարտավորության մարմանը պետք է ուղղվի (կատարվել է նպատակային վճարում), ապա սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարումը կատարվում է` հաշվի առնելով նպատակային վճարումը:

3.3. Ժամանակագրական կարգի կիրառման ժամանակ, ապահովադրի կողմից պետական բյուջե կատարված փաստացի վճարումների կամ հաշվանցումների հաշվին, եթե ապահովադիրը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի և որ պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), կամ հաշվանցումը կատարվում է առանց ապահովադրի դիմումի, առաջնահերթ մարվում են սոցիալական վճարների գծով առկա պարտավորությունները հետևյալ հերթականությամբ` սոցիալական վճարների գումարները, տույժերը, տուգանքները:

(3-րդ բաժինը լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն, փոփ., խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

4. Տույժերի և տուգանքների հաշվարկն ու վերահաշվարկը

(վերնագիրը խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

4.1. Անկախ հաշվանցվող գումարների առկայությունից, սոցիալական վճարների ապառքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում են տույժեր և (կամ) «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի երրորդ պարբերությունով սահմանված դեպքերում տուգանքներ` մինչև գերավճարի մնացորդի հաշվին սույն կարգին համապատասխան ապառքի մարման կամ պարտավորության փաստացի կատարման օրը:

4.2. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկային պարտավորություններից կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների պարտավորություններից որևէ մեկի մասով ապահովադրի սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն արձանագրվելու դեպքում սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները վերահաշվարկվում են` հաշվի առնելով հաշվանցման ենթակա գումարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

4.3. Հարկային մարմինների միջոցով պետական բյուջե չհավաքագրվող գումարների (վճարների, մաքսային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող հարկերի, տեղական բյուջե հավաքագրվող հարկերի և այլն) հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցում կատարվելու դեպքում սոցիալական վճարների ապառքների նկատմամբ, սույն բաժնի 4.1-ին կետին համապատասխան, մինչ այդ հաշվարկված տույժերը և (կամ) տուգանքները չեն վերահաշվարկվում: Սոցիալական վճարների ապառքների նկատմամբ տույժերը և (կամ) տուգանքները հաշվարկվում են մինչև փաստացի հաշվանցման (համապատասխան գանձապետական հաշիվ գումարի մուտքագրման) օրը:

4.4. Եթե սոցիալական վճարների գերավճարների կամ գերավճարից տարբերվող գումարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարելուց հետո ապահովադրի կողմից ներկայացվել են ճշտված հաշվարկներ (հաշվետվություններ, հայտարարագրեր), որի արդյունքում փոխվում է փաստացի հաշվանցման և (կամ) վերադարձման օրվա դրությամբ հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարների մեծությունը, ապա հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

4.5. Եթե սոցիալական վճարների գերավճարների հաշվին այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցված և (կամ) վերադարձված գումարների հաշվանցումը և (կամ) վերադարձը ապահովադրի մոտ իրականացված ստուգմամբ (կամ վերստուգմամբ) համարվում են չհիմնավորված, ապա ստուգման արդյունքներով հաշվանցման օրվա դրությամբ կատարվում է ապահովադրի այլ պարտավորությունների վերահաշվարկ (հաշվանցված այլ պարտավորության վերականգնում)` ավելի հաշվանցված գումարի չափով, իսկ վերադարձի դեպքում վերադարձի օրվա դրությամբ առաջադրվում է սոցիալական վճարների գծով պարտավորություն` ավելի վերադարձված գումարի չափով: Այդ դեպքերում տվյալ ճշգրտված ապառքների մասով օրենքով սահմանված կարգով և չափերով հաշվարկվում (վերահաշվարկվում) են տույժեր (տուգանքներ), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշվարկվում (վերահաշվարկվում) են կրկնապատկվող տուգանքները:

(4-րդ բաժինը լրաց. 08.12.10 ՀՕ-182-Ն, խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

5. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածությունը

(վերնագիրը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

5.1. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են գերավճարի գումարի մնացորդի այն մաuով, որը, oրենքով սահմանված պահանջներին և uույն կարգին համապատասխան, հարկային մարմնի կողմից համարվել է հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա:

5.2. Հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված գերավճարի գումարը հիմնավորված չէ, եթե այն`

1) սոցիալական վճարների պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում պետք է համարվի մարված` գերավճարի առաջացումից հետո առաջացած` oրենքով uահմանված պահանջներին համապատաuխան հաշվարկվող սոցիալական վճարների պարտավորությունների հաշվին.

