ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2025 թվականի N 731-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԶԵՆՔԻ, ԶԵՆՔԻ ԼՐԱԿԱԶՄԻ, ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների, ռազմամթերքի տեսակների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված անձնական պաշտպանության հատուկ միջոցների ցանկը` համաձայն N 3 հավելվածի.
4) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակները սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, դրանք սպառազինությունից հանելու և ոչնչացնելու կարգը` համաձայն N 4 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցների, անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակները սպառազինության մեջ ընդգրկելու կամ դրանք սպառազինությունից հանելու վերաբերյալ եզրակացություն ներկայացնող հանձնաժողովի կազմը և գործունեության կազմակերպման կարգը:
3. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի սպառազինությունից հանված հատուկ միջոցները, անձնական պաշտպանության հատուկ միջոցները, զենքը, զենքի լրակազմը, օժանդակ միջոցները և ռազմամթերքը փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն կամ ներքին գործերի նախարարություն` ոչնչացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 731-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԶԵՆՔԻ, ԶԵՆՔԻ ԼՐԱԿԱԶՄԻ, ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ
1․ Զենքի տեսակներ
1. |
9 մմ տրամաչափի «ՉԶ» (CZ) ատրճանակի տարատեսակներ |
2. |
9 մմ տրամաչափի «ՉԶ» (CZ) ատրճանակ-գնդացիրի տարատեսակներ |
3. |
5,56 մմ տրամաչափի «ՉԶ» (CZ) ինքնաձիգի տարատեսակներ |
4. |
7,62 մմ տրամաչափի «ՉԶ» (CZ) ինքնաձիգի տարատեսակներ |
5. |
7,62 մմ տրամաչափի «Կալաշնիկով» ինքնաձիգի տարատեսակներ |
6. |
40 մմ տրամաչափի մեկլիցքանի փողատակային նռնականետ ԳՊ-25 |
7. |
40 մմ տրամաչափի մեկլիցքանի փողատակային նռնականետ ԳՊ-30 |
2. Ռազմամթերքի տեսակներ
1. |
9x19 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից |
2. |
9х19 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից |
3. |
7,62х39 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից |
4. |
7,62x39 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը պողպատից |
5. |
5.56х45 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից |
6. |
5.56х45 մմ տրամաչափի փամփուշտ՝ գնդակի միջուկը կապարից |
3. Զենքի լրակազմի և օժանդակ միջոցների ցանկ
1. |
փամփշտատուփ |
2. |
մաքրման հարմարանքներ |
3. |
սվին-դանակ |
4. |
զենքի պատյան |
5. |
ամրակապ |
6. |
նշանառության սարք |
7. |
փամփշտատուփի պատյան |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 731-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1․ |
ռետինե մահակներ |
2․ |
արցունքաբեր գազ |
3․ |
գրգռիչ գազ |
4․ |
ձեռքի ծխանռնակների տարատեսակներ |
5. |
ծխային արկերի (սարքավորումների) տարատեսակներ |
6. |
ձեռնաշղթաներ |
7. |
ձեռքի լուսաձայնային նռնակների տարատեսակներ |
8. |
լուսաձայնային նռնակների տարատեսակներ |
9. |
լուսաձայնային արկերի (սարքավորումների) տարատեսակներ |
10․ |
էլեկտրահարող սարքեր |
11․ |
կայծային պարպիչներ |
12․ |
հատուկ ներկող նյութեր |
13․ |
ծառայողական շներ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 731-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
1. |
սաղավարտ |
2. |
վահան |
3. |
զրահաբաճկոն |
4. |
հակագազ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 4 ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 731-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ, ԶԵՆՔԻ, ԶԵՆՔԻ ԼՐԱԿԱԶՄԻ, ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ, ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի (այսուհետ նաև՝ կոմիտե) սպառազինության մեջ հատուկ միջոցների, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակները (այսուհետ` նաև տեսակներ) սպառազինության մեջ ընդգրկելու, ձեռք բերելու, դրանք սպառազինությունից հանելու և ոչնչացնելու հետ կապված հարաբերությունները։
2. Կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցների, կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի տեսակներն ընդգրկվում և սպառազինությունից հանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ հաշվի առնելով կոմիտեի նախագահի կողմից սահմանված կարգով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) եզրակացությունը՝ հաստատված կոմիտեի նախագահի կողմից:
3. Կոմիտեի սպառազինության մեջ ընդգրկված հատուկ միջոցները, կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցները, զենքը, զենքի լրակազմը, օժանդակ միջոցները և ռազմամթերքը օգտագործման համար ոչ պիտանի են ճանաչվում և ոչնչացման ներկայացվում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով՝ հաշվի առնելով հանձնաժողովի եզրակացությունը։
4. Հանձնաժողովը բաղկացած է առնվազն 6 անդամից, որոնց նշանակում է կոմիտեի նախագահը։ Հանձնաժողովի կազմի մեջ են մտնում կոմիտեի նախագահի մեկ տեղակալ, սպառազինության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավար, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման 2 ղեկավար և 2 ստորաբաժանման ղեկավար ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանցից։ Հանձնաժողովում կարող է ընդգրկվել նաև մասնագետ: Հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որն ընտրվում է հանձնաժողովի անդամներից ձայների պարզ մեծամասնությամբ։
5. Սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինությունից հանելու, ինչպես նաև ոչնչացնելու նպատակահարմարության մասին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանձնաժողովին է ներկայացնում համապատասխան գրություն՝ եզրակացություն ստանալու նպատակով։
6. Հանձնաժողովը կոմիտեի նախագահի գրությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնում է եզրակացություն կոմիտեի սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակները հանելու, ինչպես նաև օգտագործման համար ոչ պիտանի ճանաչելու և ոչնչացնելու նպատակահարմարության մասին։
7. Կոմիտեի սպառազինության մեջ նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելու և եզրակացություն տալու նպատակով հրավիրվող նիստի ընթացքում հանձնաժողովն ուսումնասիրում է առաջարկվող նոր տեսակների տեխնիկական բնութագրերը, օգտագործման կանոնները, պետական ռազմականացված այլ կազմակերպությունների սպառազինությունում ընդգրկված լինելու տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված` տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դիրքորոշումը (հատուկ միջոցների մասով):
8. Կոմիտեի նախագահը կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցի նոր տեսակներ ընդգրկելու հարցը քննարկելիս գրությամբ դիմում է ՀՀ առողջապահության նախարարություն հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դիրքորոշում (կարծիք) ստանալու նպատակով:
9. Սույն կարգի 8-րդ կետում նշված գրությանը կցվում են հատուկ միջոցի տեխնիկական կանոնակարգը, նկարագրությունը, շահագործման կանոնները, իսկ առկայության դեպքում` այլ պետություններում կատարված փորձարկումների (փորձաքննությունների) արդյունքների վերաբերյալ նյութերը, իրավապահ մարմինների կողմից դրանք օգտագործվելու մասին տեղեկությունները, անհրաժեշտության դեպքում՝ նաև հատուկ միջոցի տվյալ տեսակը:
10. ՀՀ առողջապահության նախարարությունը հատուկ միջոցի տվյալ տեսակը մարդու նկատմամբ օգտագործելու թույլատրելիության մասին դրական դիրքորոշում տալիս է, եթե տվյալ տեսակը մարդու նկատմամբ ունի առողջության համար ժամանակավոր և անցողիկ, ոչ մահաբեր ազդեցություն և օրգանիզմում չի առաջացնում անդառնալի փոփոխություններ:
11. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը պահանջվող դիրքորոշումը կոմիտե է ներկայացնում 30-օրյա ժամկետում:
12. Եթե հանձնաժողովի կողմից եզրակացություն կայացնելու համար անհրաժեշտություն է առաջանում կատարելու փորձաքննություններ, ապա կոմիտեի նախագահը հանձնաժողովի միջնորդությամբ որոշում է ընդունում փորձաքննություն նշանակելու մասին։ Փորձաքննության իրականացումը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով պատվիրում է իրավասու կազմակերպություններին:
13. Եթե կոմիտեի սպառազինության մեջ գտնվող զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի, հատուկ միջոցների կամ կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների առանձին տեսակներ հանվել են արտադրությունից, կամ կարող են փոխարինվել մարդու կյանքի կամ առողջության համար առավել նվազ վտանգավոր և արդյունավետ համանման այլ տեսակով, կամ այլևս օգտագործման համար պիտանի չեն, ապա հանձնաժողովը եզրակացություն է ներկայացնում կոմիտեի նախագահին` տվյալ տեսակը կոմիտեի սպառազինությունից հանելու մասին:
14. Կոմիտեի սպառազինության մեջ հատուկ միջոցների, կոմիտեի ծառայողի անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի նոր տեսակ ընդգրկելու կամ սպառազինության մեջ առկա տեսակը սպառազինությունից հանելու վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո կոմիտեի նախագահը սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
15. Կոմիտեի սպառազինության տեսակները օգտագործման համար ճանաչվում են ոչ պիտանի, եթե՝
1) դրանք հետագա շահագործման համար ոչ պիտանի են դարձել լրիվ ֆիզիկական մաշվածության կամ վթարների կամ տարերային աղետների կամ ռազմական գործողությունների կամ շահագործման կանոնների խախտման հետևանքով կամ շահագործման և պահպանման ժամկետները լրանալու պատճառով․
2) դրանց հետագա օգտագործումն անհնար է կամ տնտեսապես աննպատակահարմար՝ վերականգնման համար անհրաժեշտ ծախսերը գերազանցում են դրանց իրական արժեքը կամ դրանցից ակնկալվող օգուտը․
3) դրանք ենթակա չեն նորոգման։
16. Սպառազինությունից հանված, օգտագործման համար ոչ պիտանի ճանաչված հատուկ միջոցները և անձնական պաշտպանության հատուկ միջոցները, զենքը, զենքի լրակազմը, օժանդակ միջոցները և ռազմամթերքը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն կամ ներքին գործերի նախարարություն են փոխանցվում հանձնման-ընդունման ակտով, որը Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստորագրում է կոմիտեի նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կամ ներքին գործերի նախարարության կողմից` լիազորված պաշտոնատար անձը:
17. Սպառազինությունից հանված, օգտագործման համար ոչ պիտանի ճանաչված հատուկ միջոցների և անձնական պաշտպանության հատուկ միջոցների, զենքի, զենքի լրակազմի, օժանդակ միջոցների և ռազմամթերքի ոչնչացման համար ՀՀ պաշտպանության նախարարությանը կամ ներքին գործերի նախարարությանը օրենսդրությամբ սահմանված կարգով ֆինանսավորում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
18. Կոմիտեի կողմից զենք, ռազմամթերք, զենքի լրակազմ, օժանդակ միջոցներ, հատուկ միջոցներ և անձնական պաշտպանության հատուկ միջոցներ ձեռք են բերվում «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 889-Ն որոշման N 1 հավելվածի 5-7-րդ կետերի պահանջները։
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
06.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2025 թվական: