ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2000 թվականի N 553
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կոլեգիայի անդամների թիվը` 9 մարդ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կոլեգիայի հետևյալ կազմը`
| Ռ. Մարտիրոսյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (նախագահ) | 
| Ա. Եսայան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի առաջին տեղակալ | 
| Ա. Դավթյանին | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ | 
| Ա. Պետրոսյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ | 
| Ֆ. Մուշեղյանին | - ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ | 
| Է. Գևորգյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ | 
| Շ. Հարությունյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության սոցիալական ծառայությունների վարչության պետ | 
| Վ. Մարուքյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ամփոփ վերլուծության վարչության պետ | 
| Ջ. Մարգարյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի աշխատակազմի ղեկավար | 
(2-րդ կետը փոփ. 24.01.01 N 52, 26.03.01 N 230)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության ատյանի (կոլեգիայի) կազմը հաստատելու մասին» N 329 և Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի հուլիսի 21-ի N 329 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 452 որոշումները:
| Հայաստանի Հանրապետության | Ա. Մարգարյան | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 28.12.2002, N 797-Ն | 08.01.2003, N 553 | |
| 12.06.2001, N 430 | 13.06.2001, N 553 | |
| 26.03.2001, N 230 | 27.03.2001, N 553 | |
| 24.01.2001, N 52 | 25.01.2001, N 553 | 
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|