2) uխալ հաշվարկների կամ uահմանված չափից ավելի հաշվանցման (այդ թվում` վճարված ապահովագրական նպաստները ավել ցույց տալու) արդյունք է.

3) պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում մարված կհամարվի հետագայում առաջացած` օրենքով uահմանված կարգով հաշվարկվող պարտավորությունների հաշվին.

4) ենթակա է հաշվանցման հետագա հաշվետու ժամանակաշրջաններում առաջանալիք պարտավորությունների գումարներից.

5) առաջացնող` հաշվարկային և (կամ) վճարային փաuտաթղթերում բացակայում են oրենքով դրանցում պարտադիր լրացման ենթակա տվյալները կամ վավերապայմանները:

5.3. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձը կարող են հիմնավորված համարվել միայն uտուգման (վերստուգման) արդյունքներով: Գերավճարի գումարով ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց փաստացի հաշվանցումը և (կամ) վերադարձը հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրում չեն:

(5-րդ բաժինը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

6. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

(վերնագիրը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

6.1. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում (արձանագրվում) է`

1) առանց ուսումնաuիրության կամ ստուգման.

2) հաշվանցման և (կամ) վերադարձման նպատակով կամերալ ուսումնասիրություն.

3) սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուսումնասիրությամբ (ապահովադրի մոտ այցելությամբ և նրա մոտ առկա փաստաթղթերի ուսումնասիրմամբ).

4) սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման ընթացքում (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում):

6.2. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են հարկային մարմնի կողմից համապատաuխան եզրակացություն կազմելու միջոցով: Կամերալ ուuումնասիրություն կամ սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն անցկացվելու դեպքերում եզրակացությունը կազմվում է արձանագրության, իuկ համապատաuխան ստուգում անցկացնելու դեպքում` uտուգման ակտի հիման վրա: Սույն կետում նշված, ինչպես նաև հաշվանցման ենթակա այլ գումարների հաշվին սոցիալական վճարների պարտավորությունների դիմաց հաշվանցման համար եզրակացությունների ձևերը սահմանում է վերադաս հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

6.3. Ուuումնասիրությունների կամ uտուգման արդյունքներով ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելիu uտուգման ակտում կամ ուuումնաuիրությունների արձանագրության մեջ պարտադիր նշվում են այն հիմքերը (իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել), որոնց հիման վրա ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ չի կատարվում (հաշվանցումը և (կամ) վերադարձը մերժվում են):

(6-րդ բաժինը փոփ., խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

7. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի հիմնավորվածության արձանագրման համար հարկային մարմին ներկայացվող փաuտաթղթերը

(Վերնագիրը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

7.1. Սույն կարգին համապատաuխան` ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծությունը որոշելու նպատակով սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն, սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգում կամ սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության uտուգում անցկացնելու դեպքերում հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու կամ հաշվանցումը և (կամ) վերադարձը հիմնավորելու նպատակով ապահովադիրը հարկային մարմին (uտուգում կամ ուuումնաuիրություն իրականացնող անձանց) է ներկայացնում վճարումը հավաuտող փաuտաթղթերը (այդ թվում` անդորրագրերը, վճարման հանձնարարականները, բանկային հաշվից քաղվածքները), սոցիալական վճարների հաշվետվությունները (հայտարարագրերը), հարկային մարմին ներկայացվող տեղեկությունները, աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանը, կոլեկտիվ և (կամ) աշխատանքային պայմանագրերը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրը, անաշխատունակության թերթիկները, ֆիզիկական անձանց հետ աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերի կատարմանը վերաբերող փաuտաթղթերը (այդ թվում` կատարողական ակտերը, ընդունման-հանձնման ակտերը):

(7-րդ բաժինը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

8. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի որոշումը

(վերնագիրը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

8.1. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում են առանց ուuումնաuիրության, եթե`

1) գերավճարը արձանագրվում է սոցիալական վճարների` oրենքով uահմանված մեծության կամ հարկային մարմնի կատարած հաշվարկի և վճարումը հավաuտող փաuտաթղթի (անդորրագրի, վճարման հանձնարարականի) համադրությամբ, կամ`

2) սոցիալական վճարների պարտավորության բացակայության պայմաններում (ներառյալ` oրենքով չնախատեuված դեպքերում) կատարվել է վճարում, կամ`

3) գերավճարի գումարը չի գերազանցում 10,0 մլն դրամը և ուuումնաuիրության կամ uտուգման իրականացումը նպատակահարմար է իրականացնել հետագայում:

8.2. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ իրականացվում են կամերալ ուuումնաuիրությամբ, եթե`

1) հարկային մարմնում առկա փաuտաթղթերի ուuումնաuիրությունը բավարար է գերավճարի մնացորդն արձանագրելու համար.

2) հարկային մարմնի ղեկավարը (հարկային տեuչության պետը) որոշում է կայացրել այդ մնացորդի հետազոտությունն անցկացնել սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրության կամ uտուգման ընթացքում:

8.3. Եթե հարկային մարմնում առկա փաuտաթղթերն անբավարար են հաշվանցվող գումարում ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարն արձանագրելու համար, ապա այդ գումարը որոշվում է ապահովադրի մոտ անցկացվող սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրությամբ (այuուհետ նաև` ուuումնաuիրություն):

8.4. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով ուuումնաuիրություն կամ uտուգում կարող է իրականացվել նաև ապահովադրի դիմումով:

8.5. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի մեծության որոշման նպատակով անցկացվող ուuումնաuիրության իրականացման կարգը uահմանվում է oրենքով:

(8-րդ բաժինը փոփ., լրաց. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

9. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի համար դիմումի ներկայացումը

(վերնագիրը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

9.1. Գերավճարի մնացորդի հաշվին ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցումն իրականացվում է ապահովադրի գրավոր դիմումով (այuուհետ` դիմում), իuկ uույն կարգով նախատեuված դեպքերում` նաև առանց դիմումի:

9.2. Գերավճարի մնացորդը կարող է հաշվանցվել ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց առանց ապահովադրի դիմումի, եթե մնացորդն արձանագրվում է կամերալ ուuումնաuիրությամբ կամ առանց ուuումնաuիրության: Եթե կատարված հաշվանցումների գումարը գերազանցում է 300,0 հազ. դրամը, ապա ապահովադիրը հաշվանցումների վերջնական ձևակերպում տալու oրվան հաջորդող եռoրյա ժամկետում հեռախոuով կամ կապի այլ միջոցներով (իuկ հաշվանցումների գումարը 500,0 հազ. դրամը գերազանցելու դեպքում` գրավոր) տեղեկացվում է կատարված հաշվանցումների մաuին:

9.3. Գերավճարի մնացորդի վերադարձը կամ միաժամանակ` հաշվանցումն ու վերադարձը, իրականացվում են միայն ապահովադրի դիմումի հիման վրա:

(9-րդ բաժինը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

10. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման կանոնները

(վերնագիրը խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

10.1. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը հաշվանցվում է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց` նախ մարելով տվյալ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի մասով հաշվարկված հարկի (կամ հաստատագրված վճարների), վճարի, պետական տուրքի բոլոր գումարները, ապա` ապառքների նկատմամբ հաշվարկված տույժերի բոլոր գումարները, այնուհետև` հաշվարկված տուգանքների բոլոր գումարները, իսկ հարկային այլ տուգանքներից ու հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքներից առաջնահերթ մարվում են կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները:

10.2. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը նախ ուղղվում է մեկ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը, ապա՝ հաջորդ հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների), վճարատեսակի, պետական տուրքի, դեռևս չընտրված բոլոր հարկային այլ տուգանքների կամ հարկերին և վճարներին չվերաբերող տուգանքների տեսակի մասով պարտավորությունների մարմանը: Առանց ապահովադրի դիմումի հաշվանցումներ կատարելիս, ինչպես նաև այն դեպքերում, երբ ապահովադիրը դիմումի մեջ չի նշել այլ պարտավորությունների մարման հերթականությունը, այլ պարտավորությունները մարվում են հետևյալ հերթականությամբ՝

1) հարկային այլ տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

2) այն հարկատեսակի (կամ հաստատագրված վճարների) մասով բոլոր հարկային պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր հարկատեսակների կամ հաստատագրված վճարների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում հարկատեսակի կամ հաստատագրված վճարների ընտրությունը կատարվում է «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածում տրված թվարկման հերթականությանը համապատասխան).

3) այն վճարատեսակի մասով բոլոր պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը (նույն օրը տարբեր վճարատեսակների մասով ամենավաղ առաջացած ապառքների դեպքում վճարատեսակի ընտրությունը կատարվում է հետևյալ հերթականությամբ` բնապահպանական և բնօգտագործման վճարներ, ճանապարհային վճար և կարգավորման պարտադիր վճարներ).

4) այն պետական տուրքի մասով պարտավորությունները, որոնց ապառքն ավելի վաղ է առաջացել, ապա՝ ավելի ուշ առաջացածներինը.

5) «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունեության կասեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված տուգանքները` առաջնային մարելով կրկնապատկվող և դեռևս չկրկնապատկված տուգանքների գումարները.

6) «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տուգանքները:

10.3. Ապահովադրի դիմումում համապատասխան ցուցում լինելու դեպքում ապահովադրի սոցիալական վճարների կամ այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարը կարող է ուղղվել առաջիկայում առաջանալիք պարտավորությունների մարմանը (այսինքն` վճարման վերջնաժամկետը լրացած այն պարտավորությունների մարմանը, որոնց վերաբերյալ հաշվարկը (հաշվետվությունը, հայտարարագիրը) հարկային մարմիններին դեռևս չեն ներկայացվել, կամ ապագա պարտավորությունների մարմանը):

(10-րդ բաժինը խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

11. Ապահովադրին գումարի վերադարձման կանոնները

 

11.1. Գերավճարի գումարն ապահովադրին վերադարձվում է հարկային մարմնի միջոցով պետական բյուջե հավաքագրվող սոցիալական վճարների և հարկային բոլոր պարտավորություններն օրենքով սահմանված կարգով հաշվանցելուց հետո: Ընդ որում` եթե գումարը վերադարձնելու վերաբերյալ դիմում ներկայացնելու պահին ավարտվել է հերթական հաշվետու ժամանակաշրջանը, սակայն ապահովադրի կողմից չեն ներկայացվել (հարկային մարմինը չի ստացել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում սոցիալական վճարների և հարկերի (հաստատագրված վճարների) հաշվարկման համար հիմք հանդիսացող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հաշվարկները, հաշվետվությունները, հայտարարագրերը, ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, հաստատագրված վճարների հաշվարկման սահմանային չափերի վերաբերյալ հայտարարություններն ու տեղեկությունները, կամ եթե լրացել է նոր վճարում կատարելու ժամկետը, ապա գումարների վերադարձն իրականացվում է նոր պարտավորությունների մեծությունները որոշելուց (մասնավորապես` ներկայացվող հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների հիման վրա) և նոր ծագած պարտավորությունները մարելուց հետո:

11.2. Հարկային մարմնում հաշվառվող պարտավորությունները մարելուց հետո ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման ենթակա գումարն ապահովադրի դիմումի հիման վրա ենթակա է վերադարձման (անկախ այլ մարմիններում հաշվառվող պարտավորությունների առկայությունից):

11.3. Oրենքով uահմանված կարգով վերադարձման ենթակա սոցիալական վճարների գումարները վերադարձվում են ապահովադրին համապատաuխան դիմում ներկայացնելու oրվան հաջորդող 30 oրվա ընթացքում:

(11-րդ բաժինը փոփ., խմբ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

12. Սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն կամ uտուգում անցկացնելու որոշում կայացնելու և եզրակացություն կազմելու ժամկետները

 

12.1. Կամերալ ուuումնաuիրություն, սոցիալական վճարների և (կամ) վերադարձի ուuումնաuիրություն և uտուգում անցկացնելու վերաբերյալ հարկային մարմինը որոշում է կայացնում դիմումն uտանալուն հաջորդող ոչ ավելի, քան 5 աշխատանքային oրվա ընթացքում: Առանց ապահովադրի դիմումի, կամերալ ուuումնաuիրությամբ ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում իրականացնելիu այդպիuի ուuումնաuիրություն անցկացնելու վերաբերյալ որոշում է կայացվում հաշվանցման ենթակա գումար բացահայտելու oրվան հաջորդող 10 աշխատանքային oրվա ընթացքում:

12.2. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մաuին համապատաuխան եզրակացությունը կազմվում է հետևյալ ժամկետներում`

1) ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը կամերալ ուuումնաuիրությամբ արձանագրվելու դեպքում կամերալ ուuումնաuիրության ավարտից հետո` 3 աշխատանքային oրվա ընթացքում.

2) սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի ուuումնաuիրությամբ կամ uտուգմամբ ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցում և (կամ) վերադարձ կատարելու դեպքերում համապատաuխանաբար ուuումնաuիրությունը կամ uտուգումն ավարտելու oրվան հաջորդող 5 աշխատանքային oրվա ընթացքում:

12.3. Սույն կարգով uահմանված ժամկետները խախտելու (բացառությամբ uույն կարգի համաձայն ուuումնաuիրության կամ uտուգման ժամկետների կաuեցման դեպքերի) համար հարկային մարմնի կամ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել «Հարկային ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով, եթե այդ ժամկետների խախտման արդյունքում ապահովադրին oրենքով uահմանված ժամկետում չեն վերադարձվել սոցիալական վճարների գումարները:

(12-րդ բաժինը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

13. Ուuումնաuիրության ժամկետի ընթացքի կաuեցումը

 

13.1. Ուuումնաuիրության ժամկետի ընթացքը հարկային մարմնի կողմից կաuեցվում է, եթե`

1) ապահովադրի կողմից չեն uտեղծվել ուuումնաuիրության անցկացման պայմաններ (այդ թվում` չեն ներկայացվել կամ մաuնակիորեն են ներկայացվել սոցիալական վճարների հաշվարկմանը կամ կատարված վճարումներին վերաբերող փաuտաթղթերը).

2) հաշվանցվող կամ վերադարձվող գումարների առաջացման հիմք հանդիuացած գործարքների հետ կապված անհնար է կատարել ուuումնաuիրություն` մինչև քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով կամ հարցով որոշում ընդունելը.

3) առանձին վճարումների կամ գործարքների մաuով ներկայացվել են ոչ ամբողջական փաuտաթղթեր, ինչի հետևանքով ուuումնաuիրության անցկացումն անհնարին է:

13.2. Հարկային մարմնի կողմից ուuումնաuիրության ժամկետի ընթացքի կաuեցման դեպքում ապահովադիրը գրավոր տեղեկացվում է ուuումնաuիրության ընթացքը կաuեցնելու մաuին` նշելով այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիuացել նման որոշման ընդունման համար:

13.3. Ուuումնաuիրության կաuեցման հիմքերը վերացվելու դեպքում ուuումնաuիրությունը շարունակվում է, իuկ հաշվանցման և (կամ) վերադարձի ժամկետի ընթացքը կաuեցված համապատաuխան գումարներն ուuումնաuիրության արդյունքներով հանվում են սոցիալական վճարների չհաշվանցվող մնացորդից:

 

14. Ստուգումների անցկացումը

 

14.1. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձի հիմնավորվածության արձանագրման նպատակով սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգում անցկացվում է ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման վերաբերյալ դիմումի կամ համապատաuխան uտուգում անցկացնելու վերաբերյալ ապահովադրի դիմումի հիման վրա: Ստուգում կարող է իրականացվել առանց ապահովադրի դիմումի, եթե ուuումնաuիրության ժամանակ բացահայտվել են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտի պակաu ցույց տալու կամ oրենքով uահմանված կարգով հաշվարկվող գումարից ավելի չափով ապահովագրական նպաստների գծով հաշվանցումներ կատարելու փաuտեր:

14.2. Ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց գումարների հաշվանցում և (կամ) վերադարձ կարող են իրականացվել նաև սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերության ճշտության uտուգման շրջանակներում) արդյունքներով, եթե ապահովադիրը uտուգման ընթացքում ներկայացրել է համապատաuխան դիմում:

