ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի դեկտեմբերի 7-ին
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 7-ի ՀՕ-236 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածում «վճարող համարվող անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «վճարողները» բառով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի «գ», «գ.1.», «ե», «է», «թ» կետերը, 4-րդ, 4.2-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ գլուխները, 37-րդ հոդվածի «ա» ենթակետը, 40-րդ հոդվածի առաջին թվարկումը և 41-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 79-րդ հոդվածի «4000000» թիվը փոխարինել «5000000» թվով:
Հոդված 4. Օրենքի 84-րդ հոդվածի «ա» ենթակետի «15000» թիվը փոխարինել «18750» թվով, իսկ «բ» ենթակետի «125000» թիվը` «156250» թվով:
Հոդված 5. Օրենքի 85.3-րդ հոդվածի առաջին պարբերության «1000000» թիվը փոխարինել «1250000» թվով, իսկ երկրորդ պարբերության «75000» թիվը` «93750» թվով:
Հոդված 6. Օրենքի 98-րդ հոդվածից հանել «գ» և «է» թվարկումները:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
Սույն օրենքի 2-րդ և 6-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
Սահմանել, որ «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 11-ի ՀՕ-148-Ն օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով սահմանված` Օրենքի 7-րդ հոդվածի «ի» ենթակետի գործունեության տեսակին վերաբերող դրույթները կիրառվում են 2012 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 26 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|