Գլխավոր տեղեկություն
Համար
N 299
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1994/7 հուլիս 1994
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.07.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հուլիսի 1994 թ. N 299

քաղ. Երևան

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային բանկի միջև կնքված պայմանագիրը և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը տրամադրված աղետի գոտու վերականգնման համար վարկային միջոցների առավել արդյունավետ օգտագործումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և էկոնոմիկայի նախարարության առաջարկությունները` համաձայնեցված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հետ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր աղետի գոտու վերականգնման ծրագրի պատրաստման և իրականացման գրասենյակի պատվերով աշխատող Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ձեռնարկությունները և կազմակերպությունները աղետի գոտու վերականգնման ծրագրի պատրաստման և իրականացման գրասենյակի հետ կնքված պայմանագրով նախատեսված աշխատանքների, ծառայությունների մասով ազատել ավելացված արժեքի հարկից:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության կԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐիչ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