ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«18» ապրիլ 2024 թ. |
N 124-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՐՑՈՒՆՔԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել արցունքատար ուղիների հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
18.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «18» ապրիլ 2024 թվականի N 124-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԱՐՑՈՒՆՔԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
|
1) |
H 04.4 |
Արցունքատար ուղիների քրոնիկ բորբոքում |
|
2) |
H 04.5 |
Արցունքատար ուղիների նեղացում (ստենոզ) և անբավարարություն |
|
3) |
H04.8 |
Արցունքային համակարգի այլ հիվանդություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
|
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
|
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
|
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
|
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
ա. փուլ 1 (ինֆիլտրացիայի փուլ)` մինչև 4-5 օր պինդ ինֆիլտրատ, բ. փուլ 2 (ֆիստուլայի փուլ)` 5-7 օրից՝ ինֆիլտրատի փափկեցում, ֆիստուլայի առաջացում` թարախային պարունակության արտահոսքով: |
|
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում |
|
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Պլանային |
|
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ, քիթ–կոկորդ–ականջաբան |
|
8) |
Գանգատներ |
Դիսկոմֆորտ, ցավ, կոպի այտուց, կոսմետիկ դեֆեկտ, թարախային արտադրություն |
|
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, անամնեզում մրսածությունը, վարակիչ հիվանդությունները, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները |
|
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Բիոմիկրոսկոպիա, պալպատոր զննում, համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն` կոնտրաստով: |
|
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Ֆլեգմոնայի առաջացում |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
|
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
| 1) |
Ակնաբույժի խորհրդատվություն |
1 |
1 |
| 2) |
Քիթ–կոկորդ–ականջաբանի խորհրդատվություն |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
|
Լաբորատոր հետազոտություններ | |||||
|
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
|
ԱԲ |
Բ | ||||
|
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր հետազոտություն |
0,25 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
|
Գործիքային հետազոտություններ | |||||
|
2) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստով |
0,25 |
1 |
Ախտաբանական փոփոխությունների առկայություն կամ բացակայություն |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
|
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում (ջեներիկ) |
Չափման միավոր |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափաքա-նակ |
Բուժման կուրսի միջին չափաքա-նակ |
Օրերի քանակ |
|
1) |
Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ |
Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ |
փամ-փուշտներ |
մեկ անգամ |
1,0 |
1 |
1 |
|
2) |
Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք |
Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք |
պարկուճ |
մեկ անգամ |
1,0 |
7 |
7-10 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
|
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
|
ԱԲ |
Բ | ||
| 1) |
Փուլ 1` ինտոքսիկացիայի նշանների բացակայության դեպքում՝ տեղային հակաբակտերիալ բուժում |
1,0 |
0,50 |
|
2) |
Փուլ 2` հիպերթերմիա, ինտոքսիկացիայի նշանների առկայության դեպքում՝ մ/մ կամ per oral հակաբակտերիալ բուժում |
0,75 |
0,50 |
|
3) |
Փուլ 3` ֆլյուկտուացիայի փուլում՝ ֆլեգմոնայի հատում, դրենավորում 3-5 օր, խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթով |
0,25 |
0,50 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. Ակնաբուժության բաժանմունք, Բոսկոմ Պալմեր Աչքի Ինստիտուտ, Մայամիի համալսարանի Միլլերի բժշկության դպրոց, Մայամի Ֆլորիդա/Department of Ophthalmology, Bascom Palmer Eye Institute, University of Miami Miller School of Medicine, Miami Florida
2. Վիլմերի Աչքի Ինստիտուտ, Ջոն Հոկինսի Համալսարան, Բալտիմոր, Մերիլենդ/The Wilmer Eye Institute, Johns Hopkins University, Baltimore, Maryland
3. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք/Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York
4. Ակնաբուժության և տեսողական գիտությունների բաժանմունք, Միչիգանի Համալսարան, Ան Աբոր, Միչիգան/Department of Opthalmology and Visual Sciences, University of Michigan, Ann Arbor, Michigan
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: