Գլխավոր տեղեկություն
Համար
N 1695-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.05.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 07.05.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
02.05.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
02.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1695-Ա

«02» մայիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՈՎՍԵՓ ԷՄԻՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.124 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՄԻ ՀԱՏՎԱԾԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սամվել Հովսեփյանի դիմումը՝ Հ.Էմինի փողոցի հ.124 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Հովսեփյանին պատկանող բնակելի տան /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04032025-01-0188 վկայական/ մի հատվածի (ըստ հատակագծի հ.5 հատված` 48.6քմ) գործառական նշանակությունը փոփոխելու հասարակական սահմանելու և ոչ բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-32669-25 եզրակացությունը.

1. Հ.Էմինի փողոցի հ.124 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սամվել Հովսեփյանին պատկանող բնակելի տան մի հատվածի (ըստ հատակագծի հ.5 հատված` 48.6քմ) գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ «ՀՀՇՆ 30-01-2023» պահանջներին չհակասելու պայմանով։

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան մի հատվածի 48.6 քմ մակերեսով տարածքը հաշվառել որպես հասարակական:

3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան