Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-178-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (27.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.06.17/37(840) Հոդ.869
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.05.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի մայիսի 23-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 88-րդ հոդվածում`

1) 1-ին մասի սանկցիայի «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերը փոխարինել «յոթանասունապատիկից մինչև հարյուրքառասունապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «հիսնապատիկից մինչև ութսունապատիկի» բառերը փոխարինել «հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի» բառերով, իսկ «հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի» բառերը` «հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի» բառերով։

 

Հոդված 2. Օրենսգրքի 89-րդ հոդվածի սանկցիայում «երեսնապատիկից մինչև հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերով, իսկ «ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. հունիսի 15
Երևան
ՀՕ-178-Ն