Գլխավոր տեղեկություն
Համար
N 152
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 1995 թ. N 152

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 60 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության բանակի զինվորի գաղափարական դաստիարակության ուսումնական ձեռնարկի մշակման նպատակով կառավարական հանձնաժողով ստեղծելու մասին» N 60 որոշմամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`

 

Գ. Ավագյան   - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ
Հ. Խաչատրյան   - արձակագիր-պատմաբան
Մ. Հովհաննիսյան   - ԼՂՀ լրատվության և մամուլի դեպարտամենտի տնօրեն
Ս. Մարտիրոսյան   - ՀՀ պաշտպանության նախարարության բազմաբնույթ ռազմական հրամանատարական ուսումնարանի պետ
Վ. Միրզոյան   - ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական տեսչության պետ
Հ. Նահապետյան   - ՀՀ պաշտպանության նախարարության զանգվածային լրատվության բաժնի պետ
Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյան   - Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ

 

2. Կառավարական հանձնաժողովի կազմից հանել Ա. Բլեյանին ու Կ. Սարդարյանին:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