Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-171-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (07.01.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.12.15/63(797) Հոդ.1459
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
15.11.2010
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.12.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2010 թվականի նոյեմբերի 15-ին

 

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) «անբավարար տեսանելիություն» հասկացությունից հանել «, ինչպես նաև օրվա մութ ժամանակ, աղջամուղջի ու մթնշաղի ժամանակ» բառերը.

2) «մոտոցիկլետ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«մոտոցիկլ` կողային կցորդով կամ առանց դրա երկանիվ մեխանիկական տրանսպորտային միջոց: Մոտոցիկլին են հավասարեցվում նաև լրակազմված և լցավորված վիճակում առանց վարորդի, բեռի և ուղևորների` մինչև 400 կգ զանգվածով եռանիվ մեխանիկական տրանսպորտային միջոցները, ինչպես նաև մոտոամենագնացները (քվադրոցիկլերը).».

3) «հարկադրված կանգառ» հասկացությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կանգառի համար օրենսդրությամբ սահմանված կանոնները չեն տարածվում հարկադրված կանգառի դեպքերի վրա:».

4) «հետիոտն» հասկացության մեջ «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով.

5) «մոպեդ» հասկացության մեջ «կիլոմետր-ժամ» բառերը փոխարինել «կմ/ժ» բառով.

6) «օրվա մութ ժամանակ» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«օրվա մութ ժամանակ՝ մթնշաղի վերջի և աղջամուղջի սկզբի միջև ընկած ժամանակահատվածը.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով.

«ավտոգնացք՝ կցորդի (կիսակցորդի) հետ կցված մեխանիկական տրանսպորտային միջոց (քարշակման համար միմյանց կցված մեխանիկական տրանսպորտային միջոցները ավտոգնացք չեն համարվում).

զիջել ճանապարհն այլ տրանսպորտային միջոցների՝ վարորդը չպետք է շարունակի կամ վերսկսի շարժումը կամ կատարի որևէ մանևր, եթե դա կարող է այլ տրանսպորտային միջոցների վարորդներին ստիպել անսպասելի փոխել շարժման ուղղությունը կամ արագությունը:»:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «իգ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«իգ) սահմանում է ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն տալու կարգերը.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ» կետով.

«իէ) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվության ձևը և տրման կարգը:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասում`

 

1) «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) տալիս է հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման և առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն, բացառությամբ թափքը կամ հենասարքը համապատասխանաբար նույն եզրաչափերով թափքով կամ հենասարքով կամ շարժիչը նույն տեխնիկական բնութագրերով շարժիչով կամ տրանսպորտային միջոցի գույնը փոփոխելու դեպքերի.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ.2» և «ժէ.3» կետերով.

«ժէ.2) սահմանված կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության բնակավայրերի՝ բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնափոխադրումների իրականացման նպատակով բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունը թույլատրող ժամանակավոր թույլտվություն.

ժէ.3) տեղադրում է ճանապարհային լուսացույցներ և նշաններ, իրականացնում է ճանապարհային գծանշումներ.»:

 

Հոդված 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.2-րդ հոդվածով.

 

«Հոդված 13.2.

Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշները

 

1. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

2. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե վեց ամսվա ընթացքում տվյալ հաշվառման համարանիշներն օգտագործողը կամ նրա մերձավոր ազգականը (հայր, մայր, եղբայր, քույր, ամուսին, զավակ) հաշվառման է ներկայացնում սեփականության իրավունքով իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ հաշվառման համարանիշները տրամադրվում են օգտագործողին կամ մերձավոր ազգականին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն օգտագործելու առաջնահերթության իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողը կարող է ցանկացած պահի հրաժարվել այդ հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքից: Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել տրանսպորտային միջոցը ժառանգած անձին՝ հաշվառման համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ, իսկ եթե այդ հաշվառման համարանիշները հատկացվել են նախքան աճուրդային կարգով մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների հատկացումն առանց աճուրդի` նաև մեկնարկային գնի վճարմամբ:

3. Եթե մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքի աճուրդի հաղթողը հրաժարվում է ձեռք բերել հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը, ապա նախավճարը չի վերադարձվում, և նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով, իսկ աճուրդի հաղթող է ճանաչվում բարձր գին առաջարկած նախորդ մասնակիցը, որի կողմից հաշվառման համարանիշի օգտագործման իրավունքը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում նույնպես նախավճարը չի վերադարձվում, և նրանից գանձվում է տուժանք՝ լոտի ձեռքբերման համար իր առաջարկած գնի 20 տոկոսի չափով: Տուժանքի գումարը կամավոր չվճարելու դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական կարգով:

4. Մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշների օգտագործման իրավունքը սույն հոդվածի 2-րդ մասում նշված մերձավոր ազգականին կարող է փոխանցել միայն տվյալ հաշվառման համարանիշն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձը, բացառությամբ ժառանգությամբ կամ տվյալ հաշվառման համարանիշներն առաջին անգամ օգտագործելու իրավունք ունեցող անձանց փոխանցելու դեպքերի:

5. Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից հետո` հինգ բանկային օրվա ընթացքում, նախավճարը վերադարձվում է աճուրդում չհաղթած մասնակիցներին:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասից հանել «և դրանց կցորդները» բառերը.

2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը լրացնել «՝ մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության գործունեության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:».

4) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեղում» բառերը փոխարինել «վարորդի կողմից առջևի հողմապակու ներքևի աջ անկյունում, բացառությամբ կցորդի (կիսակցորդի), որի տեխնիկական զննության կտրոնը պետք է գտնվի քարշակող տրանսպորտային միջոցի վարորդի մոտ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածում`

 

1) 4-րդ մասի «առաջին մասով և երկրորդ մասի «ա», «դ», «ե», «զ» և «է» կետերով» բառերը փոխարինել «առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ» և «ժզ» կետերով» բառերով.

2) 6-րդ մասի «առաջին մասի «ա» կամ երկրորդ մասի «բ» կետերում» բառերը փոխարինել «առաջին մասի «ա» կամ «ժա» կետում» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում`

 

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետով.

«ժէ) բացակայում են վարորդի աչքը կամ վերին կամ ստորին վերջույթը, դաստակը կամ ոտնաթաթը, կամ առկա են շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձևախախտում, ինչպես նաև ձեռքերի մատների կամ ֆալանգների ձևախախտումներ և արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ տվյալ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:».

2) 2-րդ մասի «մոտոցիկլետների» բառը փոխարինել «մոտոցիկլերի» բառով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ մասերով.

«4. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքում տրանսպորտային միջոցի հետախուզում հայտարարում են ոստիկանության պետը (տեղակալները) կամ ոստիկանության պետի լիազորած պաշտոնատար անձինք:

5. Տրանսպորտային միջոցի հետախուզում կարող է հայտարարվել, երբ տվյալ տրանսպորտային միջոցով կատարվել է իրավախախտում:»:

 

Հոդված 8. Օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասում «և «ժզ»» բառերը փոխարինել «, «ժզ» և «ժէ»» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածում՝

 

1) 5-րդ մասի 4-րդ կետի «գ» ենթակետում «մոտոցիկլետով» բառը փոխարինել «մոտոցիկլով» բառով.

2) 7-րդ մասի «զ» կետը լրացնել «, կամ ընթացքի ժամանակ ծխել» բառերով.

3) 7-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է» կետով.

«է) տրանսպորտային միջոցից դուրս նետել իրեր և առարկաներ:»:

 

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ մասի «մոտոցիկլետ» բառը փոխարինել «մոտոցիկլ» բառով.

2) 12-րդ մասի «տաքսու» բառը փոխարինել «մարդատար-տաքսի ավտոմոբիլի» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետում «մոտոցիկլետներով» բառը փոխարինել «մոտոցիկլերով կամ այլ մոտոտրանսպորտային միջոցներով» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 27-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 27.

Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը

 

1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի և ենթակարգերի.

1) «A1» ենթակարգ` ոչ ավելի, քան 125 խորանարդ սմ աշխատանքային ծավալով և ոչ ավելի, քան 11 կՎտ (կամ 15 ձիաուժ) առավելագույն հզորությամբ շարժիչով մոտոցիկլեր (թեթև մոտոցիկլեր).

2) «A» կարգ` մոտոցիկլեր, բացառությամբ «A1» ենթակարգին վերաբերող տրանսպորտային միջոցների.

3) «B1» ենթակարգ` տրիցիկլեր և քվադրոցիկլեր.

4) «B» կարգ`

ա. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, կամ

բ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը, կամ

գ. ոչ ավելի, քան 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ բացի վարորդի նստատեղից` ոչ ավելի, քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլ, բացառությամբ «A» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 3500 կգ-ը.

5) «C1» ենթակարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը, կամ

բ. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, սակայն չի գերազանցում 7500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

6) «C» կարգ`

ա. բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը, կամ

բ. ինչպես նաև բեռնատար ավտոմոբիլներ, բացառությամբ «D» կարգին վերաբերող տրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

7) «D1» ենթակարգ`

ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ

բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8, սակայն ոչ ավելի, քան 16 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

8) «D» կարգ`

ա. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ) կամ

բ. ուղևորներ փոխադրելու համար նախատեսված և բացի վարորդի նստատեղից` ավելի քան 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ (ավտոբուսներ)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը.

9) «BE» կարգ`

ա. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը և գերազանցում է ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, կամ

բ. «B» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3500 կգ-ը.

10) «C1E» ենթակարգ` «C1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածն առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.

11) «CE» կարգ` «C» կարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.

12) «D1E» ենթակարգ` «D1» ենթակարգի ավտոմոբիլ` կցորդված կցորդով, որը նախատեսված չէ ուղևորներ փոխադրելու համար, և որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը, սակայն չի գերազանցում ավտոմոբիլի զանգվածը առանց բեռնվածության, իսկ այդպիսի շարժակազմի ընդհանուր թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 12000 կգ-ը.

13) «DE» կարգ` «D» կարգի ավտոմոբիլ (ավտոբուս)` կցորդված կցորդով, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 750 կգ-ը.

14) «T» կարգ` տրոլեյբուս:

2. «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց այդ կարգերի և ենթակարգերի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել ոչ ավելի, քան 8 ուղևոր, իսկ դրանից ավելի ուղևոր փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կամ «DE» կարգի կամ «D1» կամ «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքի վկայական:

3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է`

1) «A», «B» և «C» կարգերի ու «A1», «B1» և «C1» ենթակարգերի` 18 տարին լրացած անձանց.

2) «D» կարգի և «D1» ենթակարգի` 21 տարին լրացած, իսկ Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված լինելու դեպքում` 19 տարին լրացած, և «B» կամ «C» կարգի կամ «C1» ենթակարգի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

3) «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1E» և «D1E» ենթակարգերի` 19 տարին լրացած, և համապատասխանաբար «B», «C» կամ «D» կարգերի կամ «C1» կամ «D1» ենթակարգերի` տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.

դ) «T» կարգի` 20 տարին լրացած անձանց:

4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ և լծասայլ (լծասահնակ) վարել, ինչպես նաև բեռնակիր կամ հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:

5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:

6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականն ստանալու պահից:

7. «A» և «B» կարգերի ու «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D», «BE», «CE» և «DE» կարգերի ու «C1», «D1», «C1E» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:

8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամկետով, բայց ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից ոչ ավելի:

9. Տրոլեյբուս վարելու իրավունք տալու համար գործնական քննությունն ընդունում են տրոլեյբուս շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:»:

 

Հոդված 13.1. Օրենքի 28-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ և 1.2-րդ մասերով.

«1.1. Տրանսպորտային միջոց վարել սովորողը պետք է լինի առնվազն 16 տարեկան:

1.2. «A» և «B» կարգերի, ինչպես նաև «A1» և «B1» ենթակարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու համար որակավորման քննություններին օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են մասնակցել նաև ինքնուս անձինք:».

2) 8-րդ մասը «կցորդման» բառից հետո լրացնել «(բացառությամբ ավտոմատ փոխհաղորդակով (տրանսմիսիայով) տրանսպորտային միջոցների)» բառերով.

3) 11-րդ մասի առաջին պարբերությունը «տարի» բառից հետո լրացնել «` մինչև փետրվարի 1-ը,» բառերով.

4) 11-րդ մասի երկրորդ պարբերության «70%-ը» բառերը փոխարինել «50 տոկոսից ավելին» բառերով:

 

Հոդված 14. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

 

«4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված դեպքերում ոստիկանությունն իրավասու է վերցնելու անձի վարորդական վկայականը:»:

 

Հոդված 15. Օրենքի 32-րդ հոդվածի 1-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

 

«ե) տրանսպորտային միջոցների արտադրությունը՝ նախագծման, փորձարկման և արտադրման փուլերում:»:

 

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տրանսպորտային միջոցների հաշվառման (վերահաշվառման, հաշվառումից հանման) դեպքում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրանսպորտային միջոցներին հատկացված հաշվառման համարանիշների հետ կապված գործողությունները կատարվում են սույն օրենքով սահմանված կարգով:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.12.11 ՀՕ-332-Ն)

(16-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-332-Ն)

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2010 թ. դեկտեմբերի 8
Երևան
ՀՕ-171-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
08.12.2011, ՀՕ-332-Ն 07.01.2012, ՀՕ-171-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան