ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1672-Ա |
«02» մայիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Հավելված Երևանի քաղաքապետի 02.05.2025թ. հ. 1672-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
1 |
Խաչատուր Գրիգորյան |
Հ. Գյուլիքևխյան փողոց, հ.15 շենք, հ.37 |
բնակարան |
Խաչատուր Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Գյուլիքևխյան փողոցի հ.15 շենքի հ.37 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.14032025-01-0156, ընդհ. բաժն. 1.24քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 28.50քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Գյուլիքևխյան փողոց, հ.15 շենք, բն.37/1 |
01083LBFWJM3 |
|
2 |
Դավիթ Բեգինյան /լիազորված անձ/ Հասմիկ Գալստյան |
Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.67 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի բաժանման 12.03.2025թ. հ.2669 պայմանագրով Հասմիկ Գալստյանին անցած Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.67 հասցեում գտնվող 176.4քմ մակերեսով բնակելի տանը /շին. ընդ. բաժն. 49.1քմ/ տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.5/27 |
01053CAB5DZJ |
|
3 |
Դավիթ Բեգինյան /լիազորված անձ/ Ֆլորա Եդիգարյան |
Դավիթ Բեկի 2-րդ թաղամաս, հ.67 |
բնակելի տուն |
Անշարժ գույքի բաժանման 12.03.2025թ. հ.2669 պայմանագրով Ֆլորա Եդիգարյանին անցած Դավիթ Բեկի 2-րդ թաղամասի հ.67 հասցեում գտնվող 212.6քմ մակերեսով բնակելի տանը /շին. ընդ. բաժն. 49.1քմ/ տրամադրել հասցե՝ Դավիթ Բեկի փողոց, հ.5/28 |
01053DFFGYM6 |
|
4 |
Արման Մելոյան |
Անտառային փողոց, հ.162 և հ.162/1 |
հողամաս |
Արման Մելոյանին սեփականության իրավունքով պատկանող, Անտառային փողոց, հ.162 և հ.162/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հհ.22082023-01-0190 և 22022024-01-0258/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Անտառային փողոց, հ.162 |
01063VSSK2SD |
|
5 |
Արտակ Ազիզյան |
Գորգագործների փողոց, հ.21/2 և հ.21/5 |
հողամաս |
Արտակ Ազիզյանին սեփականության իրավունքով պատկանող, Գորգագործների փողոցի հ.21/2 և հ.21/5 հասցեներում գտնվող արտադրամասերի զբաղեցրած հողամասերին /վկ. հ.11042025-01-0130 և հ.11042025-01-0152/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գորգագործների փողոց, հ.21/2 |
01113BJUVZ8P |
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |