Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-128-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (23.05.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.05.13/27(830) Հոդ.647
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
06.05.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.05.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի ապրիլի 14-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 16-րդ հոդվածում`

 

1) 10-րդ մասը «դասարան» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքի:».

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «11. Ուսումնական տարվա ընթացքում 120-200 ժամ բացակայած սովորողի` հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրելու հարցը որոշվում է համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած համապատասխան կարգի հետևյալ դեպքերում`

1) միջնակարգ կրթության առաջին և երկրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի կողմից.

2) միջնակարգ կրթության երրորդ աստիճանի կրթական ծրագրին մասնակցությունից բացակայելու դեպքում` տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի ներկայացմամբ՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

Սույն մասով սահմանված դեպքերում դրական որոշում ստացած սովորողը հանձնում է քննություն՝ ուսումնական պլանով նախատեսված հինգ առարկաներից, ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի որոշմամբ։

Քննությունից անբավարար ստանալու, փոխադրման մասին որոշում չընդունվելու կամ 200 ժամից ավելի բացակայելու դեպքում սովորողը կրկնում է ուսումնական պլանով սահմանված տվյալ դասարանի ծրագիրը:»։

 

Հոդված 2. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «սույն օրենքով,» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2011 թ. մայիսի 6
Երևան
ՀՕ-128-Ն