Գլխավոր տեղեկություն
Ակտի տիպ
Base act (06.09.2024-till now)
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 05.09.2024
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.09.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 սեպտեմբերի 2024 թվականի N 1410-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման N 1 հավելվածի՝
ա․ «ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բաժինն ուժը կորցրած ճանաչել,
բ․ 115-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժիններով՝
| « |
|
ՀՀ ներքին գործերի նախարարություն |
|
116․ |
պետ` բաժանմունքի |
2.75 |
|
117․ |
գլխավոր ճարտարագետ, գլխավոր մասնագետ |
2.70 |
|
118․ |
առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ |
2.50 |
|
119․ |
ավագ մասնագետ |
2.20 |
|
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ |
|
120․ |
պետ՝ բաժնի |
2.78 |
|
121․ |
պետ` բաժանմունքի, վարիչ` բժշկական հաստատության ընդունարանի,
վարիչ` կաբինետի, վարիչ` բաժանմունքի |
2.75 |
|
122․ |
գլխավոր ճարտարագետ, բժիշկ, դեղագետ, պրովիզոր |
2.70 |
|
123․ |
պետ` ռազմականացված ջոկատի, առաջատար մասնագետ, ավագ ճարտարագետ, ավագ հաշվապահ, վարչության պետի օգնական` վետերանների հետ տարվող աշխատանքների կազմակերպման հարցերով |
2.50 |
|
124․ |
տեղակալ` ռազմականացված ջոկատի պետի |
2.40 |
|
125․ |
ավագ մասնագետ |
2.20 |
|
126․ |
ռազմականացված խմբի պետ |
1.30 |
|
127․ |
ավագ հրաձիգ, հրահանգիչ, ավագ տեսուչ, ավագ բուժքույր |
1.25 |
|
128․ |
դեղագործ, մերսող, մեթոդիստ, ատամնատեխնիկ, լաբորանտ |
1.20 |
|
129․ |
հրաձիգ, բուժքույր, անասնաբույժ, ավագ հաշվառող, բուժմատենավար |
1.15 |
|
130․ |
հաշվառող |
1․10 |
|
131․ |
կրտսեր բուժքույր |
1․05 | |
». |
2) որոշման N 2 հավելվածում՝
ա․ «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժնի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ»,
բ․ «ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բաժինը 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ և 36-րդ կետերով՝
| « |
|
35․ |
մշակութային և սոցիալական նախաձեռնությունների իրականացման բաժնի պետ՝ սոցիալական ոլորտում, տպարանի պետ՝ տնտեսական ոլորտում |
2․78 |
|
36․ |
փականագործ-մեքենագետ՝ սարքերի և կայանքների՝ տնտեսական ոլորտում |
1.70 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
05.09.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 սեպտեմբերի 2024 թվական: