Գլխավոր տեղեկություն
Համար
N 711-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.06.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 հունիսի 2025 թվականի N 711-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-Ի N 557-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսման կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված և ծառայությունից արձակված փրկարարական ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 557-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանելու մասին».

2) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանել Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը՝ համաձայն հավելվածի:».

3) որոշման հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կարգ Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի կամ այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման».

4) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով սահմանվում է Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության կրթական ծրագրով սովորողի, այլ ուսումնական հաստատություններ գործուղված ծառայողի, ուսումնական հաստատությունում ուսումը կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցումը և վերապատրաստումն ավարտած ծառայողի կողմից ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը».

5) որոշման հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սովորողը և փրկարարական ծառայողը պետության կատարած ծախսերը փոխհատուցում է «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում` սույն կարգի 2.1-ին կետով նախատեսված բանաձևով հաշվարկված՝ փոխհատուցման ենթակա գումարի չափով:».

6) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.

«2.1. Փոխհատուցման ենթակա գումարի չափը որոշվում է հետևյալ բանաձևով՝

ՓԵԳ = ՓԾ - (ՓԾ X ՓԾԾՕ/ՊԾՕ), որտեղ՝

ՓԵԳ-ը (փոխհատուցման ենթակա գումար) փրկարար ծառայողի կողմից փոխհատուցման ենթակա գումարի չափն է,

ՓԾ-ն (փաստացի ծախսերը) փրկարար ծառայողի ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած փաստացի ծախսերն են,

ՓԾԾՕ-ն (փրկարար ծառայությունում ծառայած օրերը) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո փրկարար ծառայողի փրկարար ծառայությունում ծառայած օրերի թիվն է,

ՊԾՕ-ն (պարտադիր ծառայության օրեր) ուսման կամ վերապատրաստման (որակավորման) ավարտից հետո պայմանագրով նախատեսված պարտադիր ծառայության օրերի թիվն է:».

7) որոշման հավելվածի 3-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

8) որոշման հավելվածի 3-րդ կետի «է» ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

9) որոշման հավելվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ը», «թ» և «ժ» ենթակետերով.

«ը) դասընթացի մեկնարկի օրը, ամիսը, տարեթիվը, պայմանագրի գործողության ժամկետը.

թ) փոխհատուցման ենթակա գումարի չափի որոշման բանաձևը.

ժ) դասընթացի տեսակը` ուսում կամ վերապատրաստում (որակավորում):».

10) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարձրագույն» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին)» բառերով.

11) որոշման հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.

12) որոշման հավելվածի 6-րդ կետում «Հայաստանի փրկարար ծառայության բարձրագույն» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով.

13) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Սույն կարգով նախատեսված դեպքերում պայմանագրով սահմանված ժամկետում փոխհատուցման գումարը փոխհատուցողի կողմից կանխիկ կամ փոխանցմամբ Հայաստանի Հանրապետության դրամով վճարվում է Լիազոր մարմնին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

05.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան