Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Հրաման Որոշում
Ակտի տիպ
Base act (14.09.2013-30.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հոդ.249.8
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
07.06.2013
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.01.2023

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 օգոստոսի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 10013332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

7 հունիսի 2013 թ.

N 28-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2013 թ.

N 256-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԻ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի օրինակելի կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 992-Ն որոշման 3-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել`

1) Արմավիրի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը` համաձայն Հավելված 1-ի,

2) Արմավիրի մարզպետարանի ենթակայության Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) հավակնորդներին ներկայացվող պահանջները` համաձայն Հավելված 2-ի:

2. Սահմանել, որ Արմավիրի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստը մինչև հրապարակելը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին:

 

Դ. Դումանյան

Ա. Ղահրամանյան

 

 

Հավելված 1

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հունիսի 7-ի թիվ 28-Ն և

ՀՀ Արմավիրի մարզպետի

2013 թվականի հունիսի 19-ի թիվ 256-Ն

համատեղ հրամանի

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանը հայտարարում է մրցույթ՝ Նախարարության համակարգում ընդգրկված` հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի հետևյալ թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

 

ՀՀ Արմավիրի մարզպետարանի «————————————————————————» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

1. բարձրագույն բժշկական կրթություն, առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա ստաժ,

2. իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

3. կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման, անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

աշխատանքների բաշխման, կարգապահական պատասխանատվության, խրախուսանքի միջոցների կիրառման,

4. ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

5. բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

6. օտար լեզվի բավարար իմացություն,

7. Մրցույթը կանցկացվի 201__ թվականի ____________________ -ին ժ. ——--00 -ին:

8. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները Արմավիրի մարզպետարան են ներկայացնում`

1) դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափի.

3) քաղվածք՝ աշխատանքային գրքույկից.

4) ինքնակենսագրություն.

5) անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի (արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի) պատճենները.

6) քաղաքացու ցանկությամբ` հրապարակված հոդվածների ցանկը կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ` դրանց առկայության դեպքում.

7) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).

8) կազմակերպության զարգացման նախնական ծրագիրը (ներկայացվում է մրցույթի օրվանից առնվազն երեք օր առաջ), որը ներառում է կազմակերպության զարգացման և բարեփոխման, ինչպես նաև կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացման հիմնական ուղենիշները, կազմակերպության կառուցվածքի և գործունեության բարեփոխմանն ուղղված առաջարկությունները: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագրի կնքման դեպքում դրանում նախատեսված ժամկետում կազմակերպության զարգացման նախնական ծրագրի հիման վրա նրա կողմից ներկայացվում է կազմակերպության զարգացման հիմնական ծրագիրը, որը ներառում է բաժիններ կազմակերպության մասնագիտական, ֆինանսատնտեսական և կառավարման ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումների և դրանց իրականացման ժամանակացույցի վերաբերյալ:

9. Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և պահանջվող փաստաթղթերի բնօրինակները:

 

Փաստաթղթերը ընդունվում են ամեն օր, ժամը 900 -1200 , բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է ....................................................

 

Մրցույթը կկայանա Արմավիրի մարզպետարանի շենքում (նշել գտնվելու վայրը): Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև հարցաշարին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ մարզպետարանի աշխատակազմ (գտնվելու վայր, ստորաբաժանում, հեռախոս):

 

 

Հավելված 2

ՀՀ առողջապահության նախարարի

2013 թվականի հունիսի 7-ի թիվ 28-Ն և

ՀՀ Արմավիրի մարզպետի

2013 թվականի հունիսի 19-ի թիվ 256-Ն

համատեղ հրամանի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ (ՆՇԱՆԱԿՄԱՆ) ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

 

1. Պարտադիր պայմաններ

1. Հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ,

բժշկական կենտրոններ, ծննդատներ,

բժշկական այլ կազմակերպություններ

2. Գյուղական ամբուլատորիաներ և

գյուղական առողջության կենտրոններ

3. Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպություններ

1) բարձրագույն բժշկական կրթություն,

2) առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն

3 տարվա ստաժ,

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

1) բարձրագույն բժշկական կրթություն և հետբուհական կրթություն ներքին հիվանդություններ (թերապիա) կամ մանկաբուժություն կամ ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ,

2) առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն 2 տարվա ստաժ,

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

1) բարձրագույն բժշկական կրթություն,

2) առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ բժշկական ոլորտի ձեռնարկատիրական կամ առողջապահական համակարգի կառավարման ոլորտի առնվազն

3 տարվա ստաժ,

3) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, բաժնետիրական ընկերությունների, աշխատանքային, առողջապահության ոլորտի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրություն և այլ իրավական ակտեր),

4) կազմակերպության զարգացման ծրագրեր մշակելու կարողություն,

5) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն, ներառյալ`

ա. ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպման,

բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ. աշխատանքների բաշխման,

դ. կարգապահական պատասխանատվության

ե. խրախուսանքի միջոցների կիրառման,

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

բ. անձնակազմի աշխատանքի ընդունման, ազատման և վերապատրաստման գործընթացների կազմակերպման,

գ. աշխատանքների բաշխման,

դ. կարգապահական պատասխանատվության,

ե. խրախուսանքի միջոցների կիրառման,

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8) բժշկական ծառայությունների պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում

գ. աշխատանքների բաշխման,

դ. կարգապահական պատասխանատվության,

ե. խրախուսանքի միջոցների կիրառման,

6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

7) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, ներառյալ`

գույքի, ներառյալ ֆինանսական միջոցների տնօրինման, և գործարքներ կնքելու կարողություններ,

8) առողջապահական ծառայությունների, պատշաճ մատուցման, ինչպես նաև անձնակազմի կողմից ռեսուրսների արդյունավետ օգտագործման և լրացուցիչ աշխատողների, սարքավորումների և ծառայությունների անհրաժեշտության գնահատում,

9) չի լրացել դիմողի 65 տարին

2. Լրացուցիչ պայմաններ

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

4) առողջապահության կազմակերպչի որակավորում

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

3) օտար լեզվի իմացություն

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն

2) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն

3) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն

4) առողջապահության կազմակերպչի որակավորում

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2022, N 96-Ն 11.01.2023, N 28-Ն
17.06.2015, N 34-Ն 11.10.2015, N 28-Ն
14.05.2014, N 21-Ն 30.08.2014, N 28-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան