ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 226-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Քաթ Արտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03536005) 2025 թվականի մարտի 18-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրասենյակային սեղանների պատրաստման աշխատանքների իրականացում՝ 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հիգեն անդ պերսոնալ կեյր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00915091) 2025 թվականի մարտի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տարածքի մաքրման համար նախատեսված նյութերի ձեռքբերում՝ 158,666.76 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) Ասոսիէյշն փուր Լա Աղմենիան Քլասիք ընկերության հետ (Բաստիլ 50 փողոց, Փարիզ 3, Ֆրանսիա) 2025 թվականի մարտի 18-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 1,250 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
11.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|