Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-59-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.04.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.03.23/17(820) Հոդ.284
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
28.02.2011
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2011 թվականի փետրվարի 28-ին

 

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի 93-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) երրորդ` առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ հերթերում չընդգրկված պահանջները.

4) չորրորդ` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ ներդրումային ընկերությունների պարտավորությունները.

5) հինգերորդ` ստորադաս փոխառություններից բխող պահանջները.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) վեցերորդ` ներդրումային ընկերության մասնակիցների պահանջները:».

3) 3-րդ մասի «երկրորդ» բառը փոխարինել «երկրորդ, երրորդ և հինգերորդ» բառերով, ինչպես նաև «հինգերորդ» բառը փոխարինել «վեցերորդ» բառով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


 2011 թ. մարտի 15

Երևան

ՀՕ-59-Ն