Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-189-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (04.07.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.24/39(842) Հոդ.923
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 26-ին

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158 օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասում «աշխատանքային կարգապահական ներքին կանոններով» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոններով» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածը «անփոփոխելի է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Պետական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:»:

 

Հոդված 4. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 5-րդ կետի «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոնները» բառերով.

2) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Պետական ծառայողն ունի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ պարտականություններ:»:

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերը փոխարինել «ներքին կարգապահական կանոնները» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Պետական ծառայության ղեկավարման մարմինը Աշխատակազմի ղեկավարն է, որն ի պաշտոնե Ազգային ժողովի գլխավոր քարտուղարն է:»:

 

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի «այդ պաշտոնները զբաղեցնող» բառերը հանել:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2011 թ. հունիսի 16

Երևան

ՀՕ-189-Ն