ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի մայիսի 25-ին
«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մասով`
«8. Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտում իրականացվող գործարքների գնանշումները կամ վճարումները, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու շահագործողների և Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց (անհատ ձեռնարկատերերի) միջև կատարվող գործարքների գնանշումները կամ անկանխիկ վճարումները` անկախ դրանց գումարային մեծությունից, կարող են իրականացվել նաև ազատ փոխարկելի արտարժույթով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հունիսի 18
ՆախագահՍ. Սարգսյան
Երևան
ՀՕ-198-Ն