ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 319-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի ապրիլի 21-23-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել՝
1) Գևորգ Պապոյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը), Նարեկ Հովակիմյանինը (ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը) և Արմինե Իսրաելյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
2) Գեորգի Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
3) Լիլիթ Սարոյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
4) Արթուր Սեդրակյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
5) Սամվել Խարազյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին․
6) Լևոն Ազիզյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գևորգ Պապոյանի և Նարեկ Հովակիմյանի՝ Տաջիկստանի Հանրապետություն գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Տաջիկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 319-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ․ Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար) | |
Ն․ Հովակիմյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
Գ․ Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ | |
Լ․ Սարոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արտաքին կապերի վարչության պետ | |
Ա․ Իսրաելյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության միջազգային համագործակցության վարչության պետի պարտականությունները կատարող (հանձնաժողովի քարտուղար), (20.04.2025-23.04.2025) | |
Ա․ Սեդրակյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության վարչության սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ (20.04.2025-23.04.2025) | |
Ս․ Խարազյան |
- ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետ (20.04.2025- 23.04.2025) | |
Լ․ Ազիզյան |
- ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (20.04.2025-23.04.2025) |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |