ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1484-Ա |
«18» ապրիլի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, Վ.ԹՈԹՈՎԵՆՑԻ ՓՈՂՈՑԻ Հ.6 ՇԵՆՔԻ Հ.58 ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Վահագն Դանիելյանի դիմումը` Նոր Նորք վարչական շրջանի, Վ.Թոթովենցի փողոցի հ.6 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.58 շինության (անշարժ նկատմամբ իրավունքների պետական գրանցման 15.04.2020թ. հ.15042020-01-0011 /գաղտնաբառ՝ WNTXFVGXFVZM/ վկայական) գործառական նշանակությունը հասարակական սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի հ.600-Ն որոշմամբ հաստատված հ.2 հավելվածի 6-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի օգոստոսի 24-ի հ.01/11.3/7635-2021 գրությունը, «Արտ-Արտ» ՍՊԸ-ի կողմից 2025 թվականի փետրվարի 11-ին տրված տեխնիկական եզրակացությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 2025 թվականի փետրվարի 19-ի հ.Դ-17478-25 եզրակացությունը.
1. Նոր Նորք վարչական շրջանի, Վ.Թոթովենցի փողոցի հ.6 շենքի, սեփականության իրավունքով Վահագն Դանիելյանին պատկանող հ.58 շինության գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել հասարակական և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում որպես հասարակական /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված շինությունը հաշվառել որպես հասարակական:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված շինության գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|