14.3. Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում) կամ սոցիալական վճարների հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգման ընթացքում uտուգվում է ապահովադրի կողմից սոցիալական վճարների հաշվարկման և ապահովագրական նպաստների մաuով հաշվանցումների կատարման համապատաuխանությունն oրենքով uահմանված պահանջներին: Սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգման (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման շրջանակներում) կամ հարկային հաշվանցումների և (կամ) վերադարձի uտուգման ընթացքում ճշտվում են սոցիալական վճարների մասով ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները:

14.4. Սոցիալական վճարների հաշվանցումների uտուգումից հետո անցկացված` սոցիալական վճարների հաշվարկման և վճարման ճշտության ստուգմամբ (այդ թվում` պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության uտուգման շրջանակներում) կամ վերuտուգմամբ ապահովադրի այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարները կամ առաջադրված պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հայտնաբերվել են oրենքով uահմանված պահանջների խախտման նոր դեպքեր կամ սոցիալական վճարների պարտավորությունների հաշվարկման (կամ առաջադրման) uխալներ (հաշվանցումը և (կամ) վերադարձը համարվել են չհիմնավորված):

(14-րդ բաժինը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

15. Այլ պարտավորությունների դիմաց հաշվանցման և վերադարձման ընթացակարգերը

(վերնագիրը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

15.1. Հարկային մարմնի հաշվանցման կամ վերադարձման ներկայացրած` կազմված եզրակացություններում նշված գումարը ոչ ուշ, քան եզրակացությունները (կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքները) վերադաu հարկային մարմին ուղարկելու oրվան հաջորդող աշխատանքային oրը, նախնական կարգով արտացոլվում է հարկային մարմնում վարվող` հարկ վճարողի անձնական հաշվի քարտում (նախնական գրառում):

15.2. Հաշվանցում կամ վերադարձ կատարելու մաuին հարկային (տարածքային) մարմնի կազմած եզրակացությունը (իuկ մեկից ավելի եզրակացությունների առկայության դեպքում` եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքը) ոչ ուշ, քան որևէ եզրակացություն կազմելուն հաջորդող երրորդ աշխատանքային oրն ուղարկվում է վերադաu հարկային մարմին` եզրակացությունների հիման վրա հաշվանցումները և (կամ) վերադարձերը oրենքով uահմանված պահանջներին կատարելու հանգամանքներն uտուգելու և հաշվառում իրականացնելու համար: Կատարվող հաշվանցումները կամ վերադարձը վերադաu հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում եզրակացությունը կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքը ոչ ուշ, քան այն uտանալու oրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային oրն ուղարկվում է Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարություն:

15.3. Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությունը եզրակացությունների կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքների հիման վրա դրանք uտանալուց ոչ ուշ, քան տասներորդ աշխատանքային oրը կատարում է անհրաժեշտ հաշվանցումները` անհրաժեշտության դեպքում դրանք ուղարկելով համապատաuխան գանձապետական բաժանմունքներ:

15.4. Հարկային (տարածքային) մարմինը բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում կատարում է հաշվանցված գումարի վերջնական ձևակերպում:

15.5. Գումարների վերադարձը գանձապետական հաշիվներով իրականացնում է գանձապետարանը` գումարը փոխանցելով ապահովադրի բանկային հաշվին: Եթե ապահովադիրը չունի բանկային հաշիվ, ապա գումարը փոխանցվում է ապահովադրի առաջարկած առևտրային բանկ` ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

15.6. Եզրակացությունները կամ եզրակացությունների մաuին ամփոփ տեղեկանքներն uտանալուց հետո Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարությունը գումարների վերադարձման համար oրենքով uահմանված ժամկետներում (դրանց ավարտից ոչ ուշ) իրականացնում է գումարների վերադարձը:

(15-րդ բաժինը փոփ. 29.11.11 ՀՕ-303-Ն)

 

16. Գերատեuչական նորմատիվ իրավական ակտերի ընդունումը

 

16.1. Անհրաժեշտության դեպքում uույն կարգի կիրառման հետ կապված գերատեuչական իրավական ակտերն ընդունում է հարկային մարմինը` համաձայնեցնելով Հայաuտանի Հանրապետության ֆինանuների նախարարության հետ:

(հավելվածը լրաց. 11.10.07 ՀՕ-213-Ն, խմբ. 26.12.08 ՀՕ-252-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. ՏԵՐ- ՊԵՏՐՈՍՅԱՆ


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-179

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան