ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին
«ԳՐԱՎԱՏՆԵՐԻ ԵՎ ԳՐԱՎԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գրավատների և գրավատնային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-43-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Գրավատունը վարում է վարկային պայմանագրերի գրանցամատյան, որը համարակալում, կարում և ստորագրում է գործադիր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «և կնքվում է գրավատան կնիքով» բառերը.
2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև կնքված է գրավատան կնիքով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասից հանել «և կնքվում գրավատան կնիքով» բառերը.
2) 5-րդ մասից հանել «, ինչպես նաև կնքված է գրավատան կնիքով» բառերը:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, և այն կնքվում է գրավատան կնիքով» բառերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 6 Երևան ՀՕ-67-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|