Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-350-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (09.07.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.01.09/2(876) Հոդ.17
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 8-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 8-րդ կետում`

1) 8.5.3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«8.5.3. բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան

 

բազային տուրքի

300-ապատիկի

չափով».

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.5.5-րդ ենթակետով.

 

«8.5.5. մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման համար, բացառությամբ բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի, տարեկան

 

բազային տուրքի

300-ապատիկի

չափով»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՀՕ-350-Ն