Գլխավոր տեղեկություն
Համար
N 431-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 18.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 ապրիլի 2025 թվականի N 431-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1923-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) առանձին տեսակների տեղեկատվության բովանդակությունը և պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն սպառողին հասցնելու կարգը սահմանելու մասին» N 1923-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) հավելվածի 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում գործող» բառերով.

2) հավելվածի 3-րդ կետում «համապատասխանության հայտարարագրի, համապատասխանության սերտիֆիկատի» բառերը փոխարինել «համապատասխանության գնահատման փաստաթղթերի» բառերով.

3) հավելվածը 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով․

«3․1․ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների մասին հայերեն տեղեկատվությունն արտադրողի (ներմուծողի) կողմից սպառողին կարող է հասցվել նաև հսկիչ (նույնականացման) նշաններով։

3․2․ Սույն հավելվածի 3․1-ին կետը չի տարածվում արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 2402 10 000 0, 2402 20 100 0, 2402 20 900 0, 2402 90 000 0, 2403 11 000 0, 2403 19 100 0, 2403 19 900 0 ծածկագրերին համապատասխան ծխախոտային արտադրանք հանդիսացող ծխախոտային արտադրատեսակների վրա։».

4) հավելվածի 6-րդ կետում «ապրանքները (այդ թվում` սննդամթերքը)» բառերը փոխարինել «սննդամթերքը» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2025 թվական: