Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
«ԽՀ» օրաթերթ 1930.03.21 N 66 (2624) Հոդ. 47
Ընդունող մարմին
ՀՍԽՀ Ժողովրդական Կոմիսարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.03.1930
Ստորագրող մարմին
Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Նախագահ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Գործերի Կառավարիչ Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի Քարտուղար

47. Վ Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀՍԽՀ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հնագիտական և գեղարվեստական նշանակություն ունեցող իրերի արտահանումն արգելելու մասին

 

1930 թ. մարտի 2-ին

 

Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը ՎՈՐՈՇՈՒՄ Ե.

1. Արգելել հնագիտական և գեղարվեստական ունիկալ նշանակություն ունեցող իրերի արտահանումը ՀՍԽՀ սահմաններից:

2. Սահմանափակել այն հնագիտական և գեղարվեստական իրերի արտահանումը, վորոնք ունիկալ չլինելով, այնուամենայնիվ, ունեն խոշոր նշանակություն ՀՍԽՀ պատմական կուլտուրայի ուսումնասիրության համար:

3. Թույլ ե տրվում արտահանել այն հնագիտական և գեղարվեստական իրերը, վորոնք տարածված են բազմաթիվ որինակներով, ինչպես նաև նրանց պատճենները:

4. Մատնանշված իրերը զննելու և գնահատելու համար Լուսժողկոմատին կից կազմվում ե հատուկ հանձնաժողով, բաղկացած Հնությունների Պահպանության Կոմիտեյի պետական թանգարանների և շահագրգռված գիտական հիմնարկների ներկայացուցիչներից:

Առանց այդ հանձնաժողովի թույլտվության արգելվում ե այս վորոշման մեջ մատնանշված իրերի արտահանությունը Հանրապետության սահմաններից:

5. Այս վորոշումը խախտողները յենթարկվում են քրեական պատասխանատվության:

 

ժոՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ`

Ս. ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

 

ժոՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ`

Ի. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ժոՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱրտուղար`

Ա. ԻՍԱՀԱԿՅԱՆ

 

Յերեվան.

Հրապարակված ե «Խորհրդ. Հայաստ.» 1930 թ. մարտի 21-ին, N 66.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.1978, N 275 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան