Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-141-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (25.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.25/21(895) Հոդ.508
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

 

«4.1) ֆոնդի ֆիրմային անվանման գրանցման հայտ (կորպորատիվ ֆոնդի դեպքում), որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:

 

Հոդված 2. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.

 

«4.1) կառավարչի (բացառությամբ օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղի) ֆիրմային անվանման գրանցման հայտ, որին ներկայացվող պահանջները, դրա հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև հայտի քննարկման ու ֆիրմային անվանման և դրա փոփոխությունների գրանցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից համատեղ սահմանված կարգով:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-141-Ն

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան