Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-38-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2012-16.12.2017)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.11/19(893) Հոդ.357
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
19.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.04.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2012 թվականի մարտի 19-ին

 

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի սեպտեմբերի 16-ի ՀO-250 օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի «Բժշկական-աշխատանքային» բառերը փոխարինել «Բժշկասոցիալական» բառով.

2) 5-րդ մասի երկրորդ պարբերության «Ազատազրկման, կալանքի և ազատության սահմանափակման» բառերը փոխարինել «Ազատազրկման կամ կալանքի» բառերով, իսկ «և պահեստազորայինների» բառերը հանել:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասը «ընտանեկան» բառից առաջ լրացնել «առողջական վիճակի,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում «Հանրակրթական դպրոցներում և միջնակարգ» բառերը փոխարինել «Հանրակրթական դպրոցներում, նախնական մասնագիտական և միջին» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երկրորդ նախադասության «զորակոչվում (ուղարկվում) են» բառերը փոխարինել «18 տարեկանը լրացած լինելու դեպքում ուղարկվում են» բառերով, իսկ «` ընդհանուր հիմունքներով» բառերը հանել:

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչև 18 տարեկանը լրանալը ռազմական ուսումնական հաստատությունից ազատված կամ հեռացված անձինք հաշվառվում են իրենց հաշվառման (հաշվառում չունեցողները` փաստացի բնակության) վայրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում և 18 տարեկանը լրանալուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության` ընդհանուր հիմունքներով:»:

 

Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

 

1) 3-րդ մասի «հրամանագրով` տարին երկու անգամ` ապրիլ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին» բառերը փոխարինել «հրամանագրով սահմանված ժամկետներում` տարեկան երկու անգամ» բառերով.

2) 7-րդ մասը «ժամանակ» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության ընթացքում» բառերով.

3) 7-րդ մասի «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) երկկողմանի ծնողազուրկ զորակոչիկները, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ այն զորակոչիկները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր.».

4) 7-րդ մասի երկրորդ պարբերության «100» թիվը փոխարինել «150» թվով.

5) 8-րդ մասի «Զինված ուժեր կամ այլ զորքեր միաժամանակ» բառերը փոխարինել «Հայտարարված զորակոչի ընթացքում պարտադիր զինվորական ծառայության» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը «հաշվառումից» բառից հետո լրացնել «, կամ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին` հաշվառելով պահեստազորում» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «ասպիրանտուրան» բառից հետո լրացնել «կամ դատական դպրոցն» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասի առաջին նախադասության «հիման վրա» բառերը փոխարինել «, ինչպես նաև սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերի հիման վրա առողջական վիճակի պատճառով» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի երրորդ պարբերության 2-րդ կետի «որոշում են ընդունում և մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովի հաստատմանն են ներկայացնում զորակոչիկներին`» և «փաստաթղթերը» բառերը հանել.

2) 3-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Օրենքի 23-րդ հոդվածում`

 

1) 2-րդ մասի առաջին պարբերությունը «արձակվում են» բառերից հետո լրացնել «պահեստազոր» բառով.

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ազատազրկման դատապարտված անձինք դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա հանվում են զորամասի անձնակազմի ցուցակներից և հաշվառվում են իրենց զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժնում, իսկ ազատազրկման վայրում պատժի կրումից ազատվելուց հետո հայտարարված զորակոչի ժամանակ ենթակա են զորակոչման պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը շարունակելու, բացառությամբ սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, ինչպես նաև եթե չեն օգտվում սույն օրենքով նախատեսված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերումով կամ առողջական վիճակի պատճառով տարկետում ստանալու իրավունքից, որոնց առկայության պարագայում հաշվառվում են պահեստազորում` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:

 

Հոդված 12. Օրենքի 26-րդ հոդվածում`

 

1) 6-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Վարժական հավաքները հայտարարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` յուրաքանչյուր տարվա զորահավաքային նախապատրաստության պլանների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջոցառումների ցանկի, ժամկետների և ներգրավվող թվաքանակի ու մասնագիտությունների համաձայն:».

2) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Զինվորական վարժանքները (հրամանատարաշտաբային կամ շտաբային) և զորավարժությունները (զորախաղերը) հայտարարվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2012 թ. ապրիլի 2

Երևան

ՀՕ-38-Ն