Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-31-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (07.04.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.03.28/17(891) Հոդ.294
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.02.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2012

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի փետրվարի 27-ին

 

«ԱՎԻԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-81-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 11-րդ հոդվածի 2-րդ մասը «միջազգային» բառից հետո լրացնել «կանոնավոր» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունը «աերոդրոմները» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտերը)» բառով.

2) 4-րդ մասի առաջին պարբերությունը «աերոդրոմի» բառից հետո լրացնել «(ուղղաթիռադաշտի)» բառով:

 

Հոդված 3. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«3. Լիազորված մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով կամ տրված թույլտվության հիման վրա իրականացվող օդային հաղորդակցությունների պայմանները, հաստատում է չվերթերի չվացուցակը, համաձայնագրերով կամ տրված թույլտվություններով նախատեսված պայմաններին և ծավալներին համապատասխանության նպատակով գրանցում կամ հաստատում է կիրառվելիք սակագները և չվերթերի ծրագրերը:»:

 

Հոդված 4. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում`

 

1) «Միջազգային օդային փոխադրումներին առնչվող որոշ կանոնների միասնականացման» կոնվենցիան` Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված դրա լրացումներով ու փոփոխություններով (հետագայում` Վարշավյան կոնվենցիա)» բառերը փոխարինել «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» 1999 թվականի մայիսի 28-ին Մոնրեալում ստորագրված կոնվենցիան (հետագայում` Մոնրեալի կոնվենցիա)» բառերով.

2) «և որ Վարշավյան» բառերը փոխարինել «և որ Մոնրեալի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 60-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետում և 62-րդ հոդվածում «Վարշավյան» բառը փոխարինել «Մոնրեալի» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 65-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «(այսուհետ` գործակալ)` լիազորված մարմնի կողմից տրված օդային փոխադրումների իրացման վկայականի (այսուհետ` գործակալի վկայական) առկայության դեպքում» բառերը.

2) 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. մարտի 17

Երևան

ՀՕ-31-Ն